Música española moderna

Corazón

Tú me partiste el Corazón (Maluma Baby)
Pero mi amor no hay problema nou nou
Ahora puedo regalar (qué)
Un pedacito a cada nena
Solo un pedacito

Tú me partiste el Corazón (ay mi corazón)
Pero mi amor no hay problema nou nou
Ahora puedo regalar (qué)
Un pedacito a cada nena
Solo un pedacito

Ya no me vengas más con esos cuentos mami
Si desde un principio siempre estuve pa’ ti
Nunca me avisaron cual era el problema
Te gusta estar rodando por que me es ajena

Ahora me tocó a mi cambiar el sistema
Andar gatas nuevas
Repartir el corazón sin tanta pena
Ahora te digo goodbye
Muito obrigado pa’ ti ya no hay

Uooh uooh uohh, uooh uooh uohh
No tengo miedo de decir adios
Yo quiero repartir meu coração
Uooh uooh uohh, uooh uooh uohh
Ahora te digo good bye
Muito obrigado pa’ ti ya no hay
(Maluma Baby)

Você partiu meu coração (ay meu coração)
Mas meu amor não tem problema (não, não)
Agora vai sobrar então (quê o quê)
Un pedacito a cada nena
Solo un pedacito

Se eu não guardo nem dinheiro
Que dirá guardar rancor
Você vacilou primeiro
Nosso caso acabou

Uooh uooh uohh, uooh uooh uohh
No tengo miedo de decir adios
Yo quiero repartir meu coração
Uooh uooh uohh, uooh uooh uohh
Ahora te digo good bye
Muito obrigado pa’ ti ya no hay
(Maluma Baby)

Tú me partiste el Corazón (ay mi corazón)
Pero mi amor no hay problema nou nou
Ahora puedo regalar
Un pedacito a cada nena
Solo un pedacito

Ciao Ciao
Eu nao sei falar moito bem portugues
Mais quero aprender
Pretty Boy Baby
Dirty Boy Baby
Maluma Baby

Tú me partiste el Corazón (Maluma baby)
Pero mi amor no hay problema
Solo un pedacito
(Maluma baby)

Սիրտ

  • Դու կոտրեցիր իմ սիրտը,
  • Բայց իմ սերը խնդիր չունի:
  • Ոչ ոչ.
  • Հիմա կարող եմ տալ
  • Յուրաքանչյուր աղջկա մի կտոր:
  • Պարզապես մի կտոր:
  • Դու կոտրեցիր իմ սիրտը (ախ իմ սիրտը)
  • Բայց իմ սերը խնդիր չունի:
  • Ոչ ոչ.
  • Հիմա կարող եմ տալ
  • Յուրաքանչյուր աղջկա մի կտոր:
  • Պարզապես մի կտոր:
  • Նորից մի շոշափիր այդ հինը, երեխա
  • Եթե ​​ի սկզբանե դու ինձ համար լինեիր:
  • Բայց ինձ չնախազգուշացրին, որ խնդիրը նրանում է,
  • Որ դու սիրում ես թավալվել ուրիշի անկողնում:
  • Հիմա իմ հերթն է փոխելու համակարգը,
  • Զվարճանալ նոր кисками, բուժել սիրտս:
  • Առանց զղջման ես հրաժեշտ եմ տալիս քեզ,
  • Շատ շնորհակալություն! Այլևս քեզ այստեղ ոչինչ չի պահում »:
  • Ես չեմ վախենում հրաժեշտ տալ:
  • Ես ուզում եմ սիրտս բուժել:
  • Հիմա հրաժեշտ եմ տալիս
  • Շատ շնորհակալություն! Այլևս քեզ այստեղ ոչինչ չի պահում »:
  • Դու կոտրեցիր իմ սիրտը (ախ իմ սիրտը)
  • Բայց իմ սերը ոչ մի խնդիր չունի,
  • ոչ, ոչ
  • Հիմա կարող եմ տալ
  • Յուրաքանչյուր աղջկա մի կտոր:
  • Պարզապես մի կտոր:
  • Եթե ​​ես նույնիսկ չեմ կառչում գումարից,
  • Ինչո՞ւ պետք է կառչեմ դժգոհությունից:
  • Դուք առաջինը եք սկսում:
  • Մեր պատմությունն ավարտվեց:
  • Ես չեմ վախենում հրաժեշտ տալ:
  • Ես ուզում եմ սիրտս բուժել:
  • Հիմա հրաժեշտ եմ տալիս
  • Շատ շնորհակալություն! Այլևս քեզ այստեղ ոչինչ չի պահում »:
  • Դու կոտրեցիր իմ սիրտը,
  • Բայց իմ սերը խնդիր չունի:
  • Ոչ ոչ.
  • Հիմա կարող եմ տալ
  • Յուրաքանչյուր աղջկա մի կտոր:
  • Պարզապես մի կտոր:
  • Ցտեսություն!
  • Ես չեմ կարողանում, լավ խոսել պորտուգալերեն
  • Բայց ես ուզում եմ սովորել:
  • Սիրելի երեխան, կեղտոտ տղա:
  • Մալումա бейби:

Juan Luis London Arias es un cantante y compositor colombiano mejor conocido por su nombre artístico Maluma, colabora con Sony Music Colombia y Sony Music Latin. Nació el 28 de enero de 1994, en la ciudad de Medellín, en la familia de Marily Arias y Luis London. Él tiene una hermana mayor, Manuela. El nombre artístico “Maluma” es el resultado de la disposición de las dos primeras letras del nombre de sus padres y su hermana. Cuando era adolescente, jugó al fútbol durante ocho años y jugó para el Atlético Nacional y el Equidad Club Deportivo. Al mismo tiempo, participó en voleibol, ping pong y juegos de ajedrez. Durante sus años escolares, cantó y finalmente decidió tomar la música más en serio.

Maluma comenzó su carrera musical en 2010 a la edad de 16 años. Después del lanzamiento del sencillo “Farandulera” en 2011, Sony Music y su filial Sony Music Colombia decidieron colaborar con él, dándole la oportunidad de grabar su primer álbum. En 2012, Maluma lanzó su primer álbum de estudio, Magia, que tuvo éxito con los sencillos “Obsesión”, “Miss Independent” y “Pasarla Bien”.

En 2013, Maluma lanzó su mixtape debut “PB.DB The Mixtape”, cuyo sencillo “La Temperatura” alcanzó el número siete en el exitoso desfile de National-Report. Se convirtió en su primer sencillo en el éxito estadounidense Billboard

En octubre de 2015, lanzó su segundo álbum, Pretty Boy, Dirty Boy, que encabezó la lista de éxitos Billboard Top Latin Albums. Los singles del álbum “Borró Cassette” y “El Perdedor” encabezaron el exitoso desfile de National-Report. En 2016, colaboró ​​con artistas como Talia, Ricky Martin, Shakira y otros.

En 2018, Maluma grabó la versión en español del himno de la Copa del Mundo “Colors” con Jason Derulo. En mayo de ese año, lanzó su tercer álbum, F.A.M.E., que también encabezó la lista de éxitos de los mejores álbumes latinos. El álbum incluye “Felices los 4”, “Corazón” y “El Préstamo”. F.A.M.E. también recibió el Premio al Mejor Álbum Vocal Pop Moderno en los Premios Grammy Latinos. En mayo de 2019, lanzó su cuarto álbum, «11:11», que se convirtió en su álbum número uno en la lista de éxitos del Top Latin Album.

Maluma notó que sus gustos musicales fueron influenciados en gran medida por Héctor Lavo, Justin Timberlake y Michael Jackson. Él llama a su música “Viernes pop”. La revista Billboard escribe que el estilo reggae de Maluma corresponde a su imagen, y su música representa la evolución del género. En una entrevista en 2016, Maluma dijo:

“Crecí en el género de reggaeton, que se convirtió en parte de mi vida. Es uno de esos géneros que canto … Soy un artista el viernes, canto reggaeton. Si escuchas mi último álbum [Pretty Boy, Dirty Boy], hay baladas, mamá, merengue, reggaeton y canciones underground. Me gusta mostrar mi versatilidad.

Rafael Dieste

El niño suicida

Պատմությունը մի փոքր տղայի մասին էր, որը ինքնասպանություն էր արել, և դա զարմանալի էր բոլորի համար։ Սակայն մի տղամարդ, որը անտառապահ էր, գիտեր այդ պատմությունը և գիտեր, թե ինչու է այդ տղան ինքնասպան եղել։ Կանգնելով մի անկյունում, տղամարդը սկսում է պատմել պատմությունը։ Նա պատմում էր, որ մի անգամ, մի տարեց կին իր տան հարևանությամբ գտնվող գերեզմանատանը, մի ծերուկի է տեսնում։ Ծերուկը «նորածին» էր։ Ասում են, որ հենց նա էր ցանակացել ծնվել այդպիսին։ Նա մտածում էր, որքան լավ է ծերուկից երիտասարդի անցնել, քան երիտասարդից ծեր մարդու: Նա իրեն համարում էր մաքուր ոգի։ Նա իր կյանքի մի քանի տարիները անցկացնում է հիվանդանոցում։ Այնտեղից դուրս գալով և գումար չունենալու պատճառով նա քայլում էր փողոցներով և գումար էր խնդրում անցորդներից։ Տարիները անցնում էին, բայց նա չէր ծերանում։ Բոլորի համար մի մեծ հանելուկ էր դա։ Ինչպե՞ս է նա այդպես երիտասարդ մնում։ Իր կյանքի հիսունի տարիներին ապրում էր շատ երջանիկ։ Սակայն նրա կյանքը սկսեց բարդանալ։ Բոլորը նրան տեսնելով զարմանում էին և ասում, թե ինչպես կարող է վեց-յոթ տարեկան երեխան, ապրել միայնակ, հոգալ իր բոլոր խնդիրները: Մարդկանց հայացնքերը խանգարում էին իրեն ապրել, այդ պատճառով էլ գնաց այդ դաժան քայլին և ինքնասպան եղավ։-suicidio

  • suicidio-ինքնասպանություն
  • tabernero-անտառապահ
  • Cementerio-գերեզմանատուն
  • inquietante-անհանգստացնող
  • desconocido-անհայտ
  • escucharon-լսում էին
  • transeúnte-անցորդ
  • prueba-ապացույց
  • Tortuosas-տանջող
  • cruel-դաժան

El viaje de Carol

Նայեցի «El viaje de Carol» ֆիլմը, որտեղ իրադարձությունները տեղի է ունենում 1938-1939 թվականներին Իսպանիայում, երբ դեռ երկրում տիրում էր «Քաղաքացիական պատրեազմը»: Այն տեղի է ունենում Հանրապետականների, ովքեր ժողովրդական էին և սատարում էին Իսպանիայի երկրորդ հանրապետությանը, և Ազգայնականների միջև:

Քերոլը՝ ամերիկա-իսպանացի մի աղջիկ է, որը ֆիլմի գլխավոր հերոսուհին էր: Նա Նյու Յորքից մայրիկի հետ գալիս է Իսպանիա 1938-ի գարնանը՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ: Սիրելի հայրիկից հեռու, որը նույնպես մասնակցում էր պատերազմին որպես օդաչու՝, Քերոլը փորձում է հանգստանալ մոր հայրենի գյուղում: Նրա շրջապատող բնությունը և մարդիկ ի սկզբանե դուր չեն գալիս իրեն, բայց ժամանակի ընթացքում նա ունենում է հավատարիմ ընկերներ, որոնց թվում մի տեղացի տղա է, որի անունը Թոմիս է: Այնուամենայնիվ, հանկարծ հայտնվում է իսկական ընկերը, և ընկերության հետ միասին գալիս է նաև առաջին սերը:

Իսպանիա գալուց շատ չանցած մահանում է Քերոլի մայրը, և նրա խնամակալությամբ սկսում է զբաղվել իր պապը: Քերոլը նամակներ է ստանում իր հորից որ շուտով գալու է: Պատերազմն ավարտվելուն պես Քերոլի հայրը վերադառնում է, սակայն օտարերկյա զինվոր լինելու պատճառով նա ստիպված է լինում քողարկված ման գալ: Մեկ օր անց զինվորականները գտնում են նրան և փաղչելու պահին կրակում, սակայն փամփուշը դիպչում է Թոմիսին, որը նույնպես այդտեղ էր և փորձում էր օգնել Քերոլի հայրիկին: Այսպիսով Քերոլը վերդառնում է Նյու Յորք իր պապիկի և տատիկի մոտ:

Ֆիլմի վերլուծություն՝

Ֆիլմը ինքն իրեն պարունակում էր մի քանի զգացմունքներ՝ բաժանում, հանդիպում, ընկերություն, սեր, մահ … Այնուամենայնիվ, չնայած դրամատիկ բնույթին, շատ հետաքաքրքիր և իմաստ արտահայտող է ֆիլմ էր: «El viaje de carol»

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը` Միքայել(Միշա) Ազնավուրյանը ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝Քնար Բաղդասարյանը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին Իզմիրում (Թուրքիա) հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից էին: Ծնողները երկուսն էլ արտիստներ էին մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ: 1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն(Իս Քու Ղիմէթըն Չիմ Գիտի), նեապոլիտաներեն (Napule amica mia): Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։Չմոռանալով ֆրանսիական մշակույթը նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: 2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Պարգևներ՝

  • 1963, 1971 և 1980 թթ.՝ Էդինսոնի մրցանակ
  • 1971 թ.՝ Ոսկե առյուծ պատվավոր մրցանակ «Mourir d’aimer» երգի իտալական տարբերակի համար
  • 1995 թ.՝Ֆրանսիական ակադեմիայի մեծ մեդալ
  • 1995 թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպան
  • 1996 թ.՝ Երգահանների Փառքի սրահի մրցանակ
  • 1997 թ.՝ Ֆրանսիական Victoire մրցանակ, տարվա տղամարդ արտիստ
  • 1997 թ.՝ Պատվավոր Ցեսար մրցանակ
  • 1989 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ ասպետի աստիճան
  • 1997 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճան
  • 2001 թ.՝ Գյումրու պատվավոր քաղաքացի
  • 2003 թ.՝ Պատվո լեգեոնի շքանշան՝ կոմանդորի աստիճան
  • 1997 թ.՝ Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշան՝ կոմանդորի աստիճան
  • 2000 թ.՝ Ֆրանսիայի Վաստակի համար շքանշան՝ կոմանդորի աստիճան
  • 2004 թ.՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում
  • 2006 թ.՝ Պատվավոր մրցանակ Կահիրեի 30-րդ կինոփառատոնին
  • 2008 թ.՝ Կանադայի շքանշան՝ պատվավոր սպայի աստիճան
  • 2008 թ.՝ Հայաստանի քաղաքացիության շնորհում
  • 2009 թ.՝ MIDEM. Կյանքի ընթացքում նվաճումների մրցանակ
  • 2009 թ.՝ Արցախի Գրիգոր Լուսավորչի շքանշան
  • 2009 թ.՝ Քվեբեկի ազգային շքանշան՝ սպայի աստիճան
  • 2010 թ.՝ Ռուսաստանի Պատվո շքանշան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման համար
  • 2014 թ.՝ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ, Ազնավուրի՝ համաշխարհային կինոյում ունեցած դերի համար
  • 2017 թ.՝ Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Ազնավուրի անվանական աստղը
  • 2018 թ.՝ Ճապոնիայի Ծագող արևի շքանշան ոսկե ճառագայթներով և սալիկով:

Անձնական կյանք՝

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ Լրատվամիջոցներում շրջանառվող «Շառլ» անունով զավակ չունի Ազնավուրը, դա ապատեղեկատվություն է։

1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։ Նա բնակվում էր Սբ. Սյուլպիսում, Վո, Շվեյցարիա։ Ազնավուրը հաճախ էր կատակում իր ֆիզիկական թերությունների վերաբերյալ, հատկապես իր առանձնահատկության՝ կարճ հասակի, որը կազմում է 160 սմ։

Շառլ Ազնավուր— La bohème

Մայիս ամսվա մաթեմատիկայի ամփոփում

Նախորդ երկու ամիսների նման, այս ամիս նույնպես մաթեմատիկա առարկայից հանձնարարված աշխատանքները կատարել ենք առցանց: Այս ամփոփումով վերջացնում ենք 2019-2020 ուսումնական տարին։ Ստորև ներկայացնում եմ իմ այս ամսվա կատարած աշխատանքները՝

  • Դաս 30. — Թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը և արկկոտանգենսը,
  • Դաս 31. — Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևերը,
  • Դաս 32. — Եռանկյունաչափական հավասարումներ

Իմ կատարած աշխատանքը գնահատում եմ՝ 8:

Քլիֆորդ Սայմակ-Գյուղի խենթը, անհատական աշխատանք

Երկար ժամանակ ես մեր գյուղի խենթն էի, բայց հիմա էլ խենթ չեմ, չնայած էլի ինձ դմբո են ասում եւ մի բան էլ ավելի։

Ես հիմա հանճար եմ։ Բայց այդ մասին ոչ ոքի չեմ ասի։ Ոչ մի դեպքում։ Եթե իմանան, կսկսեն զգուշանալ։

Ոչ ոք գլխի չի ընկնում եւ ոչ էլ գլխի կընկնի։ Ես առաջվա պես քարշ եմ տալիս ոտքերս, հայացքս առաջվա պես դատարկ է։ Երբեմն դժվարանում եմ հիշել, որ անպայման պետք է քստքստացնեմ ոտքերս, անիմաստ հայացքով նայեմ շուրջս եւ հիմարություններ դուրս տամ, իսկ երբեմն էլ հակառակը՝ հազիվ եմ ինձ զսպում, որ չմատնվեմ։ Գլխավորը՝ կասկած չհարուցելն է։ (շարունակություն):

Վերլուծություն

Պատմվածքը կարդալուց հասկացա, որ այդ մարդը իսկապես խենթ է: Պատմվածքը ուներ միտք՝ հիմնական ասելիքն այն է, որ վրեժը լուծելու համար անպայման չէ մարդուն սպանել կամ նրա վատը ցանկանալ, այլ պետք է ուղղորդել իրեն և ցույց տալիս ճիշտ ուղղին: Պատմվածքը իսկապես հետքրքիր էր:

About my academic year

This school year was very important for me, because I was going to study in a new environment with my new friends. My study period in English was not so good, as I was lacking in some areas, but after a while, realizing the seriousness of the moment, I set myself the goal of improving my English.

During this time we have managed to do a lot of grammar exercises, we have written many essays, we have read the stories of famous writers and we have watched movies. As we have not forgotten about the discussions of the films we watched. To make the week more organized, we have compiled our small class schedule by day and by topic. Like him, we haven’t forgotten about the games we play in English to make our words more fluent. Below I present all my work:

As in other subjects, we have done many projects in English, as a result of which we have learned new words and phrases, as well as the stories of our readers. Below are some of the projects I’ve done this academic year:

Even though we spent the end of the year at home doing our homework online, it didn’t stop us from doing our projects and exercises. This year has been impressive for me, and I hope that the next two years will be as good as this year.

Իսպաներեն «կլոր-սեղան» ամփոփում

«Կլոր սեղան» — քննարկման ժամանակ տեղի ունեցավ Ելենա Ֆավիի և Ֆրանսեսկո Կավայոյի — <<Գիշերային հեքիաթներ չարաճճի աղջիկների մասին>> գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին, ոչ միայն ավագ դպրոցը, այլև միջին դպրոցը: Սովորողներից յուրաքանչյուրը ընտրել էին իրենց համար մի քանի նյութերը( ըստ իրենց ցանկության) և թարգմանել դա: Յուրաքանչյուրը՝ այդ թվում նաև ես խոսեցինք թարգմանություների մասին, պատմելով դժվարությունների և հաջողությունների մասին:

Կազմելով այդ գրքի փոքրիկ մասը, ես նույնպես կատարել եմ թարգմանություններ: Քննարկման ժամանակ ներկայացրել եմ իմ կատարած աշխատանքները և փոքր-ինչ խոսել այդ մասին: Ես գրել և թարգմանել եմ՝ 1. Sophia Loren -ին(դերասանուհի) և 2. Maier Vivian — ին (լուսանկարչուհի): Երկու պատմություններն էլ շատ հետաքրքիր էին, բայց ամենինց շատը հավանել եմ Հենց Maier Vivian -ի պատմությունը:

Ինչպես արդեն նշեցի բոլորս խոսեցինք թարգմանության ժամանակ եղած դժվարություների և հաջողություների մասին: Ինձ համար մեծ դժվարություն էր հենց թարգմանելը, քանի որ նոր եմ սովորում այս լեզուն, բայց և մեկ տեղ հետաքրքիր էր և հաճելի:

Իսկ հաջողության մասին կասեմ, որ սովորեցի շատ բառերը և արտահայտություններ ծանոթացա հայտնի կանանց պատմություններին, որոց մասին ես անգամ չէի լսել: Մեծ շնորհակալություն Ընկ. Ռուզանային այս նախագծում ինձ նույնպես ընդգրկելու և օգնելու համար:

Մերոնք

Մայիսյան հերոսամարտեր

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։

Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի, մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Սպիտակ: Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ: Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն դա նրանց չխանգարեց անցել հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, պարտիզանական հետևակային և այլոք, անցել են հարձակման Ղամշլու գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Էկոլոգիա — մարդը կլիմայի փոփոխության պատճառ

1.Վերլուծել կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնել, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:

Կլիման  եղանակի բազմամյա ռեժիմ է, որը որոշվում է տեղանքի  աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը: Մեր մոլորակի կլիման միշտ փոփոխվել է բնական ճանապարհով: Սակայն գիտնականները գտնում են, որ ներկայումս տեղի է ունենում կլիմայի նոր տիպի փոփոխություն: Այն մարդկանց և էկոհամակարգերի վրա կտրուկ ազդեցություն ունի: 

Երկրի կլիման և նրա փոփոխությունները պայմանավորող գործոնները ընդունված է բաժանել բնական գործոնների և մարդածին:

Կլիմայագոյացնող բնական գործոնները. Կլիմայագոյացման այս գործոններին պատկանում են հետևյալ երեք
խմբերը` աստղագիտական, արտաքին երկրաֆիզիկական և ներքին երկրաֆիզիկական:

Աստղագիտական գործոններ.

  • արեգակնային լուսատվությունն ու արեգակնային ակտիվության փոփոխությունը;
  • Երկրի ուղեծրի պարամետրերը;
  • Արեգակի, Լուսնի և մոլորակների հետ Երկրի ձգողական դաշտի
  • փոխազդեցության հետևանքով Երկրի ուղեծրի պարամետրերի փոփոխությունները;
  • միջաստղային միջավայրի խտության ազդեցությունը արեգակնային
  • ճառագայթման թափանցելիության վրա:

Արտաքին երկրաֆիզիկական գործոններ.

  • Երկրի չափերն ու զանգվածը;
  • Երկրի պտտման անկյունային արագությունը;
  • Երկրի ծանրության դաշտը և նրա ֆլուկտուացիաները;
  • Երկրի մագնիսական դաշտը;
  • Երկրի ընդերքում ընթացող պրոցեսները, որոնք առաջացնում են
  • հրաբխային երևույթներ։

Ներքին երկրաֆիզիկական գործոններ. 

  • մթնոլորտի քիմիական բաղադրությունը;
  • մայրցամաքների և օվկիանոսների բաշխվածության օրինաչափությունները;
  • ցամաքի մակերևույթի ռելիեֆը;
  • օվկիանոսի զանգվածը և հատկությունները;
  • մթնոլորտում և օվկիանոսում շրջանառական պրոցեսները;
  • մթնոլորտի թափանցիկությունը և ամպամածությունը:

Օգտագործվում է նաև մեկ այլ մոտեցում կլիմայագոյացման բնական գործոնների սահմանման համար, ըստ որի առանձնացվում են հետևալ երեք խմբերը Ճառագայթային, աշխարհագրական և շրջանառական։

Ճառագայթային գործոններ. 

  • արեգակնային հաստատունի մեծություն;
  • Արեգակի ճառագայթների անկման թեքվածություն;
  • ժամային անկյուն;
  • Ինչպես նաև օդերևութաբանական գործոններ, մթնոլորտի բաղադրություն;
  • վերջինումս պարունակվող մթնոլորտային աէրոզոլներ և ջրային գոլորշիներ;
  • մթնոլորտի թափանցիկություն, որը կախված է աէրոզոլների և ջրային գոլորշիների կոնցենտրացիայից;
  • ամպամածության քանակը և տեսակը;
  • գետնամերձ մակերևույթի ալբեդոն` պայմանավորված այդ մակերևույթի տիպով և վիճակով;
  • գետնի մակերևույթի խոնավությունը և ջերմաստիճանը:

Աշխարհագրական գործոններ.

  • տեղանքի աշխարհագրական լայնություն;
  • մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրական բաշխվածություն;
  • օվկիանոսի չափեր, զանգված և բաղադրություն;
  • ցամաքի մակերևույթի և օվկիանոսների հատակի ռելիեֆ;
  • ծովի մակարդակից ունեցած բարձրություն;
  • բուսական, ձնային և սառցե ծածկույթի առկայություն;
  • տաք և սառը օվկիանոսային հոսանքներ;
  • Երկրի չափերը և զանգվածը:

Կլիմայի մարդածին գործոններ.

  1. Տնտեսական գործունեության ազդեցությունը մթնոլորտի քիմիական
    բաղադրության վրա, ինչը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի և այլ
    ջերմոցային գազերի արտանետմամբ` զանազան արդյունաբերական աէրո-
    զոլների, ինչպես նաև օրգանական վառելիքի այրման արդյունք են (Նկ. 1.2.);
  2. Հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչա-
    ցումը, անասունների գերարածեցումը և այլ տնտեսական գործունեություն-
    ների ազդեցությունը գետնամերձ մակերևույթի վրա: Այս ամենը բերում է
    Երկրի մակերևույթի ալբեդոյի փոփոխությանը, ինչպես նաև ջերմա- և
    խոնավաշրջանառության պրոցեսների խանգարման;
  3. Տեղային ազդեցությունը կլիմայական համակարգի առանձին բաղա-
    դրիչների վրա: Սրանց են պատկանում` ջերմային աղտոտումը գոյություն
    ունեցող ջրամաբարների վատթարացումը և նորերի կառուցումը, արիդ
    զոնաներում բուսականության ոչնչոցումը;
  4. Ազդեցությունը մթնոլորտ–օվկիանոս–ցամաքի մակերևույթ համա-
    կարգի խոնավաշրջանառության վրա: Սրանց թվին են պատկանում` ազդե-
    ցությունը ամպամածության վրա, ջրդի հողատարածքների շրջաններում
    գոլորշիացման մեծացումը, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն;
  5. Մարդու կողմից էներգիայի օգտագործումը տարատեսակ տնտեսա-
    կան գործունեության պայմաններում բերում է մթնոլորտի լրացուցիչ տաքաց-
    ման: Մարդու օգտագործած ողջ էներգիան վեր է ածվում ջերմության, ընդ
    որում այդ ջերմության հիմնական մասը հանդիսանում է մթնոլորտի համար
    որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, որը բերում է վերջինիս ջերմաստիճանի
    բարձրացմանը:
    Ջերմության լրացուցիչ աղբյուր են նավթը, բնական գազը, ատոմային
    էներգիան։

Ներկայացնել, թե որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա.

Իմ կարծիքով ավելի մեծ է կլիմայի մարդածին գործոնների ազդեցությունը։ 

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started