105. Ո՞ր շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա․
1) մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2) ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3) ցուցասրահ, հուսահատ, սենեկապետ, ատենակալ
4) շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք
106. Նշված ածանցներին միանալիս ո՞ր շարքի բոլոր բառերում կկատարվի երկհնչյունի հնչյունափոխություն։
1) թույն (ոտ), գույն (ավոր), սյուն (ակ), թույլ (անալ)
2) բյուր (ավոր), բույր (ավետ), արյուն (ալի), տույժ (ած)
3) կույր (անալ), հույն (արեն), բույս (ական), բույժ (ակ)
4) լույս (եղ), կույս (ական), անկյուն (ակ), գույժ (կան)
107. Ո՞ր շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա․
1) երեսնամյա, կատվառյուծ, վրիպակ, քմահաճ
2) աշնանացան, հյուրամեծար, պատվիրել, փոթորկահույզ
3) հոգեվարք, դյուրահնչյուն, չվերթ, ելևէջում
4) ուրվական, երեսուներորդ, ստահոդ, գերեվարություն
108. Ո՞ր շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա․
1) զգուշացում, կայսրուհի, մածնաբրդոշ, ատենակալ
2) կոշկակար, գարնանացան, ճշմարտացի, ծառատունկ
3) հնամենի, ձյունագես, վերջնական, առվեզր
4) բազմաթիվ, ամրակուռ, պայծառատես, վիմագիր
109. Ո՞ր շարքի բոլոր բառերում մեկից ավելի հնչյունափոխություն կա․
1) գնացուցակ, հովվերգություն, ջրասուզակ, ուղղաթիռ
2) մտադրություն, վերջնահաշվարկ, ձվատվություն, քննչական
3) մաքրագրել, կիսափտած, ալևոր, թախծամրմունջ
4) բարձրաթռիչ, առաջնորդ, միջօրեական, բնազդաբար
110. Ո՞ր շարքի բոլոր բառերում սղում կա․
1) ծաղկաշղթա, կենդանական, ծանրակշիռ, հոգյակ
2) գլխավոր, անասնապահ, այգեպան, փախստական
3) գերություն, ոսկերիզ, մանրախնդիր, փոքրոգի
4) սառցահատ, գունավոր, մատենադարան, վայրկենական
111. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ձայնավորը հնչյունափոխվել բաղաձայնի․
1) վայրկենասլաք, հոգյակ, ձվածեղ, չվացուցակ
2) կղզեբնակ, լեզվանի, կատվաձագ, թթվահամ
3) աղվամազ, ալյակ, ուրվական, մեղվապահ
4) բարություն, ձվաձև, առվեզր, կկվականչ
112. Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանցի հնչյունափոխություն կա․
1) զարթուցիչ, վարքագրություն, ցուցակ, վերնախավ
2) զրուցարան, մատնաչափ, գրչակ, մշակութային
3) ուսուցչանոց, գիշատչային, գործնական, կառուցվածք
4) փափկասուն, սննդարար, վարչատարածքային, վերնագիր
113. Ո՞ր շարքի բոլոր բառերում արմատի հնչյունափոխություն կա․
1) երևութական, կորստյան, բնամթերք, շնաձուկ
2) դիտանցք, կտրուկ, երգչախումբ, հնչաբառ
3) միջանցք, տնօրինել, դպրոց, գլխագիր
4) մնջախաղ, արնախում, վարչակազմ, ծանրամարտիկ
114. Տրված բառերից քանիսո՞ւմ ու ձայնավորի հնչյունափոխություն կա․
հանրագումար, ընդեղեն,լվիճ, Մթնաձոր, ուրվագիծ, ընչասեր, սնահավատ,թրատել, շքերթ, խլահավ։
1) ութում
2) յոթում
3) վեցում
4) չորսում
115. Տրված բառերից քանիսո՞ւմ ի ձայնավորի հնչյունափոխություն կա․
միություն, կղզյակ, ընձուղտ, խնդրահարույց, ընչացք, հանդիսավոր, գնել, այգեպան, ըղձալի, աղավնյակ։
1) երեքում
2) չորսում
3) հինգում
4) յոթում