Եթե անկեղծ լինեմ, երբևէ լեռ չեմ բարձրացել։ Երևի ցանկություն չեմ ունեցել, կամ էլ․․․ վախեցել եմ։ Հա, ճիշտ հասկացաք՝ վախ ունեմ բարձրությունից։
Բարձրանալու էինք Արմաղան լեռը։ Առաջին անգամն էր, դրա համար էլ պատկերացում չունեի, ուրենք գնում, ինչի համար։ Արդեն հասնում էինք ու ինձ թվում էր, որ հեսա կհասնենք, մի քիչ կքայլենք ու վերջ։ Բայց դա միայն թվում էր։ Երբ սկսեցին ցույց տալ լեռը, գիտե՞ք մտքիս մեջ ինչ ասեցի․․․ « ես ուր եմ եկել ես, փրկե՜ք »։ Իջնելուն պես դեմքիս մեղմ քամի փչեց, իսկ գետնին իրար հետևից շարվում էին գեղեցիկ ու փոքրիկ ծաղիկները՝ գույնզգույն։ Նայեցի լեռան ու մտածեցի որ անկարող ենք բարձրանալ այս լեռը։ Բայց ես նորից սխալվեցի։
Բարձրանում էինք․․․ սկզբում դժվար էր թվում։ Նայում էինք հետ ու մտածում, որ տեղում քայլում ենք։ Գագաթը չէր երևում, մինչև այն պահը երբ հասանքը ամենավերևը․․․2,5 ժամ անց։
Նայում էին շուրջս ու չէի կշտանում, միշտ երազել եմ թռչուներից վեր լինեմ․․․ ու ասեմ որ եղա, Սևանը հեռվից էլ ավելի գեղեցիկ էր, ավտոբուսը որով եկել էինք, շատ փոքր էր, մի աննշան կետ։ Բա լիճը։ Կլորավուն։ Հանգստացանք ու արդեն իջնում էինք։ Մի պահ հասկացա, որ ոտքրես չեն ուզում շարժվեն։ Բարձրությունից էր։ Սկսեցի փոքր երեխային նման նվնվալ ու նույնիսկ մի պահ թուլանալով լացել։ Մտածում էի կնկեմ և վերջ։ Բայց․․․ Ինչպես կարդացել եմ ընկ․ Լիլիթի բլոգում « նախադասությունները բայց-ով չեն սկսում » ունեմ ընկերներ որոնք չնայելով իմ նվնվոցներին՝ օգնեցին իջնեմ լեռից։ Էքստրիմալ էր, ու ինչպես ընկերներս էին ասում հաղթահարեցի վախս։ Երևի էսպես էլ պետք է լիներ։ Նաև հետ գալուց մի փոքր ֆոտոսեսիա արեցինք, շատ հետաքրքիր էր, չհաշված, որ դրան հաջորդող երկու օրերին ոտքրես բռնվել էին, բայց ասեմ որ դա արժեր։







