Հովհաննես Թումանյան։ Հոդվածներ

Հայ ոգի

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: ( շարունակություն՝ այստեղ )

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

  • Հոգի — Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը:
  • Ոգի — 1. Շունչ, 2. Էություն՝ ներքին բովանդակություն՝ իմաստ:

2. Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Ամեն մարդ՝ ամեն հայ տարբեր ձևով է արտահայտում իր սերը հայրենիքի հանդեմ, ամեն մեկը ունի տարբերվող ոգի, և ես չեմ կարող բոլորի անունից խոսել, միայն կասեմ որ ժամանակները գնում են, փոխվում են, և ինչու ոչ հայի ոգին նույնպես փոխվում է։

3. Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

Իմ հոգու մասին շատ չեմ խոսի, քանի որ չեմ սիրում գովերգել ինձ, ինչու չէ նաև հոգիս։ Միայն կասեմ, որ շատ բարի, զվարթ, ինպես նաև մի քիչ խենթ եմ, բայց դրա հետ մեկտեղ շատ հայրենասեր եմ ու հպարտ, որ հայ եմ, ունեմ հայի ոգի։ Կարծում եմ, որ իմ ոգին ցանկանում է տեսնել մնացածին՝ հայերին, այնպես, ինչպես առաջ էր, համախմբված, միշտ ուժեղ և իրար հանդեպ վստահությամբ։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started