Առաջադրանք 1․
Լեռնագագաթներ՝Արագած
Արագածը հրաբխային քառագագաթ լեռ է Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Լեռը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով։ Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրության. մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթին ցուրտ է նաև ամռանը։


Գետեր՝Տիգրիս,Եփրատ
Տիգրիսը հնում կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հզ կմ2։ Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։ Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմտյան Տիգրիսին։ Տիգրիսը հնում կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հզ կմ2։ Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից։ Տիգրիսն ավելի ջրառատ է, քան Եփրատը։ Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր՝ 300-350 մգ/լ-ից։ Գարնանը՝ հորդացումների ժամանակ գետը տղմոտ է։ Գետավազանի 1 կմ2 -ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ։ Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 միլիոն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց։

Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։ Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց (3914 մ) գագաթից։ Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը։ գետի վերին հոսանքներում՝ Կամախից վեր՝ Բարձր Հայքում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է՝ 0,6։ Մինչև Քեբանի ջրամբար հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը՝ 10-12 միլիարդ խոր. մ, Արածանիի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ։ Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ։ Տարեկան հոսքը 26 խոր. կմ է։ Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են՝ մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում՝ 250-300 մգ/լ։ Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 միլիոն տ։ Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար։ Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը։Դեռ շատ հին ժամանակներից Եփրատն օգտագործվել է նավարկության համար։

Լճեր՝Վանա լիճ
Վանա լիճը անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։

Հայկական լեռնաշխարի նահանգները՝Փայտակարան,Վասպուրական
Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծանր արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։
Փայտակարանը կազմված էր հետևյալ 13 գավառներից.
- Հրաքոտ-Պերոժ- կենտրոնը՝ Փայտակարան
- Վարդանակերտ- կենտրոնը՝ Վարդանակերտ
- Յոթնփորակյան Բագինք (Եօթնփորակեան Բագինք)- կենտրոնը՝ Յոթնփորակյան Բագինք
- Քոեկյան (Քոեկեան)- կենտրոնը՝ ՞
- Ռոտ-ի-Բաղա- կենտրոնը՝ Բաղան-Ռոտ
- Քաղան-ռոտ- կենտրոնը՝ Քաղան
- Առոս- կենտրոնը՝ Առոս
- Պիճան- կենտրոնը՝ Պիճան
- Հանի- կենտրոնը՝ ՞
- Աթշի-Բագավան (Աթշի-Բագաւան)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)
- Սպանդարան-Պերոժ- կենտրոնը՝ Սպանդարան
- Որմիզդ-Պերոժ- կենտրոնը՝ ՞
- Ալևան (Ալեւան)- կենտրոնը՝ Ալևան (Ալեւան)

Վասպուրական՝ Մեծ Հայքի 8-րդ նահանգն է։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Ընդգրկում էր 34 գավառ։
Այսպիսով, Վասպուրականը կազմված էր հետևյալ 34 գավառներից (նախկինում տարածված մտքի՝ 35 գավառի փոխարեն, հանելով Աղիովիտը Վասպուրականի գավառների ցանկից).
- Ռշտունիք — կենտրոնը՝ Մանակերտ
- Տոսպ — կենտրոնը՝ Վան
- Բոգունիք — կենտրոնը՝ ՞
- Արճիշակովիտ — կենտրոնը՝ ՞
- Կուղանովիտ — կենտրոնը՝ Կուղան
- Առբերանի — կենտրոնը՝ Առեստավան (Առեստաւան)
- Գառնի — կենտրոնը՝ ՞
- Բուժունիք — կենտրոնը՝ ՞
- Առնոյոտն — կենտրոնը՝ ՞
- Անձևացիք (Անձրևացիք) — կենտրոնը՝ Կանգավար
- Տրպատունիք — կենտրոնը՝ ՞
- Հայոց ձոր կոչվում էր նաև Երվանդունիք (Երուանդունիք) — կենտրոնը՝ Հայկաբերդ
- Բուն Մարդաստան — կենտրոնը՝ ՞
- Մարդաստան — կենտրոնը՝ Համբույրազան (Համբոյրազան)
- Արտազ — կենտրոնը՝ Շավարշավան (Շաւարշաւան)
- Ակե (Ակէ) — կենտրոնը՝ Ականիս
- Աղբակ Մեծ — կենտրոնը՝ Հադամակերտ (Յադամակերտ)
- Անձախի ձոր — կենտրոնը՝ Կոտորոց բերդ
- Թոռնավան (Թոռնաւան) — կենտրոնը՝ Թոռնավան (Թոռնաւան)
- Ճվաշ-ռոտ (Ճուաշ-ռոտ) — կենտրոնը՝ Մարտակերտ
- Կրճունիք — կենտրոնը՝ ՞
- Մեծնունիք — կենտրոնը՝ ՞
- Պալունիք — կենտրոնը՝ Պղվանք (Պղուանք)
- Գուկանք — կենտրոնը՝ ՞
- Աղանդ-ռոտ — կենտրոնը՝ Նվարսակ (Նուարսակ)
- Պարսպատունիք — կենտրոնը՝ ՞
- Արտաշիսյան (Արտաշիսեան) կոչվում էր նաև Արտավանյան (Արտաւանեան) — կենտրոնը՝ Արտամետ (Արտամէտ)
- Բաքրան — կենտրոնը՝ Մարանդ
- Գաբիթյան (Գաբիթեան) — կենտրոնը՝ ՞
- Գազրիկյան (Գազրիկեան) — կենտրոնը՝ Գազրիկ
- Տայգրյան (Տայգրեան) — կենտրոնը՝ ՞
- Վարաժնունիք — կենտրոնը՝ Տաշիր
- Գողթն — կենտրոնը՝ Գողթն
- Նախճավան (Նախճաւան) — կենտրոնը՝ Նախիջևան (Նախիջևան) Մ.թ.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Մ.թ.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր առաջին հայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը (մ.թ.ա. 580 — մ.թ.ա. 201), Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ, իսկ Վանը՝ նորաստեղծ պետության մայրաքաղաք։

Առաջադրանք 2․
Հնդեվրոպական Նախահայրենիքը և լեզվաընտանիքը
Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկն է, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։






