Եղիշե Չարենց ( հարցեր և առաջադրանքներ )

Հարցեր և առաջադրանքներ 1.

Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը:

ա. Շարքը Չարենցը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին,կարդա տեղեկություններ նրա մասին: Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները,փորձիր վերլուծել:

Նորից մի Կարօտ…

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Թեև բանաստեղծությունը քիչ է, բայց միտք շատ երկար է: Բանաստեղծությունը կարոտի, սիրո ինչպես նաև թախիծի մասին է: Սիրո թախծոտ մի հիշողություն պարուրեց նրա հոգին:

բ. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները:

Հարցեր և առաջադրանքներ 2.

Լսիր մեդիափաթեթի«Ձայնադարան» բաժնի ձայնագրքերը:  Ինքդ քո հավանած բանաստեղծությունը ձայնագրիր և ներկայացրու:

Հարցեր և առաջադրանքներ 3.

ա. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի»  բովանդակությունը:

Չարենց իր բանաստեղծությունում պառմում է այն մասին թե ինչպես թողեց իր հայրենի Կարսն ու մեկնեց օտար երկրներ, որտեղ տեսնում էր օտար դեմքեր: Անգամ Կարինե Քոթանջյանին չասած մնաս բարևով: Ու այդիսկ պատճառով նա մարդկանց ասած՝ «Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում – Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ… »

բ. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Կարս

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9-13րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա-թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող  բերդ։ ( Վիկիպեդիա )

Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։ ( Վիկիպեդիա )

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started