Հայոց լեզու ( 115-122 )

115. Տրված բառերից քանիսո՞ւմ ի ձայնավորի հնչյունափոխություն կա․

միություն, կղզյակ, ընձուղտ, խնդրահարույց, ընչացք, հանդիսավոր, գնել, այգեպան, ըղձալի, աղավնյակ։

1) երեքում
2) չորսում
3) հինգում
4) յոթում

116. Տրված բառերից քանիսո՞ւմ երկհնչյունի հնչյունափոխություն կա․

հավիտենական, բարյացակամ, կուսակից, քաղցրահնչյուն, ստուգայց, որդյակ, պաճուճանք, աղմկահույզ, սառցակալում, ծառաբուն
։

1) վեցում
2) յոթում
3) չորսում
4) հինգում

117. Տրված բառերից քանիսո՞ւմ ձայնավորի սղում կա․

աղավնատուն, մածնաթան, զննել, սրտացավ, կարծրանալ, խմբվել, նարնջագույն, մորեգույն, գթասիրտ, հոգեհանգիստ։

1) մեկում
2) երկուսում
3) երեքում
4) չորսում

118. Տրված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա․

մանրամեծածախ, ընչազրկություն, տվյալ, ծանրամարս, լցակայան, հնչուն, ուխտադրուժ, վերջնահնչյունիջվածք, մեղրահամ։

1) հինգում
2) ութում
3) իննում
4) տասում

119. Տրված բառերից քանիսո՞ւմ մեկից ավելի հնչյունափոխություն կա․

մրցակցություն, հրակայուն, կարծրանալ, շրթներկ, ծնրադրել, շրջադարձ, մտացրիվ, վշտաբեկ, սնամեջ, բռնակցում։

1) չորսում
2) երեքում
3) երկուսում
4) հինգում

120. Տրված բառերից քանիսո՞ւմ մեկից ավելի հնչյունափոխություն կա․

բրդատվություն, մատենագրություն, բնութագրական, ծննդյան, դստրիկ, չվացուցակ, միջնորմ, պատվախնդրորեն, քննաշրջան, հանդգնել։

1) յոթում
2) ութում
3) բոլորում
4) հինգում

121. Տրված բառերից քանիսո՞ւմ ածանցի հնչյունափոխություն կա․

թռչնաբուծարան, փորագրություն, աներևութանալ, կցակառույց, նկարչություն, նախադրություն, միջնաբերդ, բուժօգնություն, փախստական, պատվարժան։

1) երեքում
2) չորսում
3) հինգում
4) վեցում

122. Տրված հատվածում ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա․

Սրտագին երգերն ինձ միշտ թովել են,
Հրճվանք են տվել ինձ թևավոր,
Բայց նվիրական ձեր հորովելը
Բոլոր երգերից ջինջ է ու խոր։

Իմ մանկությունը վաղուց կորել է,
Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,
Բայց երբ հնչում է ձեր հորովելը,
Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ։

1) երկուսում
2) երեքում
3) չորսում
4) բոլորում

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started