1․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
2) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
3) դրացի, հարևան, կողակից, դրկից
4) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
2) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
3) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
4) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1 խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
4) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել
2) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
3) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ
4) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
4) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ