История лего

Lego կոնստրուկտորի պատմությունը սկսվում է ավելի քան կես դար առաջ: Այդ ժամանակ Օլե Քըրք Քրիստիանսենը, ինչպես շատ այլ ատաղձագործեր, զբաղվում էր դանիական Բիլունդ քաղաքում տների կառուցմամբ և պատվերով կահույքի արտադրությամբ:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի դարաշրջանում, երբ շատ երկրներ ընկել էին Մեծ դեպրեսիայի մեջ, մարդիկ ցանկանալով գոնե ինչ-որ բանով ուրախացնել իրենց երեխաներին, պատրաստ էին նրանց համար խաղալիքներ գնել: Օլե Քըրքը որոշեց անցնել դրանց արտադրությանը:

Իր Lego կոչվող արհեստանոցում (դանիական լեզվով leg godt՝ «լավ խաղա») նա իր տղայի հետ միասին սկսեց արտադրել փայտե խաղալիքներ (տրակտորներ, բեռնատարներ, մեքենաներ): Բայց փայտից պատրաստված խաղալիքները արագորեն կորցնում էին իրենց ապրանքային տեսքը ու ծանր էին։

Ավելի ուշ, Lego- ն որոշում է անցնել պլաստիկի, անգամ կասկած չունենալով, որ սա արդեն քայլ է դեպի հաջողություն: Հաջորդ քայլը Օլյային հաջողվում է իրագործել ի շնորհիվ բրիտանացի Հիլարի Ֆիշեր Փեյջի: Սա դառնում է որոշիչ փուլ Lego կոնստրուկտորի ստեղծման պատմության մեջ: Ապագա գյուտարար Փեյջը հանդիասնում էր էր Kiddicraft- ի տնօրեն: Խաղալիքների ստեղծմամբ նա սկսեց հետաքրքրվել, երբ դեռ երեխա էր: 1940-ականների հենց սկզբին նա սկսեց արտադրել պլաստմասե «շինարարական աղյուսիկներ», որոնք ունեին ակոսներ և ելուստներ՝ միացման համար: Գյուտարարը կարծում էր, որ հասկանալով երեխայի հոգեբանությունը, հնարավոր է ստեղծել լավ խաղալիքներ: Արդյունքում, նա ժամերով անհետացավ խաղահրապարակներում ՝ խաղալով նրանց փոքրիկ այցելուների հետ: Նրան հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են նրանք օգտագործում տարբեր առարկաները:

Քրիստիանսենը 1947-ին Անգլիայից ձուլման մեքենա է պատվիրում: Մատակարարները նրանց ուղարկում են արտադրանքի նմուշներ, որոնք ներառում էին Փեյջի մի քանի «աղյուսիկներ»: Օլեն անմիջապես տարվեց ունիվերսալ մոդուլների գաղափարով: Բարելավելով բրիտանացու դիզայնը ՝ նա հրաժարվում է կլորացված եզրերից , դրանք դարձնելով ուղիղ: Մոդուլների ընդհանուր չափերը վերափոխում է մետրային համակարգի:

Առաջին Lego ընկերության «ինքնասոսնձվող աղյուսիկները» հանրությունը տեսել է 1949 թվականին: Այնուամենայնիվ, գնորդները ոչ մի կերպ չեն արձագանքում նոր խաղալիքին: 20-րդ դարի 50-ականների կեսերին Քրիստիանսենի որդին մի հնարամիտ գաղափար է առաջարկում. «Հիմք ընդունելով միայն մեկ կոնստրուկտոր ՝ դուք կարող եք երեխաներին հնարավորություն տալ դրանից հավաքել ցանկացած խաղալիք»:

Տարբեր գույնի «աղյուսներից» ցանկացած առարկա կառուցելու հնարավորությունը գնահատվեց, ինչպես երեխաների, այնպես էլ խնամակալների կողմից: Այսպես, Lego արտադրանքը մեծ տարածում գտավ: Հայտնի են մի ամբողջ զվարճանքի այգիներ, որոնք ստեղծված են Lego-ի մոդուլների միջոցով: Ամենահայտնի Legoland- ը (ք. Billund) ունի 100,000 քառակուսի մետր տարածք: Նրա կառուցման համար պահանջվել է 8 միլիոն մոդուլ:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ Конструктор Lego

История шахмат

Ամենաճանաչված և հայտնի հանրային սեղանի խաղերից մեկն իհարկե շախմատն է: Իր տեսակի սեղանի խաղերից, հենց շախմատն է, որ առաջինն արժանանում պաշտոնական մարզաձևի կոչման: Մինչդեռ, սա պարզապես երկրպագուների հավաք չէ, այլ դրանք լայնամասշտաբ պրոֆեսիոնալ շախմատի մրցաշարեր են, որոնցում ներգրավված են բազմամիլիոնանոց միջոցներ:
Շախմատի զարգացման պատմության մեջ իրենց ներդրումն են ունեցել Եվրոպական երկրները, Ասիան և Արևելքը: Առաջին անգամ խաղը հայտնվեց Հնդկաստանում, որպես ռազմական գործողությունների, ռազմավարության և մարտավարության ուսուցման մեթոդ: Կա հինավուրց լեգենդ այն մասին, թե ինչպես մի հնդիկ մաթեմատիկոս, Սեսա անունով, ցույց տվեց խաղը հարուստ ռաջային, ինչը նրան դուր եկավ: Եվ իր երախտագիտությունը հայտնելու համար, նա խոստացավ կատարել ցանկացած ցանկություն, որը կցանկանար Սեսսան: Զարմանալի էր, մաթեմատիկոսը մրցանակն ընտրեց բրնձի կամ ցորենի հատիկների տեսքով, այն էլ որոշակի քանակությամբ:

This image has an empty alt attribute; its file name is c683d597eac42dd204fc8c0208c67d9c.jpg

Ինչպես կռահում եք, այստեղ խորամանկություն կա, և դուք չեք սխալվում: Սեսսան ասաց, որ ռաջան պետք է շախմատի տախտակի առաջին քառակուսիի վրա դնի միայն մեկ հացահատիկ, իսկ յուրաքանչյուր հաջորդի վրա ՝ երկու անգամ ավելի շատ, քան նախորդի վրա է: Մաթեմատիկոսի ճարտար միտքը չսխալվեք: Հացահատիկի ընդհանուր քաշը, այս սկզբունքի համաձայն, կազմում էր գրեթե 1,2 տրիլիոն տոննա: Հասկանալի է, որ նույնիսկ հարուստ ռաջան ի վիճակի չէր վճարել այնպիսի գին, խոստացածին համաձայն, այսպիսով նա այն ստիպված էր խախտել:
Շախմատը զգալի փոփոխության ենթարկվեց, երբ հայտնվեց Արևելքում: Փոփոխության ենթարկվեց քարերի արտաքին տեսքը, քանի որ իսլամական կրոնում չի կարելի պատկերել կենդանի էակներ, այժմ դրանք ավելի նման էին ժամանակակից աբստրակտ արձանիկների: Շախմատի ձևի պարզեցման արդյունքում, դրա արտադրությունն ու ստեղծումը ավելի քիչ ժամանակ և աշխատուժ պահանջեց, ինչիի հետևանքով գինն ընկավ: Արդյունքում, խաղը դադարեց լինել ռազմական, ռազմավարական զորավարժությունների առարկա և հասանելի դարձավ բոլորին: Այդ ժամանակից ի վեր շախմատը ստանդարտ սեղանի խաղ է:

This image has an empty alt attribute; its file name is 441514e67f111ff3bfef6581fdcacd7c.jpg

Եվրոպայում շախմատի տարածումն ու ներդրումը փշոտ ճանապարհ է անցել: Եկեղեցու սպասավորներին խաղն անմիջապետ արգելվեց։ Բայց դա միայն նպաստեց ավելի մեծ հետաքրքրությանը հասարակ քաղաքացիների և ֆեոդալների կողմից։ Ուստի XV դարում շախմատը աշխարհում ամենատարածված և հայտնի խաղն էր։
Շախմատային խաղը չի դադարում զարգանալ, այն անընդհատ փոխվում է: Մշակվում են նոր կանոններ, ի հայտ են գալիս նոր ռազմավարական հնարքներ և քայլեր: Այսօր տանը բավականին հեշտ է շախմատ խաղալ համակարգչով կամ ինտերնետով: Օնլայն տարբերակով արդեն անցկխցվել է շախմատի առաջին միջազգային մրցաշարը։ Սրանով շախմատի պատմությունը չի ավարտվում, քանի որ այս սեղանի խաղի սիրահարների և նախընտրողների հետաքրքրասեր մտքերը անպայման ինչ-որ նոր և հետաքրքիր բան կմտածեն:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝  История шахмат

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started