Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»

Վիլյամ Սարոյան «Գրողի խոտովանություն»

  1. Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:

Մեր օրերում ազատությունը շատ կարևոր պայման է, ազատության մեջ մենք կարողանում ես ինքնուրույն մտածել, ինքնուրյուն շարժվել, և ոչ ոք չի կարող պարտադրել մեզ ինչ որ բան անել: Սարոյանը ճիշտ է՝ «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է»:

2. Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:

Ազատությունը շատ մեծ հասկացողություն է ամեն միջավայրում և ցանկացած մարդու համար ուրիշ: Ամեն դեպքում մարդուն պետք է ազատություն տալ, բայց չափավոր: Կա մարդկանց 2 տեսակ՝ առաջինը դա ընդունող և հասկացող տեսակն է, իսկ 2-րդ դա այն մարդիկ են, որոնք օգտագործում են ազատությունը անիմաստ և անօգուտ:

Օլգա Տոկարչուկ

1.Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ով է բանախոսության հեղինակ Օլգա Տոկարչուկը:

Օլգա Տոկարչուկը , լեհ գրող և բանաստեղծուհի, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ծնվել է Լեհաստանի Սուլեխուվ քաղաքում։ Հայրական տատը: Ավարտել է Վարշավայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Վալբժիխում աշխատել է որպես հոգեթերապևտ։ Այժմ ապրում է Վրոցլավում։ Կանաչների կուսակցության անդամ է և «Քաղաքական քննադատություն» ամսագրի խմբագրական կազմի անդամ։ Առաջին անգամ հանդես եկավ բանաստեղծությունների ժողովածուով։ Օլգա Տոկարչուկին համարում են այսպես կոչված «1990 թվականների երիտասարդ արձակի» ներկայացուցիչներից մեկը։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։ 2018 թվականի մայիսի 22-ին Օլգա Տոկարչուկը պարգևատրվեց Բուքերյան միջազգային մրցանակով իր «Ճամփորդները» վեպի համար։ Տոկարչուկը դարձավ առաջին լեհ գրողը, որը ստացավ հեղինակավոր պարգևը։ 50 հազար ֆունտ ստեռլինգ պարգևավճարը նա պետք է հավասար կիսի թարգմանչուհի Ջենիֆեր Կրոֆտի հետ, որը «փայլուն թարգմանեց» նրա աշխատանքը անգլերեն։

2.Բանախոսությունից ընտրիր որևէ միտք և փորձիր ներկայացնել քո կարծիքը` համաձայնությունը կամ անհամաձայնությունը:

«Ամեն քայլափոխի հեղեղի պես մեր գլխին են թափվում հիմարության, դաժանության, ատելության խոսքի ու բռնության տեսարանները և, թերևս, որոշ «լավ նորություններ» հուսահատորեն փորձում են հավասարակշռել վիճակը, բայց անգամ նրանք ի վիճակի չեն փոխհատուցելու և բառավորելու այն տպավորությունը, որ այս աշխարհում ինչ-որ բան սխալ է:» Մենք այնքան կապվածենք համացանացին, որ ամեն վայրկան տեսնում ենք մարդկանց ատելությունը միմյանց, տեսնում, ինչպես նաև լսում վատ նորություններ ու դրանք այնքան շատ են, որ լավ նորությունները չնչին են երևում: Օլգա Տոկարչուկը մարդկանց է ներկայացրել մի միտք, որում անհամաձայնություն չի կարող լինել, քանի որ իրականությունից փախչել չի լինի:

3.«Պատումի մշտական թիրախն իմաստն է: Նույնիսկ եթե դա ուղղակիորեն է արտահայտվում, կամ նույնիսկ, երբ միտումնավոր հրաժարվում է իմաստ փնտրել և կենտրոնանալով ձևի վրա՝ փորձարկումներ է անում որոնման նոր ձևերի»: Վերլուծիր նախադասությունը` հիմնավորելով կարծիքդ:

Համաձայն եմ՝ պատումը պետք է իմաստ ունենա, անգամ եթե ուղղակիորեն է արտահայտվել՝ կորցնելով իմաստը: Ամեն մարդ յուրովի է արտահայտում իր մտքերը։

Օսմանյան կայսրության պատմությունը

Թյուրքական օղուզ ցեղի առաջնորդ Սելջուկը և նրա ժառանգները 11-րդ դարի կեսերին գրավեցին Իրանը և հիմնեցին Սելջուկյան պետությունը: 1077թ նրանք հիմնեցին Իկոնիայի սուլթանությունը, որն էլ իր հերթին 1299թ ծանր հարված ստացավ և որոշ ժամանակ անց նույնիսկ վերացավ: Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։

Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ: Այս բեյլիկություններից մեկը  Բյութանիա տարածաշրջանում, Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը, ումից սկիզբ առան Օսմանները: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: 

15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ: Սուլթան Սելիմ I-ը (1512–1520) կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները՝ պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայիլ շահին Չալդրանի ճակատամարտում: Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում: Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար:

Սուլեյման Փառահեղը 1521 թվականին գրավում է Բելգրադը, ինչպես նաև օսմանա-հունգարական պատերազմների ժամանակ գրավում է Հունգարական թագավորության հարավային և կենտրոնական հատվածները: 1526 թվականին սուլթան Սուլեյմանը պատմական հաղթանակ է տանում Մոհաչի ճակատամարտում՝ օսմանյան իշխանություն հաստատելով ներկայիս Հունգարիայի տարածքում և Կենտրոնական Եվրոպայում: 1529 թվականին պաշարում է Վիեննան, սակայն հաջողության չի հասնում: 1532 թվականին նա ևս մեկ փորձ է կատարում գրավելու քաղաքը: Տրանսիլվանիան, Վալախիան և Մոլդավիան դարձան Օսմանյան կայսրության հարկատուները: Արևելքում օսմանցիներին հաջողվում է պարսիկներից գրավել Բաղդադ քաղաքը 1535 թվականին: Վերջինիս շնորհիվ Օսմանյան կայսրությունը վերահսկողություն է սահմանում Միջագետքի նկատմամբ, ինչպես նաև մուտք է ունենում Պարսից ծոց: 1555 թվականին Կովկասը առաջին անգամ բաժանվում է Սեֆյանների և Օսմանյան կայսրության միջև: Այն պահպանվեց մինչև ռուս-թուրքական պատերազմը (1768–1774 թվականներին): Համաձայն Ամասիայի պայմանագրի Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Քրդստանը և Արևմտյան Վրաստանը հայտնվեցին Օսմանյան իշխանության տակ, մինչդեռ Դաղստանը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը հայտնվեցին Պարսկաստանի տիրապետության տակ:

Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը:

Present simple, present continuouse, stative verb

Exercise A

  1. Every day, Helen gets up athalf past seven.
  2. Often, Helen eats fast food for lunch.
  3. In the evening, Helen usually meets her friends for coffee.
  4. Once week, Helen watches a film at the cinema.
  5. Reealy, Helen goes to the gym.
  6. Helen has a driving lesson twice is week.

Exercise B

  1. Gordon? I think he is writhing a letter at he moment.
  2. Yes the match is on TV now, bet he is losing.
  3. Right now Margaret is having a shower. Do you want to ring later?
  4. Sally is staying with her aunt for a few days.
  5. I … (lie) . Its true!. I did see Maddona at the supermarket.
  6. Josh is always using my bike!. It’s so annoying.
  7. We are having lunch, but I can come round and help you later.
  8. Are you playing music ip there? It’s relly noisy!.

Exercise C

  1. Are top musicians studying for many years? – Do top musicians study 
  2. What’s going on? I hope you don’t touch my things! – aren’t touching
  3. It’s a small business, so each person is doing lots of different jobs. – does
  4. Does Christine listen to the radio, or is that the TV I can hear? – Is Christine listening
  5. am usually buying a special ticket each week for the bus because it’s cheaper. – usually buy
  6. Our washing machine is starting when you press this button. – starts
  7. How’s the match going? Does our team win? – Is our team winning?
  8. Many people are enjoying spending time on the beach on holiday. – enjoy

Exercise D

  1. I am working at the local library for the summer.
  2. We aren’t going to the theatre very often.
  3. Stacy is getting ready for school so she cant come to the phone.
  4. Does Gery ever talk about his exepedition to the Amazon jungle?
  5. In squash you hit a boll against a wall.
  6. I read a newspaper at least once a week.
  7. Are you practising the piano for twe hours every day?
  8. Nadine and Clare are doing quite well at schoolat the moment.
  9. A good friend knows when youre upset something.
  10. How are you spelling your name.

Exercise E

  1. In Monopoly you are moveing around the board buying houses and hotels.
  2. Is you watching this programme or can I turn the TV off?
  3. Regular exercise helps you to stay healthy.
  4. I am using my brothers guitar until I get a new once.
  5. Does Simon always do the washing-up after lunch?.
  6. Do you have any sweaters in a larger size?.
  7. You arent holding the kite right. Let me show you.
  8. Dad belongs to the local astronomy club.

Exercise F

  1. am loving – love
  2. are throwing –  throw
  3. is seeming – seems
  4. are needing – need
  5. are taking – take
  6. are winning – win
  7. are preferring – prefer
  8. am not understanding – don’t understand
  9. wait – am waiting
  10. does –  is doing.

Homework

Task 3. Fill in the sentences with the correct form of the verbs from the table above and then discuss these points.

• Asking people questions usually prevent miscommunication.
• One of the most common reasons that ………..… misunderstandings is the
use of complicated sentence structures.
• It only makes sense to shore positive feedback as it keeps everyone happy.
• People with various knowledge, experience and cultural backgrounds interpent messages in a different way.

Task 4. Watch the first part of a video (to 3:10) titled “How miscommunication happens (and how to avoid it)” and choose correct answers.

1) The transmission model:
A. means that communication is a one-way process
B. involves communicating complex concepts
C. includes feedback from the other person

2) In the transactional model:
A. there is no exchange of information
B. just one person assigns meaning
C. people give and receive feedback

3) Perceptual filters….
A. improve communication by adding extra information
B. limit the number of messages we receive
C. change meanings and interpretation of messages we receive.

Task 5. Complete these rules of good communication with words given below.

filters, gut, open, express. engage,

1: Engage actively with the verbal and nonverbal feedback of others, and adjust your message to facilitate greater understanding.

2: Listen with your eyes and ears, as well as with your gut. Remember that communication is more than just words.

3: In the rush to express ourselves, it’s easy to forget that communication is a two -way street. Be open to what the other person might say.

4: Be aware of your personal perceptual filters . Elements of your experience, including your culture, community, and family, influence how you see the world.

9.Match phrases to correct categories.

• In other words, …You want to explain/clarify something
you’ve already said
• I don’t quite follow….You want someone to clarify
what they’ve said
• Can you elaborate on that?You want someone to clarify
what they’ve said
• I don’t fully understand…You want someone to clarify
what they’ve said
• Could you be more specific?You want someone to clarify
what they’ve said
• I didn’t catch that.You didn’t hear something
• Could you repeat?You didn’t hear something
• To put it another way…You want to explain/clarify something
you’ve already said
• Just to be clear, you’re
suggesting that…You want to check if you understand what
someone has just said
• To be more specific….You want to explain/clarify something
you’ve already said
• Can you say that again?You didn’t hear something
• I don’t get it…You want someone to clarify
what they’ve said
• Would you mind speaking more
slowly?You didn’t hear something
• So, you’re saying that…You want to check if you understand what
someone has just said
• If I understand you correctly…You want to check if you understand what
someone has just said
• Correct me if I’m wrong, but
you’re saying that…You want to check if you understand what
someone has just said
• Let me clarify that…You want to explain/clarify something
you’ve already said

1: You want someone to clarify
what they’ve said

2: You didn’t hear something

3: You want to explain/clarify something
you’ve already said

4: You want to check if you understand what
someone has just said

Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

Ինպիս՞ի միջավայրում ենք ապրում մենք:

Մենք ապրում ենք էկոլոգիապես ոչ մաքուր պետություննում: Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Փողոցներում մենք կարող ենք նկատել, որ գետնին թափված են շատ քիմիական արտանետումներ և այդ աղտոտման միակ պատճառը մարդն է և նրա գործունեությունը: Բացի մարդկանցից, միջավայրը աղտոտում են նաև գօրծարանները, տրանսպորտային միջոցները և այլն:

Շրջակա միջավայրի ազդեցությունը մեր առողջության վրա:

Մարդ-բնություն կապը բավականին ուժեղ է և հենց այդ է պատճառը որ, երբ մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Ջրի թունավորումներից տարեկան մահանում են հազարավոր մարդիկ, հանքերում տեղի են ունենում պայթյուններ մահվան ելքերով: Վերջին  տասնամյակում Հայաստանում գրանցվում է հիվանդացությունների աճ: Հիվանդացությունների ռեկորդային մակարդակ է գրանցվել 2010 թ.: Կան հիվանդություններ, որոնց տարածումը ուղղակի պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ՝ բրոնխիալ ասթմա, ալերգիաների բազմաթիվ տեսակներ, չարորակ նորագոյացություններ: Իսկ հիվանդությունների մի մասն էլ զարգանում է որպես հետևանք շրջակա միջավայրի բացասական ազդեցության՝ օրգանիզմ ներթափանցած վնասակար նյութերի երկարամյա ազդեցության շնորհիվ:

Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն:

Շրջակա միջավայրի վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու սահմանված են բնապահպանական օրենքներ, որոնք մարդկանց մեծամասնությունը խախատում են: Իմ կարծիքով պետք է բարձրացնել տուգանքների գինը, դա մարդկանց կսովորեցնի չախտոտել միջավայրը:

Ի՞նչ ես անում  դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Շրջակա միջավայրը բարելավելու համար, ես ինքս պահպանում եմ այդ կանոնները, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է:

A living legend

Mher Mkrtchyan, who is considered a famous Armenian actor, People’s Artist of the USSR, a great comedian of the cinema and theater, belongs to the series of living legends. There is not a person who has not even heard his name.

He studied at the Leninakan Drama Studio, and in 1956 graduated from the Yerevan Institute of Fine Arts. In 1953 he was invited to the Gabriel Sundukyan Theater in Yerevan, where he played until 1988. In 1988 he became the artistic director of the Vardan Achemyan Theater-Studio. Mkrtchyan was awarded the USSR State Prize, the Order of St. Mesrop Mashtots of the Republic of Armenia. Streets in Yerevan and Gyumri were named after him, in Yerevan, on the wall of his house, a monument was placed, monuments were erected in Gyumri, Vanadzor and elsewhere.

Mher Mkrtchyan is a stage image for me that you will not meet even today. Mkrtchyan was really born for the stage, he has all the details of a great actor.

Հայկական դիվանագիտությունը 17֊րդ դարում

17-րդ դարի երկրորդ կեսը, Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով: Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները: Ներքին նախադրյալների մեջ էական դարձավ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումնը: Հայաստանում գնալով անտանելի էր դառնում օտարների ծանր բեռը. աստիճանաբար ավելի էին ծանրանում նաև հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը: Ներքին նախադրյալների թվում կարևոր էր նաև այն փաստը, որ Հայաստանում պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Բայց իշխանությունները, դիմագրավելով բազում աղետների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:

Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում: Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ: Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների` օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:

Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան զորքը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ: Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանահպատակ ժողովուրդներին՝ հանդես գալու թուրքական լծի դեմ: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու Օսմանյան կայսրության դեմ պայքարը: Այդ առումով կարևոր է Հայոց կաթողիկոսի 1663թ. գրած նամակը Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական Շահմուրատը: Նա 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական գործիչները ստիպված էին քայլեր կատարել այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ դաշինք ստեղծելու նպատակով։

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Իսրայել Օրին Կոստանդնուպոլսից ուղևորվում է Իտալիա։ Այնտեղից նա անցնում է Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա։ Այստեղ նա կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները։ Իշխանը խոստանում է աջակցել։ Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։ 1699թ. Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի ժողով։ Այստեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակել բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ։ Այդ նպատակով մելիքներն իրենց նամակներն են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Հովհան Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը և հավաստիացնում, թե իրենք պատրաստ են հայոց պետականությունը վերականգնելու համար զինված ապստամբություն բարձրացնելուն։ Ռազմական օգնության դիմաց հայ մելիքները խոստանում էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում և Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիր, որը հայտնի է “Պֆալցյան ծրագիր” անունով։ Այն բաղկացած էր 36 կետից։ Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար։ Հովհսն Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ այնտեղի տիրակալների համաձայնությունը ևս ստանալու։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ 1699թ. Թուրքիայի հետ կնքել էին հաշտության պայմանագիր։ Իսրայել Օրին համոզվում է, որ Հայաստանի համար հնարավոր դաշնակից կարող է լինել միայն Ռուսաստանը։
1701թ. Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս l֊ին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը։ Նախատեսվում էր կազմակերպել 25֊հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան։ Այնուհետև ռուս֊վրացական զորքին պետք է միանային նաև ապստամբ հայ ուժերը։ Ենթադրվում էր Արևելյան Հայաստանն ազատագրել շատ կարճ ժամանակում՝ նկատի ունենալով Պարսկաստանի՝ դիմադրելու անկարողությունը։ Պետրոս l֊ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, ուստի հուսադրում է Իսրայել Օրուն, թե կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս l֊ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան։ Դեսպանության ղեկավար նշանակվում է Իսրայել Օրին, որին տրվում է բանակի գնդապետի աստիճան։ Իսրայել Օրին մեկնում է նախ Եվրոպա և Հռոմի պապից ևս ստանում պարսից շահին ուղղված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ։ 1708թ. Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709թ շարունակեց իր ճանապարհը, եղավ Սպահանում և նույն թվականին վերադարձավ Անդրկովկաս։ Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան֊Ջալալյանը։ Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան֊Ջալալյանը վերադարձավ Արցախ։

«Մագիի նվերը» թարգմանություն

Mark Twain — THE GIFT OF THE MAGI

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվել հնամաշ բազմոցին ու արտասվել։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե տան աղքատությունը, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։ «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ հին շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը սպիտակել էին, ասես լրջորեն խորհելով. չկրճատվե՞ն արդյոք, դառնալով միայն համեստ ու անհավակնոտ «Դ»։ Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերևի հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա իսկապես, շատ հաճելի է։

Դելլան դադարեց արտասվելուց և սպունգով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը թեկուզ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։ Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց մազակալը և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապաից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։ Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի թուլացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։ Եթե Սողոմոն թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փետում մորուքը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փնթփնթալով, իսկույն նորից հավաքեց մազերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև, փողոց։

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, հաղորդում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։

― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ։ Կրկին ալիքավորվեց շագանակագույն ջրվեժը։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

Հաջորդ երկու ժամն անցավ շատ արագ։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու համեստ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ մուծել քսանմեկ դոլար, և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դարերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան երգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց:

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։

Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ լարված. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։

Ջիմը շվարած նայեց շուրջը։

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ։

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։ Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի բռնկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ամրացված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը ցավում էր ու տանջվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը։

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ։

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես փայլեց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխի տակ և ժպտաց։

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միաժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։

«Հայտնի ստեղծագործությունները իմ թարգմանությամբ» ճամբարային թարգմանական նախագիծ

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started