1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
- Յուրաքանչյուր մարդու (սեռ.) համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
- Ինձ (տր.) համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։
- Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։
- Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
- մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր (սեռ.) շուրջը փոթորկող չար տարերքի (սեռ.) առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։
- Քարի և կարիքի (սեռ.) դեմ օրհասական կռվի(սեռ.) մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։
- Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն









