Homework ( exercise — e )

e. Right or wrong? Correct the sentences which are grammatically wrong.

1 The English talk about the weather a lot.
2. English people often travel abroad.
3. The Spanish enjoy eating out.
4. The Chinese and Japanese have different cuisines.
5. I know an Italian who doesn’t like spaghetti.
6. My sister married a Polish man.

Եթերային յուղերի պատմությունը

Հին ժամանակներից մարդիկ օգտագործում էին հնարավոր բոլոր բուրումնավետ նյութերը՝ իրենց հոգեկան և ֆիզիոլոգիական վիճակի վրա ազդելու համար:

Հայտնի է, որ հին մարդիկ սովորել են ստանալ ուժեղ բուրող նյութեր բույսերի հյութից դեռ մթա Vրդ հազարամյակում: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հաճելի բույր ունեցող նյութեր պահպանելու տարաներ: Դրանք շատ նման են հին Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հռոմի և Հունաստանի ժամանակներից հայտնաբերված հնագիտական ​​գտածոներին:

Բացի առարկայական ապացայցների, առ այն որ հին մարդիկ օգտագործում էին հաճելի բույր ունեցող նյութեր, կան նաև գրավոր վկայություններ , որտեղ նշված են դրանց պատրաստման և օգտագործման մեթոդներ:

Հին շումերների կողմից ավելի քան չորս հազար տարի առաջ գրված «Գիլգամեշ»-ի մասին էպոսում նշվում է «մայրու և զմուռսի այրումից առաջացող բույրերի մասին, որոնք պետք է հանգստացնեն աստվածներին և լավացնեն նրանց հոգևոր կարգավիճակը»:

Քրիստոսի ծննդյան նախորդ հազարամյակի կեսերին, այդ ժամանակվա մեծ իմաստուն Կոնֆուցիոսը իր ձեռագրերում մատնանշեց, որ օծանելիքն ու լավ բույր ունեցող նյութերը հաճույք են պատճառում ոչ միայն օգտագործողին, այլև նրան շրջապատողներին:

Հին Եգիպտոսի ժամանակ եթերային յուղերն օգտագործում էին որպես դեղամիջոց՝ նյարդային խանգարումների և ընկճվածության, ախտահանման, ինչպես նաև մահացածներին բալասանացնելու և ողջերին երիտասարդացնելու համար:

Իր տեղը սկսեց գտնել կարագը՝ խոհարարության մեջ: Փաթեթավորված ճենապակյա և ապակե տարաների մեջ, դրանք կարելի էր գտնել Բաբելոնում, Հունաստանի և Հռոմի շուկաներում:

Անուշաբույր նյութերի գործարանները գոյություն են ունեցել դեռևս մ.թ. 500 տարի առաջ: Այսպիսով, Կորնթոսում դրանք արտադրվում էին քսուկների, խեժերի, յուղերի և արմատների տեսքով: Նրանց ներկայությունը տանը շատ բան էր ասում տերերի բարգավաճման մասին: Ինչպես նաև դրանք շատ գնահատվեցին որպես նվերներ:

Հին Հունաստանի բնակիչները նորարարներ էին անուշաբույր նյութեր պատրաստելու ոլորտում: Նրանք առաջինն էին, ովքեր սովորեցին ավելացնել համեմունքներ ձիթապտղի յուղին `այդպիսով ձեռք բերելով անուշաբույր քսուկներ և յուղեր: Նույն հույներն առաջինն էին, ովքեր յուղերը բաժանեցին խմբերի ՝ խթանող, տոնիկ և հանգստացնող:

Ասպետները (զինվորները ) անուշաբույր նյութերը Կենտրոնական Եվրոպա բերեցին որպես խաչակրաց արշավանքների գավաթներ (հաղթանշան ) և գնահատվեցին: Դրանից հետո եվրոպացիներն իրենք սկսեցին յուղեր պատրաստել՝ դրա համար օգտագործելով տեղական բույսեր:

Ուսումնասիրելով այն դրական ազդեցությունը, որը մարդու օրգանիզմի վրա ունենում են յուղերը՝ ֆրանսիացի քիմիկ Գատեֆոսը ստեղծեց մեզ հայտնի բուժման այնպիսի մեթոդիկա, ինչպիսին «արոմաթերապիա»-ն է։ Դա պատահական հայտնագործություն էր։ Փորձ կատարելիս, գիտնականը ձեռքի այրվածք ստացավ և ցավն անցկացնելու նպատակով մցրեց այն ձեռքի տակ պատահած առաջին իսկ տարայի մեջ, որում լավանդայի յուղ էր։ Յուղով այրվածքի պատահական մշակման արդյունքում վերքը արագ լավացավ՝ չթողելով ոչ մի հետք։ Հետագայում Գատեֆոսը գնահատելով յուղերի բուժիչ հատկությունները սկսեց դրանցով փորձարկումներ կատարել։ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում լավանդայի յուղը օգտագործվում էր գանգրենայի և թարախակալված վերքերի բուժման համար։ Պատերազմից հետո Գատեֆոսը բժշկության մեջ արոմայուղերի կիրառման մասին գիրք հրատարակեց։

Գատեֆոսից հետո եթերային յուղերի ուսումնասիրման էստաֆետը փոխանցվեց բժիշկ Ժան Վոլնետին։ Հենց այդ ժամանակից էլ սկսվում է արոմաթերապիայի տարածումը Եվրոպայում, իսկ հետո նաև աշխարհի տարբեր ծայրերում։

Ժամանակակից բժշկությունը արոմաթերապիան դիտարկում է որպես հիվանդների վերականգնման և հիվանդությունների պրոֆելակտիկայի լավագույն որակյալ միջոց։ Այն օգտագործում են հիվանդանոցներում, առողջարաններում, պռոֆիլակտորիաներում և այլ բուժիչ ու վերականգնողական այնպիսի երկրների հաստատություններում, ինչպեսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և շատ այլ երկրներ։

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԷլինա Սիմոնյան և Գոհար Մավյան
Աղբյուրը՝ История эфирных масел

Kitkat-ի պատմությունը

KitKat շարքի շոկոլադե սալիկների արտադրման մեջ մասնակցում է Nestlé ընկերությունը, որը գտնվում է Միացյալ Նահանգներից դուրս, ինչպես նաև տեղի ամերիկյան Hershey ընկերությունը: Իսկ ապրանքանշանի ստեղծողը՝ շոկոլադի ընկերություն, Rowntree-ն է:

Յորքում, Rowntree’s գործարանում (Մեծ Բրիտանիա), 1935թ-ի աշնանը նշվեց Rowntree’s Chocolate Crisp կոչվող արտադրանքի ծնունդը («crisp» անգլերենից թարգմանվում է որպես խրթխրթան): Սկզբում դրանք չորս ձողեր էին `որոնք ունեիր խրթխրթան միջուկ և միավորված էին մեկ ձողի մեջ, որի չափը հավասար էր փոքր տուփիկի: Այժմ «դասական» դարձած տարբերակում ներկայացված են 4 շոկոլադե սալիկներ, Rowntree-ն այնթողարկել է 1936թ-ի մայիսի 15-ին: KitKat- ի պատմությունը սկիզբ առավ մեկ տարի անց, երբ ապրանքը վերանվանվեց «KitKat Chocolate Crisp»:

1989 թվականին շվեյցարական Nestlé կոնցեռնը գնեց Rowntree գործարանը: Նոր սեփականատերը անմիջապես սկսեց ակտիվորեն առաջ մղել ձեռք բերված ապրանքանիշը: 1990-ականների ընթացքում Nestlé- ն ակտիվորեն ընդլայնեց KitKat- ը Ասիայի և Արևելյան Եվրոպայի նոր շուկաներում: Եվ շատ շուտով այս ապրանքանիշը դարձավ աշխարհում ամենատարածված երկրորդը `զիջելով «Մարս» ապրանքանիշին:

Սակայն KitKat ապրանքանիշի հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում, Nestle-ն չի օգտագործել ռիսկային շուկայավարման քաղաքականություն, ինչպես նոր շրջաններում, որտեղ շոկոլադները կարող էին լինել ամենայուրօրինակ համերի՝ սկսած կանաչ թեյից մինչև գետնանուշ։ Այնուամենայնիվ ընկերությունը համարձակվեց փոփոխություններ անել KitKat-ում (1999թ․), դրանով արտադրվեց KitKat Chunky (մեծ)։ Գործարանները դժվարությամբ էին հասցնում կատարել խանութների պատվերները, քանի որ պարզվեց, որ նոր KitKat Chunky-ի տարածվածությունն սպասվածից ավելի բարձր էր։ Ավելի ուշ, ըստ երևույթի, նորույթի կարգավիճակը սկսեց ընկնել, և դրա վաճառքը նվազեց։

KitKat շոկոլադե սալիկների նոր տեսակներ սկսեցին մշակել 2003թ․-ից։ Եվ արդեն մեկ տարի անց հրուշակեղենի շուկան ընկերությունից ստացավ շոկոլադի բազմազան տեսականի։ Ամառային շրջանում արտադրում էին շոկոլադե սալիկներ, որոնք ունեին՝ սերուցքի և ելակի, մանգոի, մառակույայի եվ անտառային հատապտուղների համեր։ Ձմեռային տոներին վաճառվում էին «Սուրբ Ծննդյան պուդինգներ», ինչպես նաև «տիրամիսու մարսկապոնե պանրով և գինով»։ Այն մարդիկ, ովքեր հետևում էին իրենց քաշին կարող էին ձեռք բերել հատուկ ածխաջրային քիչ պարունակությամբ KitKat։

2005թ․-ին ի հայտ եկած կարծիքների մասին, թե շոկոլադե սալիկները շատ քաղցր են և տարօրինակ համ ունեն, KitKat-ի պատմության վրա իրենց կեղտոտ բիծը թողեցին, վաճառքի տոկոսայնությունը կտրուկ ընկավ։ Գնորդները ևս մեկ անգամ էկզոտիկ համեր ձեռք բերելու ցանկություն չունեին, ամբողջ Միացյալ Թագավերության պահեստներում մնում էին նոր KitKat շոկոլադե սալիկների մնացորդներ։ Խանութներում շոկոլադե սալիկներ վաճառելիս սկսեցին օգտագործել հսկայական զեղչեր մինչև 90%:

Ըստ ACNielsen– ի հաշվարկների ՝ միայն 2005-ին KitKat շոկոլադե սալիկների վաճառքը կրճատվել է 16,8% -ով ՝ կորցնելով ավելի քան 260 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նույն տարվա աշնանը Nestlé- ի ղեկավարները՝ աշխատանքից հեռացրեցին մենեջերների, ովքեր իրենց չէին արդարացրել, և վարձեցին նորերին, ում հանձնված էր փրկել KitKat ապրանքանիշը:

Սկզբնապես ստեղծվեց թեժ գիծ ՝ պարզելու համար, արդյոք ինչն է KitKat ընկերության արտադրանքի դժգոհության պատճառները: Բազմաթիվ գնորդների զանգերով, նրանք պարզեցին, թե ինչ է կատարվում. Նոր բազմազան շոկոլադների մեջ մարդիկ փնտրում և չէին գտնում «դասական» սալիկը:

Անրաժեշտ էր մի քանի շաբաթ, որպեսզի բոլոր էկզոտիկ նորույթները խանութների դարակներից հանվիեն: Վաճառքի էին մնացել միայն՝ կարամելն ու տիրամիսուն, որոնք քիչ պահանջարկ ունեն: Ինչպես նաև սկսվեց մեծ առաջխաղացում շուկայում՝ KitKat-ի մեծ տուփերով: Նոր պլանը ներառում էր գովազդային կարգախոս, որը չգիտես ինչու մոռացվել էր բոլորի կողմից. «Ընդմիջում արա, կեր KitKat», որը մենք լսում ենք մինչ օրս:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԷլինա Սիմոնյան և Գոհար Մավյան
Աղբյուրը՝ История KitKat

Սեբաստացիների այցը Վ․ Բրյուսովի համալսարան

Այն թե ինչ կատարվեց ապրիլի 2-ին, անհավանական, բայց և միաժամանակ հաճելի էր ինձ համար։ Հենց այդ օրն էր, որ ես ընկերներիս և իմ սիրելի՝ իսպաներենի ուսուցչուհու հետ այցելեցի իմ «ԱՊԱԳԱ» համալսարան՝ Վ. Բրյուսովի անվ․ լեզվաբանական համալսարան։ Գնում էինք․․․։ Ճանապարհին մտածում էի և պատկերացնումներումս գծագրում էի, թե ինչպիսին է իմ ապագա համալսարանը։

Ահա հասանք։ Շատ էի լարվում։ Հանդիպեցինք Լուսինե Ղազարյանին, ով դասավանդում է իսպաներեն։ Նա մեզ ներկայացրերց և ցույց տվեց համալսարանը ներսից։ Անկարագրելի հաճելի վայր էր։ Քայլում էի ու հասկանում, որ շուրտով ես էլ եմ այստեղով քայլելու, որպես ուսանող։ Տեղավորվելուն պես, նրանք սկսեցին ներկայացնել համալսարանական կյանքը, թե ինչպես է անցնում իրենց օրերն ու ժամերն այնտեղ։ Շատ հետաքրքիր էր։ Ինչպես նաև մենք չմոռացանք ներկայացնել մեր կյանքը Կրթահամալիրում, ներկայացրեցինք մեր կատարած գրքի թարգմանություն, մուլտֆիմը և այլն։

Շարունակել կարդալ “Սեբաստացիների այցը Վ․ Բրյուսովի համալսարան”

«Հայ Ազգային կուսակցություններ»

1.Ի՞նչ պետական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Եվրոպական հասարակական մտքի ազդեցությամբ հայ մտավորական շրջանակները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր, միավորվում էին ազգային-ազատագրության գաղափարի շուրջ: Նրանց ոգեշնչում էին արևմտահայ զինված պայքարի հերոսական դրվագները: Հայ ազգային-քաղաքական կյանքի
աշխուժացմանը նպաստում էր այն հանգամանքը, որ Հայկական հարցը դարձել էր մեծ տերությունների հետաքրքրության առարկա։ Սակայն սուլթանական վարչակարգը բարենորոգումների փոխարեն ավելի սաստկացրեց ազգային ու հասարակական ճնշումները: Նման պայմաններում արևմտահայության լայն զանգվածներին մնում էր դիմել պայքարի բոլոր՝ խաղաղ ու զինված ձևերին, իսկ հասարակական-քաղաքական շրջանակներին ուղղություն տալ և առաջնորդել այդ շար- ժումը։ Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան 1880 – ական թթ. կեսերից ավելի հասուն մարտական ու գաղափարական քաղաքական կազմակերպությունների ազգային կու-
սակցությունների առաջացման համար:

2.Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսականները։

Հայ ազատագրական շարժման նշանավոր կենտրոններից էր Վան քաղաքը: Այստեղ գործող վարժարանների, հոգևոր-մշակութային հաստատությունների շուրջ համախմբվել էր երիտասարդ մտավորականների մի ողջ սերունդ։ Նրանց գաղափարական ոգեշնչողներն էին Խրիմյան Հայրիկը, ուսուցիչ Մկրտիչ Փորթուգալյանը և երիտասարդ մտավորական Մկրտիչ Ավետիսյանը: Մ. Խրիմյանի խորհրդով Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի միություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը։ Վտանգավոր համարելով Փորթուգալյանի գործունեությունը՝ 1885 թ. մարտին իշխանությունները նրան վտարում են Վանից: Վերջինս հաստատվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ հրատարակում է «Արմենիսս» թերթը, զբաղվում հայրենասիրական գաղափարների տարածումով: Հեղափոխականների շրջանում մեծ հարգանք վայելող Մ. Ավետիսյանը 1885 թ. աշնանը Վան քաղաքում գաղտնիության պայմաններում հիմնադրում է առաջին հայ ազգային կուսակցությունը։ Մ. Փորթուգալյանի աշակերտները, որ հայրենիքում շարունակում էին հետևել «Արմենիայի» ուղղությանը, իրենց կոչում են «Արմենական», այստեղից էլ կուսակցության անվանումը: Արմենականները պայքարում էին արևմտահայերին լուսավորելու և թուրքական բռնատիրաությունից ազատագրելու համար:

3.Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

XIX դարի 80–ական թթ. Եվրոպայում սովորում էին բազմաթիվ հայ ուսանողներ: Նրանք կրում էին ժամանակի գաղափարական
ազդեցությունը, իսկ այդ շրջանում մեծ տարածում ուներ սոցիալիստական (ընկերվարական) գաղափարախոսությունը։ Դրա գլխավոր բովանդակությունը արդար, իրավահավասար հասարակության ստեղծումն էր: Սակայն հայ երիտասարդությանը որքան էլ հրապուրիչ թվար սոցիալիզմը, հայության համար կենսական համարվող Հայկական հարցի լուծումը շարունակում էր մնալ առաջնահերթ խնդիր։ Ահա այսպիսի գաղափարական երկակի մթնոլորտում 1887թ. օգոստոսին Ժնևում տեղի համալսարանի մի խումբ արևելահայ ուսանողներ՝ Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը, Գաբրիել Կաֆյանը, Մարո Վարդանյանը, ստեղծեցին հայ իրականության մեջ երկրորդ ազգային կուսակցությունը։ Նոր կուսակցությունն այս անգամ առաջացավ Հայաստանից դուրս՝ Շվեյցարիայում: Հետևելով ռուս հեղափոխական Ա. Գերցենի «Կոլոկոլ» թերթի օրինակին՝ նրանք 1887 թ. վերջին հիմնադրած իրենց պաշտոնաթերթը կոչում են «Հնչակ», որից էլ շուտով կուսակցությունը ստանում է իր անվանումը: Ընդօրինակելով ռուսական նարոդնիկների պայքարի ահաբեկչական ձևերը՝ հնչակյանները փորձում էին դրանք կիրառել Արևմտյան Հայաստանում ատելի թուրք և քուրդ պաշտոնյաների նկատմամբ: Նրանց հայացքներում առանձնակի տեղ ուներ սոցիալիզմի գաղափարը, որին հասնելու միջոցը նրանք համարում էին գյուղական համայնքը: 1888 թ. աշնանը «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը: Հնչյակյանները կարևոր դեր են ունեցել Սասունի 1894 թ. ինքնապաշտպանության, 1895 թ. «Բաբը Ալիի» ցույցի և Զեյթունի 1895 -1896 թթ. ապստամբության կազմակերպման գործում։ 1896 թ. Լոնդոնի համագումարում հնչակյան կուսակցությունը պառակտվում է երկու թևի` սոցիալիստական և ազգային: Սոցիալիստական թևը, որը կարևոր խնդիր էր համարում սոցիալական ազատագրությունը և սոցիալիզմի համար պայքարը, Ա. Նազարբեկյանի ղեկավարությամբ, կազմում է փոքրամասնություն, իսկ ազգային թևը` մեծամասնություն: Վերջիններս Ա. Արփիարյանի գլխավորությամբ հեռանում են կուսակցությունից և 1898 թ. հանդես գալիս «Վերակազմյալ հնչակյաններ» անունով:
Հնչակյան կուսակցությունը նույնպես խոշոր ավանդ է ունեցել հայ ազգային-ազատագրական շարժման գործում:

4.Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

1880–ական թթ. երկրորդ կեսին հայ ազատագրական շարժման վերելքը, որն արդյունք էր նաև գործող ազգային կուսակցությունների ծավալած աշխատանքի, տրամաբանորեն հանգեցնում է հակաթուրքական պայքարում ազատագրական ուժերի միավորման փորձերի: Այդ հարցում առանձնակի ջանքեր է գործադրում ռուս նարոդնիկական և եվրոպական
սոցիալիստական գաղափարներով տո-գորված արևելահայ հեղափոխական երիտասարդությունը: Եղած գաղափարական տարակարծությունները հաղթահարելու նպատակով սկսվում են միավորիչ ժողովներ։ Դրանց մասնակցում են «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության անդամներ, ազգային նարոդնիկներ, Գ. Արծրունու շուրջը համախմբված մտական վեճերը: 1890 թ. հուլիս-օգոստոսին արևելահայության հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն Թիֆլիսում ընթացող հիմնադիր ժողովները հանգեցնում են ազգային ավելի ազդեցիկ կուսակցության՝ «Հայ հեղափոխականների դաշնակցության» (ՀՅԴ) ստեղծմանը։ Նորաստեղծ կուսակցության կորիզը Քրիստափոր Միքայելյանի գլխավորած «Դրոշակ» խմբավորումն էր: Կուսակցության ձևավորման գործընթացում, որը շարունակվում է երկու տարի, առաջնակարգ դեր են կատարում Ք. Միքայել-յանը, Սիմոն Զավարյանը, Սոնիան Զորյանը (Ռոստոմ), Խաչատուր Մալումյանը և ուրիշներ: 1891 թ. սկզբին կնքված համաձայնագրով Հնչակյան կուսակցությունը միանում էր ՀՅԴ–ին, «Հնչակ» թերթը դառնում էր միացյալ կուսակցության տեսական, իսկ «Դրոշակը»` մարտական պաշտոնաթերթ: 1892 թ. հույժ գաղտնի պայմաններում Թիֆլիսում տեղի ունեցավ ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը` համագումարը: Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդն իր հայրենիքում գտնվում է տարբեր երկրների
տիրապետության տակ և սփռված է աշխարհով մեկ, կուսակցության կազմակերպական ձև ընտրվեց ապակենտրոն սկզբունքը: Դա նշանակում է, որ տարբեր վայրերի կազմակերպական կառույցները պիտի ունենային իրենց տարածքում իրավիճակին համապատասխան գործելու ազատություն, իսկ կենտրոնացված սկզբունքով գործեին գաղափարական հարցերում: Ընդհանուր ժողովը կուսակցությունը վերանվանեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»: «Դրոշակում» 1894 թ. տպագրվեց ՀՅԴ ծրագիրը: «Նպատակ» բաժնում ասվում էր, որ ապստամբության ճանապարհով անհրաժեշտ է հասնել Արևմտյան Հայաստանի ազատությանը, որով այդ փուլում հասկացվում էր հայկական նահանգների ինքնավարության հաստատումը: «Միջոցներ» բաժինը նախատեսում էր ժողովրդի զինում, մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական գործողությունների իրականացում: XIX դ. 90–ական թթ. կեսերին ՀՅԴ–ն դառնում է ամենաազդեցիկ կուսակցությունը հայ իրականության մեջ և շուտով ծանրակշիռ դեր ստանձնում նաև արևելահայ ազգային–հասարակական պայքարի կազմակերպման գործում։ Այսպիսով՝ օսմանյան դժնդակ տիրապեությունից արևմտահայության ազատագրությունը արմենականները, հնչակյանները և դաշնակցականները համարում էին իրենց առաջնային խնդիրը: Ճիշտ է, անհավասար պայքարում կուսակցությունների համարձակ գործողությունները միշտ չէ, որ պսակվել են հաջողությամբ, սակայն դրանց շնորհիվ հնարավոր է եղել որոշ չափով մեղմել ժողովրդի հարստահարումը, կազմակերպել նրա ինքնապաշտպանությունը, ուղղորդել և ղեկավարել ազատագրական շարժումները, պահպանել ազգային ոգին և սերունդներին նախապատրաստել ավելի վճռական պայքարի։

История термоса

Որտեղի՞ց ծագեց «թերմոս» բառը, որն ամուր մտել է մեր կյանք, քչերն են հիշում: Ով է նա, այն մարդը, ով աշխարհին տվեց առաջին թերմոսը, գործնականում ոչ ոք չգիտի: Չնայած, եթե մտածենք այդ մասին, իզուր չէ, որ անոթների անունը, որոնք կարող են ջերմություն խնայել, և անգլիական «THERMOS» ընկերության անվանումը համընկնում են: Եվ ամենակարևորն այն է, որ «թերմոսը» սովորական գոյական է, որը բխում է իր իսկ «ԹԵՐՄՈՍ» անունից: Դա հենց այդպես էլ եղավ:

Թերմոսի պատմությունը սկսեց պարոն Ջեյմս Դևռը 1892 թ., երբ նա բազմաթիվ մարդկանց ներկայացրեց կրկնակի պատերով մի հետաքրքիր անոթ, որի միջև մի տարածք կար, որտեղից դուրս էր մղվում օդը: Ինչու էր անհրաժեշտ արհեստականորեն վակուում ստեղծել: Փաստորեն ստեղծված վակուումից, արտաքին պատերի ջերմաստիճանը դադարել է ազդել ներքին պատերի ջերմաստիճանի վրա: Ջերմություն անցկացնելու ոչինչ չկար: Կարող եք վստահ լինել, որ դրա մեջ լցված հեղուկը երկար ժամանակ կմնա նույն ջերմաստիճանում:

Այնուամենայնիվ, պրակտիկան ցույց է տալիս, որ որոշ ջերմամեկուսիչ շշեր, որոնց արտադրության սկզբունքը նման է «Դեվար անոթի», դեռ փոքր սխալ են տալիս ջերմաստիճանը պահպանելու հարցում: Եվ ամբողջ պատճառն այն է, որ ներքին շշի պատերի պարանոցի մեջ միաձուլվում են արտաքինի հետ: Բայց THERMOS ինժեներների համար դա անլուծելի խնդիր չդարձավ, նրանք հաղթահարեցին դա: Ընկերությունը մշակել է բազմաթիվ եզակի տեխնոլոգիաներ: Իր դիզայնի գտածոների և տարբեր հատուկ նյութերի օգտագործման շնորհիվ, THERMOS արտադրանքը գործնականում մրցակիցներ չունի:

Ոչ Դեվարը, ոչ էլ գիտական ​​հանրությունը չէին կասկածում, որ գյուտը լայնորեն կօգտագործվի առօրյա կյանքում: 1904 թվականին Ռեյնոլդ Բերգերին հաջողվում է գրանցել ապրանքների արդյունաբերական արտադրության մեջ «Դեվարդ նավի» սկզբունքի օգտագործման իրավունքը: Այդ ժամանակից ի վեր հայտնվեց մեզ ծանոթ թերմոսը:

Հայոց լեզու ( 1-7 ) Բառագիտություն

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
2) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
3) դրացի, հարևան, կողակից, դրկից
4) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել

4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
2) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
3) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
4) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1 խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
4) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել
2) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
3) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ
4) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
4) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started