Ejercicios ( Preterito perfecto )

2. Utilice el pretérito perfecto.

1. El tren ha llegado con retraso.
2. Nosotros hemos reservado una mesa.
3. Usted ha tenido mucha suerte.
4. Vosotros no habéis sido amables con él.
5. Ella ha perdido el autobús.
6. Ustedes han sido muy puntuales.
7. Ellos han vivido muchos años en París.
8 Tú has dormido hoy muy poco.
9. El autobús ha salido ya.
10. Hoy nos hemos quedado en casa.

Հայոց լեզու (21-30)


21. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) սինլքոր – վեհանձն, պարպել – լիցքավորել, տարտամ – կենսախինդ
2) տամուկ – չոր, խրթին – դյուրին, հարթ – ծանծաղ
3) վաղանցիկ – մշտամնա, ապերջանիկ – բախտավոր, հետամտել – խուսափել
4) գովել – դրվատել, սնապարծ – համեստ, անպտուղ – բարունակ

22. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) բացահայտ – թաքուն, խորդուբորդ – ողորկ, խենթ – խելոք
2) ժիր – հեղգ, համր – անբարբառ, մեկնում – վերադարձ
3) ուստր – տղա, առատաձեռն – ժուժկալ, բարի – չար
4) վեհ – ստոր, անաչառ – արդարադատ, գիտուն – անգետ

23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

1) ցոփ – ժուժկալ, լայնարձակ – անձուկ, օրինական – ապօրինի
2) սուր – բութ, պարզ – պղտոր, վեհանձն – փոքրոգի
3) խայտաբղետ – երփներանգ, մարմանդ – թեժ, կողմ – դեմ
4) վրա – ներքո, բանուկ – սակավագնաց, պակաս – լրիվ

24. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ։

1) անկար ժողովուրդ – անկար հագուստ
2) սուր միտք – սուր խոսք
3) մշակութային գանձ – թաքցրած գանձ
4) ցորենի հաց – հաց ուտել

25. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն։

1) ակնարկ նետել – ակնարկ տպագրել
2) գետի ափ – ձեռքի ափ
3) գորշ օրեր – գորշ վերարկու
4) շահ ստանալ – պարսից շահ

26. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն։

1) թեր – ծաղկաթերթ, թեր – կողմ
2) գանձ – հարստություն, գանձ – հոգևոր երգ
3) սուր – սրածայր, սուր – սրամիտ
4) հազար – թիվ, հազար – բույս

27. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն։

1) Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ՝ ճերմակ շորերով․․․
2) <<Անցավ գլուխդ ցավի տակ մի՛ դիր>>, – ասում է ժողովուրդը։
3) Սի՛րտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան․․․
4) Անցավ անտես ու աննըման էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան, որ չի ծաղկել էլ նորից։

28. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն։

1) Հրի լեզուները լափեցին երբեմնի հզոր ու հարուստ քաղաքը։
2) Եթե հրի չմատնեին քաղաքը, գուցե մեծ ավարի տիրանային։
3) Եթե ամբողջ ուժով հրի փակված դուռը, գուցե կարողանա տապալել այն։
4) Նա բանտարկված է իր շուրջը տարածվող հրի պատճառով։

29. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ․ ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ։

ա. Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրեց (1. փաստեր, 2. փաստարկումներ) օրենսդրական նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։
բ. Ներկայացված ծրագրին, կարծում ենք, (1. վերաբերվելու եք, 2. վերաբերելու եք) լրջությամբ։
գ. Քննարկվող հարցերի շուրջ այդպես էլ (1․ միացյալ, 2. միասնական) կարծիքի չհանգեցին։
դ. Գումարտակը հորդ անձրևից լպրծուն դարձած ճանապարհին (1. ոթում, 2. գայթում) և դժվարությամբ առաջ էր շարժվում։

1) ա – 2, բ – 2, գ – 2, դ – 1
2) ա – 1, բ – 1, գ – 2, դ – 2
3) ա – 1, բ – 1, գ – 1, դ – 1
4) ա – 2, բ – 1, գ – 2, դ – 2

30. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ․ ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ։

ա. Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը։
բ. Ով իր խղճմտանքի դեմ է գործում, չի կարող նրա խայթոցից (1. զերծ, 2. զուրկ) լինել․ խղճի խայթը մահվանից էլ խիստ է։
գ. Բարեկամության օրենքը հաստատվում ու (1. պահպանվում է, 2. պաշտպանվում է) հավատարմության մեջ․ ուր հավատարմության չկա, այնտեղ չկա և բարեկամություն։
դ. Մարդկանց վնասող բազում չարիքներ սովորաբար առաջ են գալիս (1. թույր, 2. թյուր) կասկածներից։

1) ա – 2, բ – 1, գ – 1, դ – 2
2) ա – 2, բ – 2, գ – 1, դ – 1
3) ա – 1, բ – 2, գ – 2, դ – 1
4) ա – 1, բ – 1, գ – 1, դ – 2

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started