Վանկը հայերենում

Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն բաց վանկերից:

1. հետագա, մուրաբա, տնակ, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, սեղան, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, մարդ, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, գետակ, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, գրիչ, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, դարպաս, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա, օդանավ
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա, շենք
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, երկիր, իրականանալի:

2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Հնչյունափոխություն

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ,գինեգործ,կիսալուսին,վիպասան,շինարարություն,գիրանալ,գիտուն,վիրահատել,վիճահարույց,գիսավոր,զինեգործ,սիրավեպ,դիմաքնդակ:

Վարժություն 2.Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան,ընչաքաղց,ըղձական,անզվական,գնորդ,մտաբերել,գարեհաց,ճգնել,գունագեղ,գրակալ,կրաման,սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն

Բրդոտ,բվեճ,թմբեր,ըմպանակ,ջրամբար,տնական,գթալ,ժողովրդական,խմբակային,խնկարկել,սրել,լրաբեր,առվակ,մթնել,հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

ծանրամարտ, մանրադրամ, մեղրահաց, փոքրություն, քաղցրահամ, սանրել, եզրաշերտ, լիտրաչափ, վագրաձի, բարձրություն, մետրանոց, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, ձնծաղիկ, ալրաղաց, բնավեր, գունատ, եղջերափող, միութենական, սառցարան, մատենագիր, բուրավետ, մշակութային, արնանման, առօրեական, զգուշություն։

Exercises 2

  1. was both a good sportsman and a talented dancer.
  2. was eager to become an actor.
  3. Van Damme made a favourable impression on the producer.
  4. Famouse
  5. Van Damme’s career as an actor began in1981.
  1. Harvest Festivan in the US is a celebration of the food grown on the land.
  2. rich.
  3. organize.
  4. Communities would appoint a storng and respected man of the village as thair “Lord of the Harvest”.
  5. one of the festival celebrated in Britian.

Frutas y verduras

  • La alcacofa-արտիճուկ
  • El apio-նեխուր
  • La batata-կարտոֆիլ
  • El berenjena-սմբուկ
  • El brocoli-բրոկկոլի
  • El calabasin-դդմիկ
  • El cabolla-սոխ
  • La seta-սունկ
  • El repollo-կաղամբ
  • Las coles de Bruselas-բրյուսելյան ծիլեր
  • La coliflor-ծաղկակաղամբ
  • El choclo-եգիպտացորեն
  • El papa-կարտոֆիլ
  • El pepino-վարունգ
  • El pimenton-պղպեղ
  • El rabano-Փոքր բողկ
  • La remocha-Մեծ(կարմիր)բողկ
  • El tomate-լոլիկ
  • La zanahorina-գազար
  • La calabaza-դդում
  • El aguacate-ավոկադո
  • El albaricoque-ծիրան
  • El arandano-հապալաս
  • La cereza-բալ
  • La ciruela-սալոր
  • El koko-կոկոս
  • La frambuesa-ազնվամորի
  • La fresa-ելակ
  • La granada-նուռ
  • El higo-թուզ
  • El kiwi-կիվի
  • La lima-լայմ
  • El limon-կիտրոն
  • El mango-մանգո
  • La manzana-խնձոր
  • La maracuyà-մարակույա
  • El duranzo-դեղձ
  • El membrillo-սերկևիլ
  • La mora-մոշ
  • La naranja-նարինջ
  • La nectarin-նեկտարին
  • La papaya-պապայա
  • La pera-տանձ
  • La piña-անանաս
  • El platano-բանան
  • La sandia-ձմերուկ
  • La toronja-թուրինջ
  • La uva-խաղող

Համեմատել-Ածուխը,նավթը և գազը

Նավթի պաշարների քանակով ամենահարուստը Վենեսուելան է:Ամենաշատ նավթը արտադրում են Սաուդյան Արաբիայում:ԱՊՀ երկրներից Մոլդավան չունի նավթային պաշարներ, իսկ Տաջիկիստանը, Հայաստանը և Վրաստանը ունեն նավթային պաշարներ, որոնց քանակությունը չի գերզանցում 15 մլն տոննան:Ներկայումս նավթային հանքահորերը ունեն խիստ անբարենպաստ տեղակայում, այդ իսկ պատճառով նավթը օգտագործողներին հասցնելը բավականին թանկ է նստում արդյունահանողների և վերամշակողների վրա, դրանով են պայմանավորված նրանց բարձր գինը: Նավթ արտահանող առաջատար երկրներն են ` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:

Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր): Աշխարհում էներգիայի պահանջարկի ավելի քան 20 %-ը բավարարում է բնական գազը։ Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:

Ածխի մեծ պաշարներ կան Չինաստանում, ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում և շատ այլ ուրիշ երկրներում:
Գիտնականների հաշվարկներով, եթե նոր հանքավայրեր   չհայտնաբերվեն և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա նավթի պաշարները կբավականացնեն մարդկությանը 40 տարի, գազի պաշարները` 70 տարի, իսկ ածխինը մոտ 400 տարի:
Ածուխի կեսից ավել պաշարները օգտագործում են զարգացող երկրներում, ընդ որում Միայն Չինաստանում օգտագործում են ածխի պաշարների 50%-ը:Բնական գազի և նավթի խոշոր սպառողները հիմնականում հանդիսանում են զարգացած երկրները:

Այս երեք նյութերց ամենամաքուրը այրվում է  բնական գազը: Այն գրեթե չի աղտոտում բնությունը: Այն տեղափոխվում է խողովակաշարներով:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև 20%:
Ածուխն արտահանվում է բաց և փակ եղանակով, և երկու     դեպքում էլ վնասի չափերը մեծ են լինում: Առաջինի դեպքում առաջանում են հողային դատարկություններ և սրանից բխող բացասական հետևանքները: Իսկ երկրորդի դեպքում անրհրաժեշտ է լինում վերացնել հսկայական հողային շերտ, որպեսզի հասնեն ածուխին:Ածուխը հիմնականում օգտագործում են բնակարանները տաքացնելու համար, սակայն ածուխի այրումից առաջանում է ածխածին և այն երկրները, որոնք շատ են օգտագործում ածուխ՝ նրանց օդը աղտոտված է:
Նավթը մեծ վտանգ է ներկայացնում ջրային տարածքների համար ,քանի որ  նավթային հանքահորերը գտնվում են ջրային ավազանների հատակում: Վթարների դեպքում ոչ միայն աղտոտվում և մեծ վնաս է հասցվում ջրային տարածքներին, այլև կենդանական և բուսական աշխարհին:
Այս վառելիքի այրումից առաջացած վնասակար արտանետումները վնասումեն մարդուն և աղտոտում մթնոլորտը:​

Exercises

  1. A playing
  2. Leisure activities
  3. Set free
  4. A drawing with a message
  5. History of the popular toy.
  1. The game rules of Monopoly
  2. exrcssive
  3. The Eiffel Tower
  4. Atlantic city was larger than Germantown
  5. a game manufacturing
  1. unusual
  2. is a landloked city
  3. two French words
  4. He used an existing type of material
  5. Lines 19-20
  1. Jazz in general and one specific ttpe of jazz
  2. mixture
  3. making up music while playing
  4. the firs type of jazz
  5. Scott Jopline’s parents had been slaves before Scott was born
  1. Had a difficult childhood
  2. was often in search of a job
  3. Cruise had to wark at an early age
  4. glory
  5. made of fortune after suffering hardships.
  1. he was in a car accident
  2. a clock
  3. doctors belive that Edward was never relly blind or deaf
  4. Hiding from the storm under a tree
  5. 5-d

Շրջակա միջավայրի հիմնախնդիրները

Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայր։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելուվ՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։Բոլոր այն հիմնախնդրները, որոնք ծագում են շրջակա միջավայրի և մարդկային հասարակության փոխհարաբերությունների ընթացքում, էկոլոգիական հիմնախնդիրներ են:

20-րդ դարի 70-ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում մեծ տարածում գտան՝ պոլիէթիլենային տոպրակները (ցելո‎ֆաններ), պարկերը, շշերը: Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են  աղբարկղերում կամ,  փողոցներում ու բնության մեջ: Այդ պատճառով, Հայաստանը, ցավոք, ունի շատ այդպիսի կեղտոտ վայրեր: Ամեն օր, ամեն տեղ,  լինի դա քաղաքում կամ բնության մեջ, մարդիկ տեսնում են թափված պլաստիկ շշերի կամ օդում պտտվող պոլիէթիլենային տոպրակների կույտերը: Այս հիմնախնդրով Հայաստանում զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, իսկ վերամշակմամբ զբաղվում են հատուկենտ ընկերություններ, սակայն շրջակա միջավայրում ոչինչ չի փոխվում:

Բայց ոչ պակաս վնաս են հասցնում ապակյա շշերը: Այս հարցում:Շվեցարիան   աշխարհում առաջինն է հանձնվող շշերի քանակությամբ, որոնց 90%-ը վերադառնում է ապակու վերամշակման գործարան: Ապակու ընդունման և վերամշակման համակարգը գործում է 1972թ.:Երբ մարդիկ հանձնում են շշերը, նրանք պետք է հանեն շշի կափարիչը և դասավորեն շշերը ըստ գույների: Ոչ ոքի մտքով չի անցնում աղբի մեջ նետել օգտագործված մարտկոցները և դրա համար էլ Շվեցարիայի վաճառվող մարտկոցների 60%-ը հետ են հանձնվում և չեն նետվում աղբի մեջ:

Հայոց հին դիցարանը

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի,աստված,պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում է նաև հայ ժողովուրդը: Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի աստվածը: Նա գերիշխող դիրք ուներ դիցարանում և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր աստվածը:Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են աստվածների գերագույն երրորդությունը:Խալդիին պատկերում էին ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդ աստծու կինը դիցարանի գլխավոր աստվածուհի Արուբանին էր:Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:

Վանի թագավորության գրային համակարգը

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով և ասորերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասորերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական սեպագիր հուշարձաններում:Իշպուինի արքայի օրոք միջագետքյան սեպագրության բա­րեփոխմամբ ստեղծվեց տեղական սեպագրային համակարգը, որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրա­յին բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոն­յան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յու­րա­քանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ըն­թերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազ­վադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրե­թե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետ­քից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմ­նա­կանում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կո­թողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշան­ներն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարին­վում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սե­պիկ­ները վերածվում են հորիզո­նականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի  դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա:Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարա- խոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրա-պես, մշակույթի առջև:Վանի թագավորու- թյան տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան քաղաքը: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը, Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում:Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում:Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը, ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը», վերակառու-ցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաք-ներ: Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»: Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով, զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started