36. Տրված հատվածներում գոյականով արտահայտված քանի՞ հատկացուցիչ կա
5 գոյականով արտահայտված հատկացուցիչ՝ կյանքի, հոգուս, հույսերի, խոսքերի, աստղերի
37. Նախադասություններից քանիսու՞մ կետադրական սխալ չկա
3-ում՝
1)Նայելով ծառին՝ ես անընդհատ զարմանում ու մտքումս հարց եմ տալիս․
— Ինչպե՞ս ես դիմանում, ծիրանի՛ ծառ։
2)Եվ մի լուռ իրարանցում սկսվեց․ տանտիրուհին թեքվում, երեխաների ականջին ինչ-որ բաներ էր ասում և ճամփու դնում։
3)Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի, հետո պտուղ կտա, և գյուղի տղաների հերթական սերունդը չհամբերելով կմագլցի վեր՝ պոկելու դեռևս կանաչ պտուղները
38. Պնդումներից քանի՞սն են սխալ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների վերաբերյալ
1-ը՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը նվիրված է Արփենիկ Չարենցին
39. Նշել այն բառերի համարները, որոնցում ձայնավորի հնչյունափոխություն կա
2. տեղեկատվություն, 3. զինագործ, 5․ գունային, 7. մսամթերք
40. Նշել այն բառերի համարները, որոնցում բացատրությունը սխալ է
3) գողտրիկ — գողունի
4) գործակալ — որևէ գործի մեջ խիստ զբաղված անձ
6) մատռվակ — գինեգործ
41. Նշել այն նախադասությունների համարները, որոնցում պատճառական բայ կա
2) Վերջացնելով նախադասությւնը՝ նա ավազ ցանեց վերջին տողերի վրա և նայեց Ոսկանին։
3) Ամեն առավոտ, բերելով օրվա ուտելիքը և թարմացնելով կժի ջուրը, սպասավորը միշտ կրկնում էր նույն խոսքերը։
4) Աբեղան տխուր ժշտում էր, հանգստացնում պատանուն՝ ասելով, որ ինքը լավ է զգում։
5) Գետնափորի թանձր խավարն ու գերեզմանային լռությունը հիշեցնում էին, որ այդ բոլորն արդեն անդարձ երազ է։
42. Տրված նախադասության ձևաբանական վերլուծության տարբերակներից որոնցու՞մ սխալ չկա
Ես, սակայն, վայրկյաններ անց սթափվում էի, և հօդս էին ցնդում մտացածին երևակայություններս, դարձյալ հայտվում էի մեր՝ փարթամ կանաչի մեջ թաղված փողոցում՝ միշտ բանուկ, եռուզեռով լի։
3) երևակիայություններս — ա ներքին հելովման գոյական, միշտ — ժամանակի մակբայ
4)մեր — անձնական դերանուն, սեռական հոլով, մտացածին — ածական
43. Նշել այն նախադասությունների համարները, որոնցում դերբայական դարձված կա
2) Նա գազազած շուռ եկավ և անմիջապես անհետացավ։
4)Նրանք իրենց զավակներին բերում էին դդումե ամանով օղի կամ նրանց վաղուց մոռացած ատրճանակները։
44. Նշել թվերի այն հերթականությունը, որը համապատասխանում է պարբերությունների տրամաբանական հաջորդականությունը
4,1,2,3
45. Տրված 6 պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրի՛ր ճիշտ է, սխալ է, չգիտեմ տարպերակներից որևէ մեկը
1) Երբևէ, երբևիցե, ինչևէ, ինչևիցե, որևէ, որևիցե, ովևէ, ովևիցե բառերը անորոշ դերանուններ են — սխալ է
2) Այստեղ, այսքան դերանունները փոխարինում են միայն մակբայներին — սխալ է
3) Նույնպիսի, նույնքան, նույնչափ բառերը ցուցական դերանուններ են — ճիշտ է
4) Ժխտական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ — ճիշտ է
5) Դասական թվականների փոխարեն գործածվող դերանուններ չկան — սխալ է
6) Հարցական բոլոր դերանունները հոլովվում են գոյականների նման — սխալ է