Կլոր սեղան(ժողով)

Մենք ուսումնասիրեցինք Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի բլոգները։ Մինչ աշխատանքը մենք բաժանվեցինք խմբերի, որից հետո մեզ տրվեց հանձնարարությունը։ Մեր հանձնարարությունն կայանում էր նրանում՝ որ պետք է հաշվեինք կրթահամալիրի բոլոր դասավանդողների և սովորողների բլոգները և հաշվեինք, թե դրանցից որոնք են գործում և որոնք՝ ոչ։ Մեր խմբի ուսումնասիրեց Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դպրոցների բլոգները, հաշվեցինք սովորողների և դասավանդողների բլոգները, գործող և չգործող բլոգները, հաշվեցինք ամսագրերը և ռադիոները։

Իմ սիրելի գիրքը

Չեմ ասի, որ գեղարվեստական գրականությունն ինձ միշտ գրավել է: Ես ունեցել եմ և ունեմ ուրիշ շատ հետաքրքրություններ, որոնցով զբաղվելիս ես ավելի բավականություն եմ ստացել քան որևէ, օրինակ արկածային, գիրք կարդալով:Ցավոք այդքան ել չեմ սիրում կարդալ գրքեր,բայց կա մի գիրքը որը իմ ամենասիրելին է՝Հարի Փոթերի գիրքը:Այն համացանցում կա թե՛ որպես ֆիլմի տեսքով, և թե՛ գրքի տեսքով:Սկզբում կարդացել եմ գրքի փոքր հատվածը,որից հետո ամբողջությամբ դիտել եմ ֆիլմը՝որը բաղկացած է մի քանի մասերից:Բոլորն էլ նաև եմ և շատեմ հավանել:Հարրի Փոթեր վիպաշարը գրվել է անգլիացի գրող Ջ. Կ. Ռոուլինգի կողմից 1997-2007 թվականներին և Ջեկ Թորնի կողմից՝ 2016 թվականին:

10 Փաստ Հարրի Փոթերի և իր դպրոցի մասին

  1. Գոյություն ունի Հարի Փոթերի մասին պատմող 7 գիրք, որոնցից ամենաառաջինը Մեծ Բրիտանիայում տպագրվել է 1997թ.-ի հունիսի 26-ին, իսկ վերջինը՝ 2007-ին: Գրքաշարի առաջին մասը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ընդամենը 500 օրինակից է տպագրվել, որից միայն 300-ը տրամադրվել էր գրադարաններին: Ռոուլինգը նույնիսկ ստիպված է եղել չգրել իր անունը՝ տպավորություն ստեղծելով, թե իբր հեղինակը տղամարդ է, որպեսզի գիրքը գոնե մի քանի օրինակից վաճառվի: Բայց արի ու տես…

2. Հավանաբար «Հարի Փոթեր» վիպաշարի ամենատպավորիչ փաստն այն է, որ Ջոան Ռոուլինգն ամենաառաջին մարդն է, որ միլիարդատեր է դարձել գրքեր գրելու շնորհիվ:

3. Էդինբուրգի “Greyfriars Kirk” եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալ ու Էլիզաբեթ Մուդի անուններով, ու ասում են՝ Ռոուլինգն այդտեղից է վերցրել իր այդ 3 հերոսների անունները:

4. Հարի ու Ռոուլինգի ծննդյան օրերը նույնն են: Հարիինը՝ 1980թ. հուլիսի 31-ին, իսկ Ռոուլինգինը՝ նույն օրը, բայց 1966թ.-ին:

5. Պրոֆեսոր Սնեյփի կերպարի հիմքում մեծ մասամբ ընկած է Ռոուլինգի քիմիայի ուսուցիչը:

6. Հոգվորթս դպրոցի կարգախոսն է “Draco dormiens nunquam titillandus,” որը նշանակում է, «երբեք մի արթնացրու քնած դրակոնին»:

7. Ջորջ ու Ֆրեդ Ուիզլիի ծննդյան օրն ապրիլի 1-ն է, ինչը պատահաբար ընտրված օր չէ, քանի որ այս երկվորյակները վիպաշարի ու ֆիլմաշարի ամենազավեշտալի կերպարներն են:

8.  Իր դպրոցական տարիեներին Միներվա ՄաքԳոնագալը Քուիդիչի տաղանդավոր խաղացող էր: Սակայն, նա թողել է այդ սպորտը վնասվածքի պատճառով:

9. Մոր մահից հետո հեղինակի դեպրեսիան արտացոլվել է Դեմենտորների ու դրանց ներշնչած զգացմունքների մասին պատմող դրվագներում:

10. Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը:

Գլխավոր Կերպարը

Գլխավոր դերում Դենիել Ռեդքլիֆ է, ծնվել 1989 թվականի հուլիսի 23-ին Ֆուլխեմ-ում Լոնդոնի արևմտյան շրջանում: Միակ երեխան է իր ընտանիքում։ Մայրը՝ Մարսիա Ջանին Գրեշեմ Ջեիկոփսոն, քաստինգի գործակալ է, ազգությամբ հրեա (նրա ընտանիքը եկել է Լեհաստանից և Ռուսաստանից)։ Հայրը՝ Ալան Ջորջ Ռեդքլիֆը, քաստինգի գրականագետ է, ազգությամբ իռլանդացի:Ռեդքլիֆը հինգ տարեկանցից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դերասանական մասնագիտության հանդեպ։ 1999 թվականի դեկտեմբերին, 10 տարեկան հասակում, նա իր առաջին դերն է խաղացել Չարլզ Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» նովելի հիման վրա նկարահանված, երկու մասից բաղկացած դրամայում, որը ցուցադրվել է BBC One-ով։ Դենիելը այնտեղ մարմնավորել է փոքրիկ երեխայի կերպար: Նա սովորել է տղաների համար նախատեսված երկու մասնավոր դպրոցներում՝ Sussex House School` Չելսիի դպրոցում և մի դպրոցում, որը առավելապես հայտնի է «Լոնդոնի դպրոց» անունով: Դպրոցում սովորելը Ռեդքլիֆի համար դժվար է դառնում «Հարի Փոթեր» առաջին ֆիլմի թողարկումից հետո։ Դպրոցում որոշ աշակերտներ թշնամանքով են լցվում նրա հանդեպ, չնայած նա ասում էր, որ դրանք ընդամենը մարդիկ էին, ովքեր ավելի շատ փորձում էին «ծիծաղել այն երեխայի վրա, ով Հարի Փոթեր էր խաղում», այլ ոչ թե նախանձում էին:Չնայած նրան, որ դերասանական կարիերան սկսել էր սպառել Ռեդքլիֆի գրաֆիկը՝ նա շարունակում էր իր կրթությունը։ Նա խոստովանում էր, որ այդքան էլ լավ չի սովորում դպրոցում, հաշվի առնելով այն, որ անիմաստ է և այդ շամանակ աշխատանք գտնելը «իսկապես դժվար է»: 2006 թվականին նրան հաջողվեց երեք քննություն հանձնել Դրանից հետո նա որոշեց վերջ տալ իր ուսմանը և չգնաց ինչ-որ քոլեջ կամ համալսարան: Նա ասում էր, որ ինքը արդեն գիտեր, որ ցանկանում է հանդես գալ և գրել, և դա դժվար կլիներ առանց նորմալ քոլեջային փորձի։

Դենիել Ռեդքլիֆ

Առաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին, որտեղ նկարահանվել է «Դեվիդ Կոպպերֆիլդ»-ում, որը ցուցադրվեց BBC-ով։ Այդ նույն թվականին նա հրավիրվեց խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում։ Նկարահանումները սկսվեցին 2000 թվականին, և ցուցադրվեց 2001 թվականին։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, շահույթը կազմեց 970 միլիոն դոլար։ Դենիելը խաղացել է նաև ոչ շատ մեծ դերում «Դերձակը Պանամայից» (Փիրս Բրոսնան գլխավոր դերում)։ Հետո շարունակվեց հաջորդները՝ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը», «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալբանտարկյալը», «Հարի Փոթերը և Հրե գավաթը», «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2»։Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ նա տառապում է դիսպրակսիով: Նա չի կարողանում կոճկել կոշկաքուղերը:Նա հայտարարել է, որ նա աթեիստ է և հպարտանում է նրանով, որ հրեա է: 2010 թվականին Ռեդքլիֆը խոստովանել է ալկոհոլի հանդեպ իր հակումը: Պատճառը Հարրի Փոթերի ֆիլմերում աննախադեպ հաջողությունն էր: Սակայն շուտով թողնում է ալկոհոլը:2012 թվականի հունվարին նա հայտարարել է, որ ռեժիսոր Ռոզի Քոքերի օգնականի հետ հարաբերությունների մեջ է: Սակայն նույն թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ նրանք բաժանվել են: 2012 թվականից հանդիպում էր դերասանուհի Էրին Դարկի հետ, ում հանդիպել էր «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմի նկարահանման ժամանակ: 2014 թվականին լուրեր էին պտտվում նրանց նշանադրության մասին, սակայն Էրինի հայրը դեկտեմբերին դա ժխտեց:

English in my life

Today, English is a well-known language spoken and written by almost nine hundred percent of the population. I must say that learning a foreign language increases the scope of our communication. For example, if we speak English only, you can reach out to over four hundred million other people who also speak English. By learning English we learn about the traditions and holidays of the country, and finally, a foreign language can help and increase our own language knowledge, so English plays an implantable role in my life not only because it can help communicate with people from other countries but also because it can help to learn more about other cultures, traditions and customs.

Հոմանիշ և հականիշ բառեր

Առաջադրանք 1. Գործնական աշխատանք

Հսկայական-վիթխարի
Հմայիչ-դյութիչ
Բիլ-Ծավի
Ողորկ-հարթ
Ստերջ-անպտուղ
Դրվատել-գովել
Տամուկ-խոնավ
Խրթին-դժվար
Պարպել-դատարկել
Հավաքել-ժողովել

Առաջադրանք 2.

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները

Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք

Սարգոն II-ը՝ Ասորեստանի թագավորը կառավարել է մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և և այլն:Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար 3-րդի նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար 5-րդի ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը:Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա Ուրմիա լճի հս-արլ․ կողմից ներխուժել Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բաբմաշտուի պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։

Դարեհ 1-ինի բարեփոխումները 

Դարեհ I-ը գահակալել է մ. թ. ա. 522 թ-ից: Նախապես եղել է Պարթևստանի կուսակալ:Դարեհ I-ը կատարել է վարչատնտեսական ու ռազմական բարեփոխումներ, տիրակալությունը բաժանել է 24 սատրապության, նշանակել  կառավարիչ-սատրապներ, որոնք  ենթարկվել են արքային:Դարեհ I-ը սահմանել է դրամական ընդհանուր կարգ՝ ըստ ոսկե դրամի՝ դարիկի կամ դահեկանի (8,416 գ): Ոսկեդրամ հատելու իրավունք վերապահվել է միայն Աքեմենյան թագավորին, իսկ տեղական թագավորներին ու իշխաններին՝ միայն արծաթե դրամ՝ սիկլ (5,62 գ = 0,05 դարիկի): Դարեհ I-ը զբաղվել է տերության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները: Նշանավոր էր շուրջ 2 հզ. կմ երկարությամբ «արքայական ճանապարհը»՝ բազմաթիվ իջևանատներով և փոստատներով: Ճանապարհը, որի մի մասն անցնում էր Հայաստանի հարավային շրջաններով, ձգվում էր տերության արևելքից մինչև արևմուտք՝ մայրաքաղաք Շոշից մինչև Էգեյան ծով: Դարեհ I-ի բարեփոխումների շնորհիվ Աքեմենյան տիրակալությունը համախմբվել և հզորացել է: 

Ազատություն

Ազատությունը յուրաքանչյուր իրավիճակում կարող է հանդես գալ տարբեր կերպ։ Ազատություն ասելով հասկանում եմ կյանքի , սիրո և խոսքի ազատություն։ Կարող եմ վստահ ասել որ ազատությունը իր բոլոր նախադրյալներով բացակայում է մեր սիրելի երկրից։ Եվ ամենավատը այն է որ ժողովուրդը ,մեր երկրի բնակչությունը կորցրել է հավատը ապագա ազատության նկատմամբ։Յուրաքանչյուր մարդ ունի մտքի ազատություն, այսինքն՝ կարող է մտածել այն, ինչ կցանկանա: Իսկ եթե ֆիզիկական ազատության մասին է խոսքը, ապա դա, կարծում եմ, միանշանակ է, եթե մարդու շարժվելու տարածությունը սահմանափակվում է իր կամքին հակառակ, ապա սահմանափակվում է նրա ֆիզիկական, բայց ոչ երբեք՝ նրա մտավոր ու հոգևոր ազատությունը: Եվ դա տարբեր մարդկանց մոտ ընկալվում է տարբեր կերպ: Այս ժամանակներում չես գտնի մի այնպիսի մարդ,որ չչարաշահի իր ազատությունը՝այլ վայելի:

Ազատություն

Գրերի գյուտը-Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է (մոտ 362 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր:Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին,պարսկերենին, ասորորենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալտական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը: Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։Հայաստանը հինգերորդ դարում բաժանված էր երկու մասի: Միաձուլման վտանգը շատ մեծ էր: Մաշտոցը այդ ժամանակ գալիս է այն մտքին, որ պետք է ստեղծի այբուբեն: Նա դիմում է Սահակ Պարթևին,բայց քանի որ այն ուներ պետական նշանակություն, միասին դիմում են Վռամշապուհ արքային : Արքայի կողմից համաձայնություն ստանալուց հետո, Մաշտոցը լինում է շատ երկրներում ծանոթանում մի շարք իմաստուների և նոր լեզուների հետ:Օրերից մի օր, աղոթքի ժամանակ Մաշտոցը քարի վրա տեսնում է հրվող նշանագրեր , դրանք մտապահելով և հիշելով նա ստեղծեց այբուբենը: Այս ամենից հետո առաջին բանը որ արվեց, դա Աստվածաշնչի թարգմանությունն էր, որը այլ կերպ կոչվեց «Թարգմանությունների թագուհի»:

Մեսրոպ Մաշտոց

Բարդություների տեսակները

Առաջադրանք 2.

  1. Արև-արևավառ,արևաշող,արևամուտ,արևելք,արևմտյան
  2. Լույս-լուսընկա,լուսաշող,լուսափայլ,լուսատիտիկ,լուսնյակ
  3. հող-հողմահար,հողմաշունչ,հողեղեն,հողանյութ,հողազանգված
  4. ջուր-ջրաշխարհ,ջրատար,ջրառատ,ջրաշունչ,ջրեղեն
  5. նկար-նկարիչ,նկարազարդ,նկարակերտ,գեղանկար,գունանկար:

Առաջադրանք 3.

Առաջնորդ,բացահայտ,շաբաթօրյակ,երկընտրանք,եկամտաբերություն,երկկողմանի,տանտիրուհի,գծագրական,կանխավճար,ողնաշարավոր,ձեռնարկատիրություն,սահմանափակություն,ճանապարհաշինական,վերվաճառք,աշխատաժամանակ,տնտեսություն:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started