21. Հեղինակներից ո՞րը որ բնագավառն է ներկայացնում:
ա. Մովսես Խորենացի
բ. Ֆրիկ
Գ. Վարդան Այգեկցի
դ. Կորյուն
1. բանաստեղծություն
2. պատմագրություն
3. վարքագրություն
4. առակագրություն
1) ա-1, բ-2, 4-4, դ-3
2) ա-2, բ-3, Գ-1, 0-4
3) ա-2, բ-1, 6-4, դ-3
4) ա-3, բ-2, 6-4, 0-1
22. Ո՞ր պնդումը ճիշտ չէ Վահան Տերյանի ստեղծագործության վերաբերյալ:
1) Վ. Տերյանը իր բանաստեղծությունները դասավորեց շարքերի մեջ` հետևելով
Հովհ. Թումանյանին:
2) «Երկիր Նաիրի» շարքում բանաստեղծն արտահայտել է տագնապ հայրենիքի
ապագայի համար, կարոտ հայրենիքի, հայրենի գյուղի հանդեպ։
3) Վահան Տերյանը գրել է նաև սոնետներ, տրիոլետներ և գազելներ:
4) «Մթնշաղի անուրջներ» շարքում կան տխրության, թախծի տրամադրություններ,
ինչպես նաև գարնան պատկերներ:
23. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ։
ա. Երփին երփնունակ ծաղկին,
շողշողէր պտուղն ի ճղին
բ. Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից
գ. Ի համատարած ծովէն
պղպըջէր գոյնըն այն ծաղկին
դ. ի վեր ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային
1) Գ. ա, դ, բ
2) բ, գ, ա, դ
3) Գ. ա, բ, գ
4) բ, դ, Գ, ա
24. Հատվածներից որը Միքայել Նալբանդյանի ո՞ր բանաստեղծությունից է։
1. «Մանկության օրեր»
2. «Իտալացի աղջկա երգը»
3. «Ազատություն»
ա. Սեր հայրենիք, թշվառ, անտեր,
Սեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում են
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ:
բ. Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ոհ, անիծում եմ ես այն օրերը:
գ. Սինչ գիշերը անհանգիստ,
Օրորոցում կապկապած`
Լալիս էի անդադար՝
Մորս քունը խանգարած…
դ. Լո՛ւռ կաց դու, քնա՛ր, այլ մի՛հնչեր ինձ,
Ապոլո՛ն, հե՛տ առ դարձյալ դու նորան,
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:
1) ա-3, բ-2, Գ-1, դ-2
2) ա-2, բ-1, Գ-3, 0-1
3) ա-1, բ-3, Գ-3, դ-2
4) ա-3, բ-1, Գ-3, դ-2
25. Արտագերս ամրոցում ապաստանած Որմիզդուխտը ինչպե՞ս է վարվում Մերուժան
Արծրունու հետ Րաֆֆու «Սամվել» պատմավեպում:
1) Ուրախանում է Մերուժանի փառասիրական պատրանքներից ու ոգևորում նրան:
2) Խոստովանում է իր փոխադարձ սերը Սերուժանին:
3) Դրվատում է Մերուժանի դավաճանությունը:
4) Արհամարհանքով մերժում է Սերուժանի սերն ու թախանձանքները:
26. Ձախում նշված են Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների վերնագրերը, իսկ աջում՝ դրանցից մեկական հատված. լուծման տարբերակներից որն է ճիշտ։
ա. «Է՜յ, ջան-հայրենիք»
բ. «Սև-մութ ամպեր»
գ. «Օտար, ամայի ճամփեքի վրա»
դ. «Հայրենիքիս»
1. — Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդըս որ ձերն եղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:
2. — Որ արտուտի պես վե՛ր ու վե՛ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…
3. Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավա՛նս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:
4. Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
1) ա-2, բ-4, Գ-3, 0-1
2) ա-2, բ-1, 6-3, դ-4
3) ա-1, բ-2, 6-3, դ-4
4) ա-1, բ-2, 4-4, դ-3
27. Ինչպե՞ս է դասավորվում Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի` իրավաբանություն ուսումնասիրող երիտասարդի ճակատագիրը։
1)Երիտասարդը դառնում է կասկածելի դատեր պաշտպանող իրավաբան և անբուժելի հարբեցող
2) Սիրո մեջ մերժված երիտասարդին հուսահատությունն ինքնասպանության է հասցնում:
3) Կիսատ թողնելով իր ուսումնառությունը` նա վերադառնում է հայրենի քաղաք, որպեսզի վրեժ լուծի սիրած աղջկա ամուսնուց:
4) Հայտնի փաստաբան դառնալով` կարողանում է վրեժ լուծել իրեն դավաճանած աղջկանից:
28. Դանիել Վարուժանի ստեղծագործության վերաբերյալ ո՞ր պնդումը ճիշտ չէ:
1) Դանիել Վարուժանը պանդխտության թեմայով բանաստեղծություններ չի գրել։
2) Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն լույս է տեսել 1912 թվականին. այն
բաղկացած է երկու ենթաշարքից` «Հեթանոս երգեր», «Գողգոթայի ծաղիկներ», և
«Հարճը» պոեմից:
3) «Ձոն» բանաստեղծության մեջ Դ. Վարուժանն օգտագործել է Վահագնի առասպելի
ոճական որոշ հնարքներ:
4) «Հացին երգը» ժողովածուն լույս է տեսել բանաստեղծի մահից հետո:
29. Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը:
ա. Ու լեռնային վըտակների
բ. Հընչյուններով դյութական
գ. Մըտան կաղնին հաստաբուն
դ. Կանչում էին հըրաշալի
ե. Անտես, անհետ չըքացան
զ. Ալիքները պաղպաջուն
է. Ու հենց շողաց ցոլքն արևի
ը. Խոր սուզվեցին ակն աղբյուրի
1) դ, բ, է, ե, ը, գ, ա, զ
2) է, Գ, ա, գ, դ, բ, ը, ե
3) ը, զ, ա, գ, է, դ, բ, ե
4) ը, Գ, է, ե, դ, ա, բ, գ
30. Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքի ստորև բերված սյուժետային դրվագներից որո՞ւմ սխալ կա:
1) Հրաժեշտի օրը Խոնարհը աշակերտների հետ եկել էր դպրոցի բակ՝ ուսուցչին
հրաժեշտ տալու:
2) Հեղինակ-հերոսը` 17-18 տարեկան մի երիտասարդ՝ բանտից նոր դուրս եկած, իր
բարեկամի առաջարկով գնում է Ձորագյուղ և զբաղվում ուսուցչությամբ:
3) Ուսուցիչը Խոնարհին առաջին անգամ տեսնում է անտառի բացատում:
4) Բարեկենդանի օրը ուսուցիչը Խոնարհին տեսնում է աղջիկների հետ իրենց դիմացի
տան կտուրի վրա ձյունով խաղալիս:
31. Ո՞ր պնդումը ճիշտ չէ Հովհաննես Շիրազի «Թագադրում» բանաստեղծության վերաբերյալ:
1) Բանաստեղծը սեփական երջանկությունը պայմանավորում է համայն
մարդկության երջանիկ լինելու հանգամանքով:
2) Բանաստեղծը չի ցանկանում, որ կյանքի հավերժական տոնի մեջ սողոսկի մահը:
3) Գարնան թագավոր թագադրվելով` բանաստեղծը ուզում է մարդուն տեսնել անմահ,
հավերժի բախտով ցնծացող։
4) Հեղինակը պատկերում է բնության հզոր ուժերի առջև թույլ մարդու անզորությունը:
32. Գործառական ո՞ր ոճով է շարադրված հետևյալ հատվածը։
Ձեռքերը քոր էին գալիս. նա անհագուրդ պահանջ էր զգում կտավին հանձնելու այդ տեսարանը, որը ժամեր հետո կարող էր անէանալ՝ վերածվելով թանձր մշուշի: Բայց այդ պահին ո՞վ կտար նրան վրձին ու կտավ։ «Ա՛խ, ե՞րբ ազատ հայրենիք կունենանք, որ ձեռքս նորեն վրձին առնեմ», խորը հառաչելով՝ մտածեց նա:
1) գեղարվեստական
2) առօրյա-խոսակցական
3) վարչական
4) հրապարակախոսական
33. Տրված հատվածում քանի՞ բառ կա, որոնցում վերջին ձայնավորը չի շեշտվում:
Կայսրը խառնվեց ամբոխին: Երկու մատը բերանը դրած` Զոդիկը երկար շվացրեց մթության մեջ, մինչև մոտակա խրճիթներից ելան եգիպտուհիներ, հույն կանայք, որոնք, խղճուկ կոտրատվելով, սկսեցին պարել: Ներոնը սպասավորի հետ սկսեց ինչ-որ բան պայմանավորվել, բայց բարեկամները տարան Ներոնին, քանի որ
չցանկացան, որ ընկներ տհաճությունների մեջ
Կա 6 բառ, որոնցում վերջին ձայնավորը չի շեշտվում՝ կայսրը, մատը, բերանը, Զոդիկը, Ներոնը, բարեկամները
34. Հոմանիշների քանի՞ եռյակ կարող է կազմվել տրված բառացանկից.
հակոտնյա, մեղք, հակառակ, հանցանք, հովատակ, մեղկ, նժույգ, հրովարտակ, զանցանք, ներհակ, վարգ, երիվար:
3 եռյակ՝ հովատակ — նժույգ — երիվար
հակոտնյա — հակառակ — ներհակ
մեղք — հանցանք — զանցանք
35. Նախադասություններից քանիսո՞ւմ որոշիչ հոդի սխալ գործածություն կա:
• Ոսկանն այժմ քայլում էր խորդուբորդությունների միջով։
• Րաֆֆին գիտեր` ինքը ով է. նա իրեն ավելի լավ էր ճանաչում:
• Գլաձորում ստեղծված ձեռագրերն հեղինակություն էին վայելում ժամանակի դպրոցներում:
• Սևաշղարշ մութն արդեն կլանել էր կիսավեր քաղաքն իր շրջակա լեռներով ու ձորերով։
1-ում՝ Գլաձորում ստեղծված ձեռագրերն հեղինակություն էին վայելում ժամանակի դպրոցներում