I. Match the titles with the paragraphs 1. Perfect for a quiet holiday
2. Land of nature wonders
3. Bad for animals
4. A visit to the zoo
5. Perfect for an active holiday
6. Difficult start
7. New perspectives
8. New rules to follow
Exercises
II. Insert the sentences given below into the spaces A – F
Շարունակել կարդալ “Exercises”Մոխիտո
Բոլորին հայտնի կոկտեյլների առաջնորդ մոխիտոն, շատերի սիրելի ըմպելիքն է, քանի որ այն ունի թարմացնող և յուրահատուկ համ: Հատկապես տարածված է ակումբներում, սրճարաններում և ռեստորաններում, կամ պարզապես տաք եղանակին ՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, ելակի, խնձորի, նռան կամ մոշի համով տեսակները, բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են այն, անպայման կրկին ու կրկին կփորձեն:Մոխիտոյի պատմությունը սկսվում է 1940-ականների կեսերից Կուբայում: Առաջին անգամ պատրաստեցին Bodeguita del Medio կոչվող հավանայի սրճարաններից մեկում և սկսեցին վաճառել այցելուներին: Այդ ռեստորանը գտնվում էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայրն էր, այն հատկապես հայտնի էր բարձր խավի ներկայացուցիչների մոտ: Այդ ժամանակ Կուբան համարվում էր դրախտային վայր, որը հատկապես սիրված էր այնտեղ հանգստացող ամերիկացիների կողմից:
Շարունակել կարդալ “Մոխիտո”Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն
Հիսուսի ուսուցումները
Շարունակել կարդալ “Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն”Chupa Chups
Chupa Chups-ի կամ աշխարհի ամենահայտնի փայտիկով սառնաշաքարի պատմությունը սկսվում է 1958 թվականից: Հենց այդ ժամանակ էր, որ ժառանգաբար հրուշակագործ դարձաց Հենրիկ Բերնատը հիմնադրեց այդ քաղցրավենիքն արտադրող ընկերություն , որը հետագայում ստացավ Chupa Chups Group անվանումը։
Հենրիկ Բերնատը ծագումով Բարսելոնայից է (Իսպանիա): Իր նախնիներից նա ստացել է հրուշակեղենի արտադրություն Granja Asturias ապրանքանիշի ներքո: Ամեն ինչ լավ էր ընթանում, և 1958 -ին ձեռնարկատերը որոշեց ուսումնասիրել իր արտադրանքի սպառողների նախասիրությունները, հասկանա,լ որ ապրանքներն ամենամեծ պահանջարկն ունեն: Մարքեթինգային հետազոտությունը Բերնանտի հանձնարարմամբ իրականացրել է ֆրանսիական ընկերությունը: Արդյունքները շատ զարմացրին հրուշակագործին: Արտադրության մեջ հաշվի են առնվել մեծահասակների հետաքրքրություններն ու նախասիրությունները, իսկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնականում մինչև 16 տարեկան երեխաներն են գնում են նրա արտադրանքը: Այս փաստն էլ ազդեց մի նոր այնպիսի քաղցրավենիքի ստեղծման անհրաժեշտության վրա, որը հաճույքով կգնեն, թե փոքրերը, թե մեծերը:

Բացի այդ, որոշվեց նոր արտադրանքի համար օգտագործել հատուկ փաթեթավորում, որպեսզի քաղցրավենիքի օգտագործումը հնարավորինս հարմարավետ լինի: Չէ որ բոլորը գիտեն, որ երեխաները հաճախ կողտոտում են իրենց, իրենց ծնողներին և կպչուն մատներով շոշափում են ամեն ինչ, երբ ուտում են շոկոլադ, կոնֆետներք և այլ քաղցրավենիքներ: Այսպիսով, Chupa Chups սառնաշաքարը ստեղծողների մոտ մի միտք ծագեց, որ նրանք պետք է քաղցրիկը դնեն փոքրիկ պատառաքաղի վրա, որը հարմար կլինի վերձնել, հետագայում այն փոխարինվեց պլաստիկե փայտիկով:

Այսպես էլ հրուշակեղենի պատմության մեջ հայտնվեց լեգենդար փայտիկով սառնաշաքարը: Ճիշտ է, այն ի սկզբանե կոչվում էր GOL (գոլ) ՝ ֆուտբոլի գնդակին նման լինելու պատճառով: Բայց ընկերության սեփականատիրոջը դուր չեկավ այս անունը և որոշվեց քաղցրավենիքը վերանվանել CHUPS (իսպանական «chupar» — «ծծել»), այնուհետև Chupa Chups:
Անվան և ապրանքային նշանի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 1962 թվականին: Իսկ 1964 թվականին ընկերությունն ինքնին հայտնի դարձավ Chupa Chups անունով, որի հիմնական արտադրությունը գտնվում էր Բարսելոնայի մոտ գտնվող Սան Էստեվ Սեսրովիրես քաղաքում:

Chupa Chups-ի պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ լոգոտիպը (լոգոն) նկարել է հենց ինքը՝ Սալվադոր Դալին։ Դիզայնը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել, բայց հիմնական մասերը մնացել են անփոփոխ։ Որպեսզի կարողանա հանդիպել լեգենդար նկարչին՝ Բերնարդը 1969թ․-ին մեկնում է Ֆիգերաս։ Նա խնդրեց Սալվադոր Դալիին՝ իհարկե որոշակի գումարի դիմաց, նկարել Chupa Chups-ի լոգոտիպը (լոգոն)։ Մի քանի ժամ անց, ամեն ինչ պատրաստ էր։ Նկարչի ստեղծած լոգոտիպը նման էր երիցուկի։ Աշխատանքը գոհացրեց Բերնարդին, իսկ Դալիի մասնակցությունը նպաստեց սառնաշաքարների տարածմանը ամբողջ աշխարհում։
Հայտնի է սառնաշաքարների ավելի քան 100 տեսակ։ Շնորհիվ արտադրության տեխնիկական նորամուծությունների, ինչպես նաև իր վառ փաթեթավորմանը և բազմազան համերի՝ այսօր Chupa Chups-ը համարվում է ամենահայտնի սառնաշաքարը ամբողջ աշխարհում, ինչպես նաև սիրված է երեխաների և մեծահասակների կողմից։ 2006թ․-ին Perfetti Van Melle — ընկերությունը գնեց Chupa-Chups Group-ը, ինչն էլ դարձավ նրանց գլխավոր ապրաքնանիշը։
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ Chupa Chups