85. Տրված բառերից քանի՞սն են սկսվում բաղաձայն հնչյունով․
էություն, երազ, ովքեր, եմ, ըմպանակ, սառը, օրինաչափ, որոր, օրապահիկ, էքստեռն, ընդունարան
1) երկուսը
2) երեքը
3) չորսը
4) մեկը
86. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ո-ն արտասանվում օ․
1) եռոտանի, կարճաոտ, ցածրորակ, անոթի
2) չափորոշիչ, արջորս, կրծոսկր, անողոք
3) քառորդ, վճռորոշ, ենթաորովայնային, կողոսկր
4) կենսոլորտ, չորքոտանի, անողնաշարավոր, ցածրաորմ
87. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ո-ն արտասանվում վօ․
1 արագոտն, ամենաորակյալ, անորսալի
2) գանգոսկր, բարձրորակ, երկարաոտ
3) ամենաողորկ, հնաոճ, արջաորս
4) անողնաշար, անողոք, հոգեորդի
88. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկ(եր)ի ը-ն ճիշտ տեղադրված։
1 կնկատի, համրանալ, չնկրկել
2) դռնբաց, տրտմել, խմբվել
3) փրկվել, կնճռոտ, խճճվել
4) կրկնել, հանգցնել, խառնվածք
89. Տրված բառերից քանիսո՞ւմ է ե-ն արտասանվում է․
նախերգ, վրաերթ, աներևույթ, զարկերակ, համերգ, աներես, չվերթ, կիսաեփ, մայթեզր, շքերթ։
1) իննում
2) ութում
3) յոթում
4) հինգում
90. Ո՞ր շարքի բոլոր բառերն են երկվանկ․
1) մկան, աստղիկ, հարսնյակ
2) սպի, էինք, երբևէ
3) վայրէջք, կռունկ, անարև
4) ծանր, հուսաբեկ, բժիշկ
91. Ո՞ր շարքում գաղտնավանկ ունեցող բառ կա․
1) մաքրամաքուր, մանրակ, գանգրահեր, կաթնակեր
2) փափկասուն, անընչասեր, խառնիխուռն, ուղղաձիգ
3) գեղեցկություն, ակնաբույժ, վերջնագիր, կապտերանգ
4) քաղցրասեր, ծաղկածիծաղ, կուսակցական, մատնաչափ
92. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում բաց վանկ չկա․
1) խմորագունդ, պերճաշուք, հանցապարտ, ձեռնամարտ
2) կուժկոտրուկ, աջհամբույր, համհարզ, թարթիչ
3) ամրոցամերձ, կիրակնօրյա, վերընձյուղվել, ինքնահավան
4) սաղավարտ, անձկություն, ահագնադղորդ, բերդակալ
93. Քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա զարմանալիորեն բառում․
1) չորս բաց, երկու փակ
2) մեկ բաց, երեք փակ
3) երկու բաց, չորս փակ
4) երեք բաց, երեք փակ
94. Ո՞ր շարքի բոլոր բառերի (բառաձևերի) վերջին վանկն է շեշտվում․
1) հարազատի, քույրդ, քաղաքներից, դուստրեր
2) թրխկոց, կարծես թե, հայեցի, անդրաշխարհ
3) մեծ-մեծ, ի դեպ, արագընթաց, դրամարկղեր
4) մանավանդ, ուստր, ռուսերեն, հայկական