Այն թե ինչ կատարվեց ապրիլի 2-ին, անհավանական, բայց և միաժամանակ հաճելի էր ինձ համար։ Հենց այդ օրն էր, որ ես ընկերներիս և իմ սիրելի՝ իսպաներենի ուսուցչուհու հետ այցելեցի իմ «ԱՊԱԳԱ» համալսարան՝ Վ. Բրյուսովի անվ․ լեզվաբանական համալսարան։ Գնում էինք․․․։ Ճանապարհին մտածում էի և պատկերացնումներումս գծագրում էի, թե ինչպիսին է իմ ապագա համալսարանը։
Ահա հասանք։ Շատ էի լարվում։ Հանդիպեցինք Լուսինե Ղազարյանին, ով դասավանդում է իսպաներեն։ Նա մեզ ներկայացրերց և ցույց տվեց համալսարանը ներսից։ Անկարագրելի հաճելի վայր էր։ Քայլում էի ու հասկանում, որ շուրտով ես էլ եմ այստեղով քայլելու, որպես ուսանող։ Տեղավորվելուն պես, նրանք սկսեցին ներկայացնել համալսարանական կյանքը, թե ինչպես է անցնում իրենց օրերն ու ժամերն այնտեղ։ Շատ հետաքրքիր էր։ Ինչպես նաև մենք չմոռացանք ներկայացնել մեր կյանքը Կրթահամալիրում, ներկայացրեցինք մեր կատարած գրքի թարգմանություն, մուլտֆիմը և այլն։
Շարունակել կարդալ “Սեբաստացիների այցը Վ․ Բրյուսովի համալսարան”