
136 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 35 արիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:
- ( շարունակությունը՝ այստեղ )
- ( ինչպես նաև՝ Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ )
Շատ ճիշտ է ասված, Տերյանը հայ դասական ժամանակակից, գրականություն ստեղծողներից մեկն է: Նրա աշխատանքները անմոռանալի են ու տպավորվել ինչպես մեծերի՝ այնպես էլ երիտասարդների սրտերում: Ճիշտ է այն չի հնացել, շարունակում է ապրել ու ապրել, իսկ մենք շարունակում ենք կարդալ ու կարդալ: Երեկ լրացավ Վահան Տերյանի ծննդյան 136-ամյակը: Ընդամենը 35 տարի ապրած պոետը այնպիսի ստեղծագործական ժառանգություն է թողել, որը պարզապես հեղափոխեց ողջ հայ գրականությունը, և նրա պոեզիան ուղեկցում է յուրաքանչյուրիս վաղ պատանեկությունից մինչև կյանքի վերջը։ Նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր: Նա այն դեմքերից է որ եղել է, կա ու կլինի: