Կենդանի
Ընձառյուծ
Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում:
Հիմնականում գտնվում են չոր լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում և այլ:
Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է:
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: 2002 թ–ից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում: Անհրաժեշտ է մշակել միջոցառումներ արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում:
Ոչնչացման կամ վտագի հիմնական պատճառը դա արեալի մասնատված լինելն է, որի պատճառն էլ որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Թռչուն
Աղավնաբազե
Նրանց ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:
Հիմնականում կիսաանապատային գոտու բաց տարածություններ ծառերի խմբերի առկայությամբ, հաճախ` թփուտների առկայությամբ գետերի հովիտներում: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով:
Հայաստանում չի բնադրում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` 2–5 ձու: Սնվում է, հիմնականում, թռչուններով:
Վտանգման գործոնները բավարար ուսումնասիրված չեն, սակայն հնարավոր վտանգ է ներկայացնում որսագողությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում:

Թռչուն
Վիշապագլուխ Ռուշի
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է: Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Հայաստանում հանդիպում է հինգ ֆլորիստիկական շրջաններում: Ներկայումս տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակայում է:
Սակայն քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում, կարող է կրճատվել նրա բնակության շրջանի մակերեսը: Տեսակի տարածման հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազել է մինչև NT:


