Օզոնի շերտի քայքայում

Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։

Օզոնային շերտը փխրուն, սակայն հուսալի վահան է ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ։ Այն կլանում է վտանգավոր և որոշակի երկարությամբ ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով կյանքը Երկրի վրա։ Երկար ժամանակ արևի տակ մնալը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի ազդեցության տակ ընկնելը մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգ է պարունակում, և սա դեռ օզոնային շերտի քայքայման հետևանքներից մեկն է միայն։Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այդ վտանգից զերծ չեն նաև անտառները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։Ամեն տարի օզոնային շերտի նվազման հետևանքով պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները։ Նախ նվազում են նրանց կերային պաշարները, և բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և մոլյուսկների թրթուռները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց զանգվածային ոչնչացմանը։

Անտարկտիկական օզոնային խոռոչի պատկերը, սեպտեմբեր 1957 մինչև 2001թ

Հայաստանը լեռնային երկիր է և նրա տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։ Այս առումով օզոնային շերտի փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։

En casa

  • Hoy Luis y María comen con nosotros.
  • ¿Desde cuando cantas en el coro.
  • Patinamos en el parque.
  • Estos niños tosen continuamente.
  • Mañana vengo a buscarte.
  • Tengo que hacer la compra.
  • Esta mañana acabamos  el trabajo.

Իսպաներեն-Familia Pequña

  • Grande-մեծ
  • perro-շուն
  • Pero-բայց
  • mayor-ավելի մեծ,ամենամեծ
  • alto-բարձրահասակ
  • Bajo-ցածրահասակ
  • vamos-գնալ
  • Juntos-միասին
  • Colegio-քոլեջ
  • vivir-ապրել
  • ama de casa-տնային տնտեսուհի
  • por la mañana-առավոտյան
  • Por la tarde-երեկոյան
  • Juntos-միասին
  • desayunar-նախաճաշել
  • me gusta-ինձ դուր է գալիս
  • hambre-սոված լինել
  • Tener-ունենալ
  • Yo siempre hambre-ես միշտ սոված եմ
  • sed-ծարավ լինել
  • delicioso-համեղ
  • Comida-ուտելիք
  • juega-խաղալ
  • cuantas-քանի
  • con- հետ
  • rubio-շիկահեր
  • Moreno-թխահեր
  • No soy rubia,soy morena-ես շիկահեր չեմ,ես թխահեր եմ:
  • parque-այգի
  • divireto-զվարճանում եմ
  • cosina-Խոհանոց
  • Cuantos anyos tienes-քանի տարեկան ես
  • ser grande du familia-քո ընտանիքը մեծ է՞
  • Estar-հոգնած
  • estoy cansado -հոգնած եմ

Մթնոլորտի աղտոտումը

Մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներն են՝տրանսպորտը,մարդկանց կենցաղը , արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը և այլն: Օդի աղտոտման հիմնական պատճառներից են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:Մեքենաների ծուխը մեծ վտանգ է առաջացնում մարդկանց մոտ և կարող է հիվանդություների պատճառ հանդիսանել:Արդյունաբերությունը նույնպես մեծ վնաս է հասցնում մեր մթնոլորտին: Արդյունաբերության մեջ վտանգավոր նյութերից է նաև ածխաթթու գազը:Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են ջերմոցային էֆեկտ։ Գյուղատնտեսությունը նույնպես մեծ վտանգ է հասցնում մթնոլորտին:Գյուղատնտեսության մեջ օգտագործվող տեխնիկան մթնոլորտ է արտանետում վտանգավոր և թունավոր նյութեր,որը մարդը շնչում է:

Ջրոլորտ

Ջրոլորտը Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է։Ջրոլորտի զարգացումը, փաստորեն, սկսվել է այն պահից, երբ Երկրի կարծր կեղևի վրա առաջացել է ջրի հեղուկ վիճակ։ Դա, մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մոտ 3 միլիարդ տարի առաջ՝ արխեյան դարաշրջանի կեսերին։ Ջրոլորտի զարգացման առավելագույն տեմպերը նկատվել են պրոտերոզոյան դարաշրջանի կեսերին՝ մոտ 1,5 միլիարդ տարի առաջ։ Ջրոլորտի առաջացումն ընթանում էր մթնոլորտի, քարոլորտի, իսկ հետո նաև կենսոլորտի հետ փոխադարձ կապի պայմաններում։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է հրաբխի գործունեության ընթացքում։ 

Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային օվկիանոսի, մայրցամաքային ջրերի և ստորգետնյա ջրերի։ Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը՝ գետերում և ստորգետնյա ջրերում։ Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է`ամպերի և գոլորշու տեսքով։ Ջրոլորտի ծավալի 96 %-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2 %-ը`ստորգետնյա ջրերը, մոտ 2 %-ը՝ սառույցները և ձյունը, մոտ 0,02 %-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը։

10 things to change the world

I have always dreamed of seeing a world where there is no corruption, no fraud. A place where one feels free. A world ruled by love, happiness, and joy If I had the opportunity to change the world ten things would be:

  1. I would try to make nature more beautiful and beautiful,
  2. I would set up a charity company that would help the world with both money, military and food
  3. open many jobs by providing people with jobs,
  4. I would close boarding schools for every child to be with their parent,
  5. I would change people’s inequality,
  6. change the way people think about animals, that is, they should not be killed for animal skins or other textiles;
  7. I would create all the conditions for people to be free of war,
  8. Creating Homes for Homeless People
  9. Provide food for all living conditions, clothing for children and school supplies
  10. And most importantly, I would create an environment where people would be happy, forgetting their worries.

Արտաշեսյաների թագավորություն

Հարստության հիմնումը,Արտաշես 1.

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հինադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետի՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը ՝ Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Դրոշ

Արտաշես 1.

Արտաշես Ա Բարեպաշտ (Ք. ա. 189-160 թթ.)Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվնդունիներից  նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին: Մագնեսիայի ճակտամարտում Հռոմից  Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:

Արտաշես 1.Աշխարհակալ

Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Տիգրան 2 Մեծ.

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ,Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից,որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան 2 Մեծ

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է  Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև  Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի  անապատները։ 

Արտաշատի պայմանագիր.

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թվականների հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

Գնեոս Պոմպեոս.

Երվանդակաների թագավորությունը-Հայոց պատմություն

Երվանդ Ա Սակավակյաց (մ.թ.ա. մոտ 570-560)։Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել էՏուշպա– Վանը։ Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել: Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ 

Տիգրան Երվանդյան (մ.թ.ա. մոտ 560-535)։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի  սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։

Հայոց լեզու-Գործնական քերականություն (250-260)

Առաջադրանք 250.

  • Խուճապահար թռչնի նման,մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:Մի աղջիկ՝խուճապահար թռչնի նման,մոտեցավ հավաքվածներին:
  • Վերջալույսի շողերով օժտված լեռը,առասպելական մի նավապետ է կարծես:Լեռը՝վերջալույսի շողերով օժտված,առասպելական մի նվպետ է կարծես:
  • Կարկաչուն ու հատուկ ձայնը գլուխը գտած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:Զանգը՝կարկաչուն ու հատուկ ձայնը գլուխը գտած,բոլորին հավաքում էր եկեղեցում:

Առաջադրանք 251.

  1. Մի թագավոր ցանկանում էր իր ժովորդի մոտ հաճոյանալ և անունն անմահացնել:Օրերից մի օր բանտ գնաց,որ այնտեղ,ցմահ բանտարկվածների մեջ,դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի,ազատ արձակի:
  2. բոլորն ել բողոքի վայնասուն բարձրացրեցին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:Բանտարկյալներից մեկը ասաց որ նրա այստեղ լինելը անիրավություն,մյուսն ասաց նրան չարամտորեն դատապարտել են և այլն:
  3. Թագավորը տեսնում էր,որ բոլորն ել չար սիրտ գազաններ էին՝սուտ երդումներով,այլ պղծություններով աղտոտված:Ու թագավորը գնալով մռայլվում էր, որ միթե նա չի կարող ազատ արձակել իր ժողովրդին:
  4. Թագավորը պատրաստվում էր դուրս գալ բանտից,երբ մի անկյունում նստած երիտասարդին տեսավ,որը մինչև այդ ձայն չեր հանում:Թագավորը հարցրեց թե ով է նա,իսկ երիտասարդը պատասխանեց,որ նրա գործած մեղքերի պատճառով բոլորը նրա անունը հիշում են:Թագավորը տեսավ վոր նա լայն ճակատ ունի ու բաց համարձակ հայացք:
  5. Թագավորը հրամայեց,որ երիտասարդը պատմի իր թե ինչու է ժողովուրդը նիծել իր անունը:Երիտսարդը սկսեց պատմել իր անվան պատմությունը և թագավոր լսելով այն որոշում կայացրեց ազատ րձակել երիտասարդին,քանի որ նա անմեղ էր:

Առաջադրանք 252.

  • Ես ուրախ կլինեմ,երբ ամեն ինչ կկարգավորվի:Ես ուրախ կլինեմ,եթե ամեն ինչ կարգվորվի:Ես ուրախ կլինեմ այն ժամանակ երբ ամեն ինչ կկարգվորվի:
  • Դու քաջ ես ու անձնվեր,դու կարդարացնես մեր հույսերը:Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը:Դո քաջ ես և անձնվեր և մենք հավատում ենք,որ դու կրդարացնես մեր հույսերը:
  • Մարդու արյունտար մազանոթների ընդանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:Մարդու արյունտար մազանոթների ընդանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում,դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Առաջադրանք 254.

  • Անիմաստ է հաշվել,թե մարդիկ ինչքան ճանապարհ են կառուցել անիվի գյուտից հետո։
  • Մտածում էի, հեծանիվի առկայությունը ամեն բան կփոխեր։
  • Կրկին փորձեցի աշխատացնել հեծանիվս,բայց միևնույնն է չէր քշվում։
  • Տրոյական պատերազմից քսան տարի անց Ոդիսևսը տուն էր վերադարձել։
  • Յոթանասուն տարի անցավ,մինչ ամերիկյան փոստային գործակալությունը Ջեկ Լոնդոնի պատվին նամականիշ թողարկեց։
  • Սառան մեր հարևանուհին էր,ողջ մանկությունս նրա հետ է անցել։
  • Ծովային կյանքին սովորելուց հետո,դժվար է լինում վերադառնալ ցամաքայինին։

Առաջադրանք 255.

Ա)Զբոսաշրջիկները շատ են գնում Լոխ Նեսս լիճ: Նրանց անընդհատ հոսքը լճի ափերն աղտոտում է: Աղբահավաք Էռնեստ Էգլուզերն ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր ու թղթեր էր հավաքում: Հերթական պտույտի ժամանակ նա աղբի մեջ, հենց ջրի եզրին, նարնջագույն ծանր առարկա է տեսնում, որը ռեգբիի գնդակ էր հիշեցնում: Էգլուզերը դա գլորելով աղբարկղին է հասցրել ու մեջը գցել:

Երեկոյան, երբ աղբահավաքը լճափ եկավ, աղբարկղում միայն նարնջագույն կճեպն էր, իսկ ինչ-որ հետքեր աղբարկղից դեպի ջուրն էին ձգվում: Հետո նա խոնավ ավազի վրա պարզորոշ տարբերել է եռամատ թաթի ու պոչի հետքեր:

Մինչև նա տեղեկացրեց և կառավարության ներկայացուցիչները եկան, աղբարկղն արդեն դատարկել ու կճեպն աղբի հետ տարել էին:

Ձվի կճեպի թեկուզ մի փոքր կտրրը գիտնականների համար թանկարժեք գյուտ կլիներ: Դա կհաստատեր այն վարկածը, որ Լոխ Նեսսի վիշապը դինոզավրերի ցեղից է սերվել: Չ՞է որ դինոզավրերը ձու էին ածում:

Բ) Զբոսաշրջիկները շատ են գնում Լոխ Նեսս լիճ: Նրանց անընդհատ հոսքը լճի ափերն աղտոտում է: Աղբահավաք Էռնեստ Էգլուզերն ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր ու թղթեր էր հավաքում: Հերթական պտույտի ժամանակ նա աղբի մեջ, հենց ջրի եզրին, իբրև նարնջագույն ծանր առարկա է տեսնում, որը ռեգբիի գնդակ էր հիշեցնում: Էգլուզերը հավատացնում էր, որ դա գլորելով աղբարկղին է հասցրել ու մեջը գցել:

Երեկոյան, երբ աղբահավաքը լճափ եկավ, աղբարկղում միայն նարնջագույն կճեպն էր, իսկ ինչ-որ հետքեր աղբարկղից դեպի ջուրն էին ձգվում: Հետո նա խոնավ ավազի վրա պարզորոշ տարբերել է եռամատ թաթի ու պոչի հետքեր:

Ըստ նրա առասպելի մինչև նա տեղեկացրեց և կառավարության ներկայացուցիչները եկան, աղբարկղն արդեն դատարկել ու կճեպն աղբի հետ տարել էին:

Ձվի կճեպի թեկուզ մի փոքր կտորը գիտնականների համար թանկարժեք գյուտ կլիներ: Դա կհաստատեր այն վարկածը, որ Լոխ Նեսսի վիշապը դինոզավրերի ցեղից է սերվել: Չ՞է որ դինոզավրերը ձու էին ածում:

Առաջադրանք 256.

Օվկիանոսի գաղտնիքների մասին, ոչ մի պատմություն լրիվ չի լինի: Այս բացը լրացնում է  Մոսկովյան անձնակազմի կողմից լքված « Մերի Սելեսթ» նավի պատմության: Հակառակ Ազորյան կղզիների և Պորտուգալիայի միջև հայտնվելուն, նավն ունի առեղծվածային պատմություն: Նավն աբելի ահճախ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ է կապվում: 1872 թ. Դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց նավը: Նոյեմբերի 7-ին Նյու Յորքից դուրս եկած և դեպի Ճենովա ուղղություն վերցրած «Մերի Սելեսթը» , առագաստանավը տեսնելով կանգ առավ : Բեռնանավի կապիտանը վատ նախազգում էր ունեցել, նրա զիգզագաձև ընթացքի պատճառով: Նա հրամայեց մի խումբ նավաստիների բարձրանալ  «Մերի Սելեսթի» վրա: Նավաստիների պետք է իմանային կատարվածի մասին և տեղեկացնեին: Նրանք պաչզեցին նավի դատարկ լինելը: Կապիտան Բրիգսը նրա կինն ու աղջիկը չկաին:  ՈՒթ հոգուց բաղկացած անձնակազմը անհետացել էր: Մարդիկ պնդում էին , որ նավի վրա ամեն ինչ կարգին էր: Նաև հստակ էր , որ նավի եղանակից ոչինչ չի եղել, այդ մասին բոլորն էլ վկայեցին: Անձնակազմի ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Մինչ օրս առեղծվածը բացահայտվում է: Այդ մասին դեռևս խոսում են օվկիանոսում հայտնվելու օրվանից:

Առաջադրանք 257.

  • -Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:
  • -Հայտնի է,որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում.թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին,դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:
  • -Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղադնդները.հանում էին դեղձի միջուկը և փոխարենը՝մեջը սառույցի կտորներ լցնում:Աֆաջնությունը,սակայն,հին չինացիներին է պատկանում:Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ,որպես սառն անուշեղեն,գործածել են ձյունը՝լիմոնի,նարինջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված:
  • -Եվ ճիշտ են արել.դա շատ համով է:

Առաջադրանք 258.

Քենիայի,Կամերունի,Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են մի քանի վտնգավոր կենդանիների մասին,որոնք բնակվում ճահիճներում:Բնակիչները պատմում են նաև որ ոչ ոք չի ցանկանում մտնել նրանց թագավորությունը:Սակայն երբեմն նրանք են հայտնում,որի պատճառով գյուղը սարսափի մատնված՝փաղչում է:

Առաջադրանք 260.

Մի անգամ,քննություներից առաջ,Էյնշտեյնին հարցրին՝թե դժվա՞ր են լինելու քննության հարցերը: Էյնշտեյնը պատասխանց,որ բոլորովին,նա տալու է այն հարցերը,ինչ անցյալ տարի էր:Աշակերտը ասաց,որ եթե նա այդպես անի,ապա նրանք կլսեն բոլորը պատասխաները:Իսկ Էյնշտեյնը պատասխանեց,որ նա սխալվում է,քանի որ այս մեկ տարում գիտությունը այնքան է զարգացել,որ հսկայական քայլերով առաջ է գնացել:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started