ՀՀ Կարմիր գիրք — Կենդանի, թռչուն, բույս

Կենդանի

Ընձառյուծ

Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում:

Հիմնականում գտնվում են չոր լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում և այլ:

Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: 2002 թ–ից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում: Անհրաժեշտ է մշակել միջոցառումներ արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում:

Ոչնչացման կամ վտագի հիմնական պատճառը դա արեալի մասնատված լինելն է, որի պատճառն էլ որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Թռչուն

Աղավնաբազե

Նրանց ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:

Հիմնականում կիսաանապատային գոտու բաց տարածություններ ծառերի խմբերի առկայությամբ, հաճախ` թփուտների առկայությամբ գետերի հովիտներում: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով:

Հայաստանում չի բնադրում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` 2–5 ձու: Սնվում է, հիմնականում, թռչուններով:

Վտանգման գործոնները բավարար ուսումնասիրված չեն, սակայն հնարավոր վտանգ է ներկայացնում որսագողությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում:

Թռչուն

Վիշապագլուխ Ռուշի

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է: Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Հայաստանում հանդիպում է հինգ ֆլորիստիկական շրջաններում: Ներկայումս տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակայում է:

Սակայն քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում, կարող է կրճատվել նրա բնակության շրջանի մակերեսը: Տեսակի տարածման հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազել է մինչև NT:

Հայոց լեզու ( 95-105 )

95. Տրված բառերից քանիսի՞ վերջին վանկը չի շեշտվում․

աստղալից, այսպես, դուստր, իհարկե, համր, ամենածանր, ի դեպ, կաթնալույս, գամփռեր, հարսնյակ

1) յոթի
2) վեցի
3) հինգի
4) չորսի

96. Տրված բառերից քանիսի՞ վերջին վանկը չի շեշտվում․

գիսաստղ, արքայազն, իհարկե, փոստարկղ, տասական, ամենաբարձր, Թոխատյան, արքայադուստր, գիշանգղ, ամենաթանձր

1) տասի
2) իննի
3) յոթի
4) ութի

97. Ո՞ր շարքի բոլոր բառերում ը-ի սղում կա․

1) փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր
2) բարձրաձայն, ակնհայտ, արկղիկ, երփներանգ
3) ցածրահասակ, ծանրաձող, սանդղահարթակ, դստրիկ
4) մեղրածոր, կարծրանալ, սանրել, կակղամորթ

98. Ո՞ր շարքի բոլոր բառերում ու-ի հնչյունափոխություն կա․

1) լուսավոր, փշածառ, արևմտյան, ընչացք
2) տամկանալ, անրջանք, անգթություն, ըմպան
3) հնչակ, մտածել, կատվառյուծ, ձվածեղ
4) լրագիր, առևտրական, ընչաքաղց, ջրառատ

99. Ո՞ր շարքի բոլոր բառերում ի ձայնավորի հնչյունափոխություն կա․

1) գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2) գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար
3) երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4) մտավոր, դեղնաթույր, կծկվել, ննջարան

100. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ի ձայնավորը հնչյունափոխվել ը-ի․

1) տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2) վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար
3) լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4) ձգողական, կրավորական, թվական, հանգստարան

101. Ո՞ր շարքում կա բառ, որում է (ե) ձայնավորի հնչյունափոխություն չկա

1) գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված
2) իջնել, մահճակալ, միջակ, շիջել
3) պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4) զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ

102. Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի հնչյունափոխություն կա․

1) կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2) պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3) ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու
4) սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց

103. Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի կամ երկհնչյունի սղում կա․

1) կապտաթույր, պատրանք, աստղաբույլ, ձանձրույթ
2) պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4) դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց

104. Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա․

1) մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2) ատենակալ, աշխուժորեն, ալեծուփ, ալրաթաթախ
3) արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4) թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխարհ

105. Ո՞ր շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա․

1մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2) ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3) ցուցասրահ, հուսահատ, սենեկապետ, ատենակալ
4) շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started