Հակոբ Գյուրջյան

Հակոբ Մարգարի Գյուրջյանը (ծնվել է դեկտեմբերի 17-ին, 1881թ.)հայ քնադակագործ է: Հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործությունը: Հակոբ Գյուրջյանը արվեստագետների շրջանում միջազգային ճանաչման արժանացած քանդակագործներից է։

1908 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում։ Ստեղծել է ռեալիստական դիմաքանդակներ և պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ՝  «Վար», «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակները, Արշակ Չոպանյանի, Մաքսիմ Գորկու, Անդրանիկի, Ալեքսանդր Շիրվանզադեի դիմաքանդակները, «Գաղթ» կոմպոզիցիան, «Քնած դևը», «Մահացող Քրիստոսը», Լև Տոլստոյի, Վահան Տերյանի, Անատոլի Լունաչարսկու կիսանդրիները և այլն։

Հակոբ Գյուրջյանի գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում,  Անտվերպենում, Բրյուսելում և այլուր։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (1924), Փարիզում (1926, հետմահու՝ 1952)։

1958 թվականին Հակոբ Գյուրջյանի այրին՝ Գյուրջյան Տատյանա Ռոբերտովնան (Օրիորդական ազգանունը՝ Էրիքսոն, Գյուրջյանի մահից հետո ամուսնանալով Հ․ Առաքելյանի հետ՝ Առաքելյան) Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963 թվականին Ա. Առաքելյանը (Փարիզ)՝ 42 քանդակ։

Ներկայացնեմ Հակոբ Գյուրջյանի մի քանի աշխատանքները՝

  • Հաղթանակ — 1923թ.
  • Պարսկական կատու — 1929թ.
  • Նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմաքանդակը (1927)
  • Գրող Մաքսիմ Գորկու կիսանդրին (1919)

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Գրիգոր Խանջյան

Գրիգոր Խանջյանը ( ծնվել է նոյեմբերի 29, 1926թ.) անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ է, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983), Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի  ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի  անդամ։

1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956 թվական), «Երևանի կառուցողները» (1960 թվական) կտավները։ Նա ստեղծել է գորգանկարներ, մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները, և այլն:

Ներկայացնեմ իր աշխատանքներից՝

  • Նատյուրմորտ, ծաղիկներ:
  • Նկարչի արվեստանոցում:
  • Գիրոկաստիա, Ալբանիա:

Աղբյուրներ՝

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started