«Չիպս» անվանումը գալիս է անգլերեն «chips», ինչը նշանակում է «կտոր», «պատառ»: Չիպսերի ստեղծման պատմությունը սկսվում է 1853 թվականից, և դրանք հայտնվեցին բոլորովին պատահական: Մի անգամ՝ միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլտը՝ Ամերիկայից, մնաց, Սարատոգա-Սփրիգսեում գտնվող «Moon Lake House» հյուրանոցում:

Հյուրանոցում ճաշելիս Վանդերբիլտը երեք անգամ իր դժգոհությունը արտահայտեց, այն բանի համար, որ կարտոֆիլը չափազանց մեծ կտորների է բաժանված։ Տեղի շեֆ-խոհարար Ջորջ Քրամը, լինելով լավ բնավորության տեր մարդ, արդյունքում միլիոնատիրոջ համար պատրաստեց յուղով տապակված բարակ կտորներով կարտոֆիլ: Հանկարծ, խոհարարի նոր ուտեստը դուր եկավ Վանդերբիլթին: Նա ուրախությամբ պատվիրում էր այն ամեն անգամ, երբ հյուրանոցում ճաշում էր: Այսպիսով, «Սրատոգա չիպսերը», ինչպես նրանց անվանում էին, դարձան ռեստորանի ամենահայտնի ուտեստը:

Դեպքից 7 տարի անց ՝ 1860 թվականին, Ջորջ Քրամը բացեց իր սեփական ռեստորանը ՝ որտեղ մատուցվում էին չիպսեր: Սակայն ժամանակի ընթացքում այս ուտեստը հայտնվեց այլ սննդի կետերում, ինչը զարմանալի չէ, քանի որ չիպսեր պատրաստելը բոլորովին էլ դժվար չէ: Շուտով չիպսերը հայտնվեցին Ամերիկայի լավագույն ռեստորանների ընտրացանկերում:
Մինչև 1890 թվականը չիպսերը կարող էին ուտել միայն ռեստորաններում կամ ճաշարաններում: Իրավիճակը փոխեց Ուիլյամ Թապենդենը, որը փոքրիկ ճաշարանի սեփականատերն էր Քլիվլենդում: Նա առաջինն էր, ով մտածեց վաճառել չիպսերը թղթե տոպրակներով փողոցում : Թապենդենն այս քայլին դիմեց ճգնաժամի պայմաններում, որպեսզի նոր հաճախորդների գտնի: Նա սկսեց չիպսեր վաճառել հին բեռնատարից:

Եվս 36 տարի անց գաղափարը ծնվեց `չիպսերը մոմաթղթի մեջ դնել: Այն արտահայտեց Լաուրա Սկուդերը: Նման փաթեթավորումը հնարավորություն տվեց տեղափոխել չիպսեր և երկարացնել դրանց պահպանման ժամկետը: Այսպիսով, չիպսերը հայտնվեցին սուպերմարկետների դարակներում: Այնուամենայնիվ, չիպսերի զանգվածային արտադրությունը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հայտնագործվեր կարտոֆիլը կեղևազրկող սարքի գյուտից հետո: Քիչ անց հայտնվում է չիպսերի արդյունաբերական արտադրության առաջին մեքենան: Այն ստեղծեց Ֆրիման Մակբեթը: Նրա գյուտը միանգամից ձեռք բերեց ընկերություններից մեկը, որն էլ և սկսեց չիպերի մասսայական արտադրությունը:
Չիպսերը պատրաստում էին առանց աղ կամ համեմունքներ ավելացնելու: 1940 թ.-ին «Tayto»-ընկերությունը առաջին անգամ սկսեց արտադրել համային չիպսեր և սկսեց վաճառել չիպսեր մի տոպրակ աղով:

Խորհրդային Միությունում չիպսերի ստեղծման պատմությունը սկսվում է 1963 թվականից: Ճիշտ է, դրանք կոչվում էին ոչ թե չիպսեր, այլ «մոսկովյան փխրուն կարտոֆիլ՝ շերտերով», որն արտադրվում էր «Մոսպիշկոմբինատ թիվ 1» -ում: Ռուսաստանում չիպսերն իրենց ժամանակակից տեսքով հայտնվեցին 90-ականների կեսերին և արագորեն տարածվեցին:
Այժմ արտադրողները առաջարկում են չիպսերի հսկայական ընտրություն և տարբեր համային տեսականի։ Այսօր չիպսեր պատրաստելու երկու եղանակ կա։ Առաջին մեթոդը դա չիպսերի արտադրություն է հում կարտոֆիլից ( դա ավանդական եղանակն է ), իսկ երկրոդը՝ մարացված կարտոֆիլից:
