Սասնա պարեր: Յարխուշտա, Սասնա շորոր, Մայրոքե

Յար խուշտա

Յար խուշտան՝ Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պարից է, որը պարում էին տղամարդիկ։ Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով: Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։

Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը: Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում եմն երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են: 

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում: 
Ինչ որ ժամանակ Յար խուշտան կատարվել է արտասահմանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է և կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, երևի թե այն մարտական կանչ է խորհրդանշում: Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլի և զուռնայի նվագակցությամբ, որը ամբողջացրել է պարը:

Յար խուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչ օրս և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը` Երևանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում և Վահրամ Արիստակեսյանը` Հայաստանի ազգագրական պարերի պետական առաջին անսամբլում:

Ժամանակի ընթացքում այն տարբեր փոխակերպումների է ենթարկվել, դարձել աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի միզանսցենները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը: 
Ներկայումս Յար խուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը:

Յարխուշտա

Սասնա Շորոր

Հանդիսավոր, դանդաղ պար է։ Երբեմն այս պարը պարում են հարսանիքների ժամանակ՝ հարսի և փեսայի հետ։ Շատ հաճախ նաև մոմերով են պարը կատարում: Սասունցիները մինչ օրս պարում են։ Տեսանյութում միայն աղջիկներն են պարում, բայց սովորաբար խառը կազմով են պարում։

Մայրոքե

Մայրոքե, թարս պար։ Ինչպես բոլոր թարս պարերը, այնպես էլ Մայրոքեն պարելիս գնում են դեպի ձախ։ Այսինքն դա խորհրդանշում է, որ «գործը թարս է գնացել»: Պարն ունի 3 տարբերակ, յուրաքանչյուր տարբերակը իր յուրահատկությամբ։ Սասունի շրջանի պար է։Բաղկացած է մեկ մասից։

Աղբյուրներ՝

Հասմիկ Սիմոնյան

«ծածկեմ քեզ վերմակով
համբուրեմ
նոր գնաս»

Հասմիկ Սիմոնյանն մի հանճարեղ ստեղծագործ է, ում հաջողվեց փոխել մարդկանց հին մտածելակերպը և ստեղծել է իր ժամանակակից և յուրօրինակ արվեստը։

Թև իր բանաստեղծությունները կազմված են պարզ արտահայտություններից, բայց արտահայտում են խորը իմաստ: Այնքան իմաստալից և հետաքրքիր է կազմված նախադասությունները, որ ակամայից ցանկանում ես ավելին ու ավելի կարդալ:

Ամեն բանաստեղծություն, ամեն մի նախադասություն, ամեն մի տող, ամեն մի բառ՝ տարբերվում է իր յուրահատկությամբ ու իմաստով, ցանկանում ես վերապրել գրողի զգացմունքներն ու հասկանալ իր հոգևվիճակը գրելու պահին:

«քեզ հետ հեշտ չէր լինի, բայց առանց քեզ էլ մի բան չի»

Հակոբ Գյուրջյան

Հակոբ Մարգարի Գյուրջյանը (ծնվել է դեկտեմբերի 17-ին, 1881թ.)հայ քնադակագործ է: Հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործությունը: Հակոբ Գյուրջյանը արվեստագետների շրջանում միջազգային ճանաչման արժանացած քանդակագործներից է։

1908 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում։ Ստեղծել է ռեալիստական դիմաքանդակներ և պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ՝  «Վար», «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակները, Արշակ Չոպանյանի, Մաքսիմ Գորկու, Անդրանիկի, Ալեքսանդր Շիրվանզադեի դիմաքանդակները, «Գաղթ» կոմպոզիցիան, «Քնած դևը», «Մահացող Քրիստոսը», Լև Տոլստոյի, Վահան Տերյանի, Անատոլի Լունաչարսկու կիսանդրիները և այլն։

Հակոբ Գյուրջյանի գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում,  Անտվերպենում, Բրյուսելում և այլուր։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (1924), Փարիզում (1926, հետմահու՝ 1952)։

1958 թվականին Հակոբ Գյուրջյանի այրին՝ Գյուրջյան Տատյանա Ռոբերտովնան (Օրիորդական ազգանունը՝ Էրիքսոն, Գյուրջյանի մահից հետո ամուսնանալով Հ․ Առաքելյանի հետ՝ Առաքելյան) Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963 թվականին Ա. Առաքելյանը (Փարիզ)՝ 42 քանդակ։

Ներկայացնեմ Հակոբ Գյուրջյանի մի քանի աշխատանքները՝

  • Հաղթանակ — 1923թ.
  • Պարսկական կատու — 1929թ.
  • Նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմաքանդակը (1927)
  • Գրող Մաքսիմ Գորկու կիսանդրին (1919)

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Գրիգոր Խանջյան

Գրիգոր Խանջյանը ( ծնվել է նոյեմբերի 29, 1926թ.) անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ է, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983), Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի  ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի  անդամ։

1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956 թվական), «Երևանի կառուցողները» (1960 թվական) կտավները։ Նա ստեղծել է գորգանկարներ, մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները, և այլն:

Ներկայացնեմ իր աշխատանքներից՝

  • Նատյուրմորտ, ծաղիկներ:
  • Նկարչի արվեստանոցում:
  • Գիրոկաստիա, Ալբանիա:

Աղբյուրներ՝

Gifted

In English class we watched the movie “Gifted”. It is about a seven-year-old girl named Mary Adler. She lives with her uncle’s and guardian, Frank. His best friend is his fiancée, Roberta. Mary has a great mathematical talent, which is admired by her teacher Bonnie Stevenson. He informs the school principal, and when he finds out about Mary’s talent, he encourages Frank to send Mary to a private school for talented children. However, Frank rejects it. Frank fears that Mary will not have a good childhood like all children.

The meaning of the film is that we have the right to our own thought, decision, choice. Every little decision can change our future և our life. I think Frank did the right thing, he did not deprive Mary of her childhood.

Սևաբերդ

Հունվարի 15-ին Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներով ուղևորվեցինք դեպի Սևանաբերդ։ Ժամանակը շատ արագ անցավ և ահա մենք արդեն տեղում էինք։ Մտածում էինք թե ձյուն չի լինի, բայց երբ հասանք տեղ, մեր վախերը անցան։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք՝ ձնագնդիկ խաղացինք, չմոռացանք սահնակների մասին։ Մրսած և հոգնած վերադառձանք դպրոց և թեյ խմեցինք։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started