Բակային լուսարձակների պատմությունը

Մարդիկ դեռ 15-րդ դարի սկզբին փողոցները լուսավորելու փորձ արեցին։ Առաջինը նման նախաձեռնությամբ հանդես եկավ Լոնդոնի քաղաքապետ Հենրի Բարթոնը։ Նրա հրամանով`ձմռամը Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում լապտերներ հայտվեցին, որոնք նախատեսված էին անթափանց խավարի մեջ կողմնորոշվելու համար։

Շարունակել կարդալ “Բակային լուսարձակների պատմությունը”

Թեստեր. Դրական և բացասական կողմերը

Քննական թեստերը ունեն իրենց թե՛ լավ, և թե՛ վատ կողմերը: Ուսումնասիրեցի ուսուցիչներ համար նախատեսված թեստերը, որոնք՝ իմ կարծիքով գիտելիքի ստուգաման լավ տարեբերակ չէ, բանավոր խոսքը մեծ նշանակություն ունի:

Դրական կողմերն են՝

  • Հնարավորություն է տալիս շատ թե քիչ ստուգելու լեզվի մակարդակը:

Վատ կողմերն են՝

  • Կան վարժություներ որոնք տրամաբանություն են պահանջում, և դա պետք է, ոչ թե սովորես, այլ հիշես:
  • Կարծում եմ բանավոր խոսքը ավելի կարևոր է, քանի որ նույնիսկ չիմանալուց, հնարավոր է պատահականության սկզբունքով գրել, ինչ էլ գիտելիքի աղբյուր չի համարվում:
  • Գրավորի ժամանակ փոքրիկ անուշադրության պատճառով կարելի է միավոր կորցնել:
  • Նաև պահանջը, վարժությունը՝ ոչ ճիշտ կարդալու դեպքում, կարելի է այն սխալ կատարել և նորից միավոր կորցնել

Իմ կարծիքով բանավոր խոսքը ավելի լավ է, քան գրավորը:

Սուդոկուի պատմությունը

Սուդոկուն թվերով գլուխկոտրուկ է: Այսօր այն այնքան տարածված է, որ մարդկանց մեծամասնությունը լավ դրան ծանոթ է կամ գոնե պարզապես տեսել է տպագիր տեսքով: Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք, թե որտեղից է այս խաղը, ինչպես է հայտնվել, ինչպես նաև, ով է հորինել սուդոկուն:

Չնայած ճապոնական անվանմանը, Սուդոկուի պատմությունը Ճապոնիայում չի սկսվում: Գլուխկոտրուկի նախատիպը համարվում է 18-րդ դարում ապրած հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերի լատիներեն քառակուսիները։ Սակայն, ինչպես հայտնի է այսօր, դա հորինել է Հովարդ Գարնեսը։ Լինելով ճարտարապետ Գառնեսը ընթացքում գլուխկոտրուկներ էր հորինում ամսագրերի և թերթերի համար: 1979 թվականին ամերիկյան` «Dell Pencil Puzzles and Word Games» հրատարակչությունը, առաջին անգամ տպագրեց սուդոկուն իր էջերում։ Սակայն այդ շրջանում գլուխկոտրուկը հետաքրքրություն չառաջացրեց ընթերցողների մոտ։

Հենց ճապոնացիներն են առաջինը գնահատել ռեբուսը։ 1984 թվականին ճապոնական տպագիր մամուլն առաջին անգամ գլուխկոտրուկը հրապարակեց. Այն անմիջապես լայն տարածում գտավ։ Հետո գլուխկոտրուկը ստացավ իր անվանումը՝ սուդոկու: Ճապոներեն «su» նշանակում է «թիվ», «doku» նշանակում է «մենակ կանգնած»: Որոշ ժամանակ անց այս գլուխկոտրուկը հայտնվեց ճապոնական բազմաթիվ տպագրություններում: Բացի այդ, թողարկվել են սուդոկուի առանձին հավաքածուներ։ 2004 թվականին Մեծ Բրիտանիայի թերթերը սկսեցին տպագրել այն, որը նշանավորեց խաղի ընդլայնման սկիզբը Ճապոնիայից դուրս։

Գլուխկոտրուկը իրենից ներկայացնում է քառակուսի դաշտ, 9 քառակուսիների բաժանված, որոնք էլ իրենց հերթին 3:3-ական։ Այդպիսով, մեծ քառակուսին բաժանված է 9 փոքր վանդակների, ընդհանուր հաշվով կազմում է 81 վանդակ: Ի սկզբանե, որոշ վանդակներում արդեն տված է հուշող թվերը: Գլուխկոտրուկի իմաստը նրանում է, որ պետք է բաց թողնված վանդակներում լրացնել թվերը այնպես, որ ո՛չ տողերում, ո՛չ սյունակներում, և ո՛չ էլ քառակուսիներում դրանք չկրկնվեն:
Սուդոկում օգտագործվում է 1 մինչև 9 բոլոր թվերը: Հուշող թվերի գտնվելու վայրից է կախված գլուխկոտրուկի դժվարությունը: Իհարկե, ամենադժվարը, հանդիսանում է այն, որ գլուխկոտրուկն ունի միայն մեկ լուծում:

Սուդոկի պատմությունը մեր ժամանակներում դեռ շարունակվում է, այն էլ հաջողությամբ: Խաղը ավելի հայտնի է դառնում հիմնականում նրանով, որ այժմ այն կարելի է գտնել ոչ միայն թերթերի էջերում՝ այլ և՛ հեռախոսի և՛ համակարգչի մեջ: Բացի այդ, հայնտվել է ռեբուսի տարբեր տեսակներ. հիմա թվերի փոխարեն օգտագործում են տառեր, փոխվում է նաև վանդակների ձևը և քանակը:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԳոհար Մավյան
Աղբյուրը՝ История судоку

Բանդանայի պատմությունը

Իր հայտվելու սկզբնական շրջանում, բանդանան օգտագործվում էր, որպես փոշուց պաշտպանվելու միջոց։ Սակայն, թե կոնկրետ ով է դրանք հորինել, հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նախշերով առաջին նման գլխաշորերը կրել են հնդիկ բանվորները 13-14-րդ դարերում։ «Բանդանա» հնդկերենեից թարգմանվում է «կապել»:

Նաև բանդանաներ օգտագործում էին իսպանացի հովիվները, իսկ մի փոքր ուշ՝ ամերիկյան քովբոյները։ Նրանք այս շալերով ծածկում էին իրենց վիզը արևից և երեսին բարձրացնում էին միայն այն ժամանակ, երբ նախիրը քշելու ժամանակ անհրաժեշտ էր աչքերը պաշտպանել փոշուց։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ հեռավոր ապագայում բանդանները կդառնան այդքան նորաձև աքսեսուար իրենց սերունդների համար։

Կան նաև միջնադարյան գրառումներ, որոնք վկայում են, որ ծովահենները նույնպես իրենց գլխին կապել են գործվածքից քառակուսիներ։ Եվ նրանք դա կրում էին, որպեսզի երկար ճանապարհորդությունների ընթացքում աճած մազերը չխանգարեն իրենց մարտերին: Բացի ծովահեններից, բանդանա կրում էին նաև ավազակները: Միայն թե նրանք կրում էին այն դեմքին։ 20-րդ դարի 90-ականների վերջին ԱՄՆ-ի ամենամեծ գանգստերական խմբերից՝ «Crips»-ը և «Bloods»-ը, անգամ պաշտոնապես նշանակեցին բանդանաները իրենց հանցավոր հանդերձանքի մաս:

Բանդանաների արտադրության համար օգտագործվում է նախշավոր բազմագույն կամ միագույն գործվածք, բամբակը համարվում է ամենահարմարը։ Այն դեպքում, երբ դրսում շատ շոգ է, նման գործվածքն ուղղակի անփոխարինելի կլինի։ Բացի այդ, ցանկացած օրինակ, խորհրդանիշ կամ դիզայն հեշտությամբ կարելի է կիրառել բամբակյա գործվածքի վրա:

Այսօր այդ կտորիկները ներդաշնակ են նորաձևության այլ աքսեսուարներին: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ բանդանան կրում են գլխին, կապելով դրանք այնպես, որ հանգույցը լինի գլխի ետևում: Բայց կարող են լինել և ուրիշ տարբերակներ, օրինակ կարելի է կապել գոտկատեղին, պարանոցին կամ էլ ձեռքին՝ դաստակին:

Այդպիսի կտորիկներից օգտվում են նաև հրշեջները՝ փակելով իրենց դեմքը, այդպես նրանք պաշտպանվում են ծուխ շնչելուց: Զինվորները՝ ովքերը մասնակցել են պատերազմին, օգտագործում են բանդանա՝ պաշտպանելով աչքերը քրտինքից: Այդ իսկ պատճառով մարզիկները և պարողները նույնպես կրում են, երբ զբաղվում են սպորտով կամ ելույթ ունենալիս։

Ավելին, բանդանա կարող է հանդիսանալ ոչ միայն զգեստապահարանի մաս, այլ նաև կրել մեծ խորհուրդ։ Դա կախված է այն բանից, թե ինչ իմաստ է կրում իր մեջ։ Միգուցե բանդանայի սեփականատերը ուզում է կիսվել իր աշխարհայացքով , պատմել նրա երաժշտական ճաշակի, քաղաքական հայացքի, իր նախասիրությունների մասին:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանԳոհար Մավյան
Աղբյուրը՝ История банданы

Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը — Աշոտ Բլեյան

Վանոյին ճանաչում եմ 1983 թ.-ից, երբ լույս տեսավ պատմվածքների «Կիրակի» ժողովածուն: Ես՝ հայագիտական թեքումով դասարանների ղեկավար, դպրոցի փոխտնօրեն, ակտիվ շփվում-հանդիպում էի ժամանակի գրողների, նկարիչների, երաժիշտների, պատմաբան-արվեստագետների, հայագետների հետ: ( շարունակություն )

Շարունակել կարդալ “Գրողի՝ գրականությամբ զբաղվելու իրավունքի ժամանակը — Աշոտ Բլեյան”

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started