Պետական կառավարման ձևերը

Պետական կառավարման ձևը, պետության ձևի տարր է, որը որոշում է բարձրագույն պետական մարմինների կազմակերպումը, դրանց ձևավորման կարգը, տևողությունը և իրավասությունը, ինչպես նաև այդ մարմինների փոխհարաբերությունների կարգը միմյանց և բնակչության հետ:


Միապետություն

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում:


Միապետության առանձնահատկությունները

  1. Միակ պետության ղեկավարը միապետն է
  2. Իշխանությունը ժառանգվում է
  3. Միապետը իրավաբանորեն անպատասխանատու է (միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից):

Միապետության տեսակները

  • Բացարձակ միապետություն (անսահմանափակ)-պետություն, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է, և նրա ձեռքերում է կենտրոնացած պետական իշխանության ամբողջությունը ( ԱՄԷ, Օման, Քաթար):
  • Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ, որոնք նրա համար պատասխանատվություն չեն կրում, և պետական իշխանությունը ցրվում է բոլոր բարձրագույն իշխանությունների միջև, միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության) կամ ավանդույթի հիման վրա: Իր հերթին, սահմանադրական միապետությունը բաժանված է հետևյալի.
  • Դուալիստական միապետություն պետություն է, որում միապետն ունի գործադիր իշխանության լիարժեքություն, ինչպես նաև ունի օրենսդիր և դատական իշխանությունների մի մաս: Նման պետությունում գոյություն ունի ներկայացուցչական մարմին որը կատարում է օրենսդրական գործառույթներ, բայց միապետը կարող է բացարձակ վետո պարտադրել ընդունված ակտերին և, իր հայեցողությամբ, լուծարել ներկայացուցչական մարմինը:
  • Խորհրդարանական միապետություն մի պետություն է, որում միապետը իշխանության նկատմամբ նշանակալից իշխանություն չունի և հիմնականում ներկայացուցչություն կամ ծիսական դեր է խաղում: Նման միապետության մեջ պետական համակարգը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա ( Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Դանիա): 


Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև: Հանրապետությունների տեսակներն են.

  • Նախագահական հանրապետություն – իշխանությունը պատկակում է նախագահին, որոշումները կայացնում է նախագահը, խորհրդարանը կազմավորում և կազմալուծում է նախագը: Խորհրդարանն ընդ որում կառավարության վրա որևէ նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող։ (ԱՄՆ, Էկվադոր)
  • Խորհրդարանական հանրապետությունը – պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան: Նախագահը չունի որևէ լիազորություն: (Իսրայել, Հունաստան, Գերմանիա, Հայաստան)
  • Կիսանախագահական համակարգ – Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ: Նախագահական իշխանությունը զուգորդվում է խորհրդարանական իշխանության: ( Ռուսաստան, Ուկրաինա, Պորտուգալիա, Ֆրանսիա):

Ըստ պետական կարգի պետությունները լինում են․

  • ունիտար
  • դաշնային կամ ֆեդերատիվ
  • Ունիտար – այստեղ վարչատարածքային բոլոր սուբյեկտները հավասար են իրենց քաղաքական և իրավական կարգավիճակով։ Ունիտար պետություններում գործում է 1 սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ (Լեհաստան, Լիտվա, Ճապոնիա, Ֆրանսիա)
  • Դաշնային – յուրաքանչյուր դաշնային միավորի տարածքում բացի համապետական օրենքներից գործում են նաև տեղական օրենքներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև առանձին սահմանադրություն: (ԱՄՆ, Ավստրիա, Բրազիլիա, Կանադա, Ռուսաստան, Շվեյցարիա, Գերմանիա)

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started