95. Տրված բառերից քանիսի՞ վերջին վանկը չի շեշտվում․
աստղալից, այսպես, դուստր, իհարկե, համր, ամենածանր, ի դեպ, կաթնալույս, գամփռեր, հարսնյակ
1) յոթի
2) վեցի
3) հինգի
4) չորսի
96. Տրված բառերից քանիսի՞ վերջին վանկը չի շեշտվում․
գիսաստղ, արքայազն, իհարկե, փոստարկղ, տասական, ամենաբարձր, Թոխատյան, արքայադուստր, գիշանգղ, ամենաթանձր
1) տասի
2) իննի
3) յոթի
4) ութի
97. Ո՞ր շարքի բոլոր բառերում ը-ի սղում կա․
1) փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր
2) բարձրաձայն, ակնհայտ, արկղիկ, երփներանգ
3) ցածրահասակ, ծանրաձող, սանդղահարթակ, դստրիկ
4) մեղրածոր, կարծրանալ, սանրել, կակղամորթ
98. Ո՞ր շարքի բոլոր բառերում ու-ի հնչյունափոխություն կա․
1) լուսավոր, փշածառ, արևմտյան, ընչացք
2) տամկանալ, անրջանք, անգթություն, ըմպան
3) հնչակ, մտածել, կատվառյուծ, ձվածեղ
4) լրագիր, առևտրական, ընչաքաղց, ջրառատ
99. Ո՞ր շարքի բոլոր բառերում ի ձայնավորի հնչյունափոխություն կա․
1) գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2) գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար
3) երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4) մտավոր, դեղնաթույր, կծկվել, ննջարան
100. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ի ձայնավորը հնչյունափոխվել ը-ի․
1) տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2) վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար
3) լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4) ձգողական, կրավորական, թվական, հանգստարան
101. Ո՞ր շարքում կա բառ, որում է (ե) ձայնավորի հնչյունափոխություն չկա․
1) գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված
2) իջնել, մահճակալ, միջակ, շիջել
3) պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4) զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ
102. Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի հնչյունափոխություն կա․
1) կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2) պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3) ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու
4) սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց
103. Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի կամ երկհնչյունի սղում կա․
1) կապտաթույր, պատրանք, աստղաբույլ, ձանձրույթ
2) պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4) դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց
104. Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա․
1) մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2) ատենակալ, աշխուժորեն, ալեծուփ, ալրաթաթախ
3) արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4) թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխարհ
105. Ո՞ր շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա․
1) մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2) ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3) ցուցասրահ, հուսահատ, սենեկապետ, ատենակալ
4) շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք