Մոխիտո
Բոլորին հայտնի կոկտեյլների առաջնորդ մոխիտոն, շատերի սիրելի ըմպելիքն է, քանի որ այն ունի թարմացնող և յուրահատուկ համ: Հատկապես տարածված է ակումբներում, սրճարաններում և ռեստորաններում, կամ պարզապես տաք եղանակին ՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, ելակի, խնձորի, նռան կամ մոշի համով տեսակները, բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են այն, անպայման կրկին ու կրկին կփորձեն:Մոխիտոյի պատմությունը սկսվում է 1940-ականների կեսերից Կուբայում: Առաջին անգամ պատրաստեցին Bodeguita del Medio կոչվող հավանայի սրճարաններից մեկում և սկսեցին վաճառել այցելուներին: Այդ ռեստորանը գտնվում էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայրն էր, այն հատկապես հայտնի էր բարձր խավի ներկայացուցիչների մոտ: Այդ ժամանակ Կուբան համարվում էր դրախտային վայր, որը հատկապես սիրված էր այնտեղ հանգստացող ամերիկացիների կողմից:
Շարունակել կարդալ “Մոխիտո”Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն
Հիսուսի ուսուցումները
Շարունակել կարդալ “Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն”Chupa Chups
Chupa Chups-ի կամ աշխարհի ամենահայտնի փայտիկով սառնաշաքարի պատմությունը սկսվում է 1958 թվականից: Հենց այդ ժամանակ էր, որ ժառանգաբար հրուշակագործ դարձաց Հենրիկ Բերնատը հիմնադրեց այդ քաղցրավենիքն արտադրող ընկերություն , որը հետագայում ստացավ Chupa Chups Group անվանումը։
Հենրիկ Բերնատը ծագումով Բարսելոնայից է (Իսպանիա): Իր նախնիներից նա ստացել է հրուշակեղենի արտադրություն Granja Asturias ապրանքանիշի ներքո: Ամեն ինչ լավ էր ընթանում, և 1958 -ին ձեռնարկատերը որոշեց ուսումնասիրել իր արտադրանքի սպառողների նախասիրությունները, հասկանա,լ որ ապրանքներն ամենամեծ պահանջարկն ունեն: Մարքեթինգային հետազոտությունը Բերնանտի հանձնարարմամբ իրականացրել է ֆրանսիական ընկերությունը: Արդյունքները շատ զարմացրին հրուշակագործին: Արտադրության մեջ հաշվի են առնվել մեծահասակների հետաքրքրություններն ու նախասիրությունները, իսկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնականում մինչև 16 տարեկան երեխաներն են գնում են նրա արտադրանքը: Այս փաստն էլ ազդեց մի նոր այնպիսի քաղցրավենիքի ստեղծման անհրաժեշտության վրա, որը հաճույքով կգնեն, թե փոքրերը, թե մեծերը:

Բացի այդ, որոշվեց նոր արտադրանքի համար օգտագործել հատուկ փաթեթավորում, որպեսզի քաղցրավենիքի օգտագործումը հնարավորինս հարմարավետ լինի: Չէ որ բոլորը գիտեն, որ երեխաները հաճախ կողտոտում են իրենց, իրենց ծնողներին և կպչուն մատներով շոշափում են ամեն ինչ, երբ ուտում են շոկոլադ, կոնֆետներք և այլ քաղցրավենիքներ: Այսպիսով, Chupa Chups սառնաշաքարը ստեղծողների մոտ մի միտք ծագեց, որ նրանք պետք է քաղցրիկը դնեն փոքրիկ պատառաքաղի վրա, որը հարմար կլինի վերձնել, հետագայում այն փոխարինվեց պլաստիկե փայտիկով:

Այսպես էլ հրուշակեղենի պատմության մեջ հայտնվեց լեգենդար փայտիկով սառնաշաքարը: Ճիշտ է, այն ի սկզբանե կոչվում էր GOL (գոլ) ՝ ֆուտբոլի գնդակին նման լինելու պատճառով: Բայց ընկերության սեփականատիրոջը դուր չեկավ այս անունը և որոշվեց քաղցրավենիքը վերանվանել CHUPS (իսպանական «chupar» — «ծծել»), այնուհետև Chupa Chups:
Անվան և ապրանքային նշանի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 1962 թվականին: Իսկ 1964 թվականին ընկերությունն ինքնին հայտնի դարձավ Chupa Chups անունով, որի հիմնական արտադրությունը գտնվում էր Բարսելոնայի մոտ գտնվող Սան Էստեվ Սեսրովիրես քաղաքում:

Chupa Chups-ի պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ լոգոտիպը (լոգոն) նկարել է հենց ինքը՝ Սալվադոր Դալին։ Դիզայնը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել, բայց հիմնական մասերը մնացել են անփոփոխ։ Որպեսզի կարողանա հանդիպել լեգենդար նկարչին՝ Բերնարդը 1969թ․-ին մեկնում է Ֆիգերաս։ Նա խնդրեց Սալվադոր Դալիին՝ իհարկե որոշակի գումարի դիմաց, նկարել Chupa Chups-ի լոգոտիպը (լոգոն)։ Մի քանի ժամ անց, ամեն ինչ պատրաստ էր։ Նկարչի ստեղծած լոգոտիպը նման էր երիցուկի։ Աշխատանքը գոհացրեց Բերնարդին, իսկ Դալիի մասնակցությունը նպաստեց սառնաշաքարների տարածմանը ամբողջ աշխարհում։
Հայտնի է սառնաշաքարների ավելի քան 100 տեսակ։ Շնորհիվ արտադրության տեխնիկական նորամուծությունների, ինչպես նաև իր վառ փաթեթավորմանը և բազմազան համերի՝ այսօր Chupa Chups-ը համարվում է ամենահայտնի սառնաշաքարը ամբողջ աշխարհում, ինչպես նաև սիրված է երեխաների և մեծահասակների կողմից։ 2006թ․-ին Perfetti Van Melle — ընկերությունը գնեց Chupa-Chups Group-ը, ինչն էլ դարձավ նրանց գլխավոր ապրաքնանիշը։
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ Chupa Chups
Տոնային քսուք
Հին ժամանակներում եգիպտացի կանայք փորձում էին գունաթափել իրենց մաշկը, քանի որ դա համարվում էր գեղեցիկ: Այդ նպատակով նրանք օգտագործում էին տարբեր միջոցներ, որոնք էլ կարելի է համարել առաջին տոնային քսուքները: Ամենից հաճախ դեմքին քսում էին ալյուրի, յուղի և կավիճի խառնուրդ:
Առաջին տոնային ժամանակակցին ամենամոտիկ քսուքը, ստեղծվել է 1936թ․-ին այդ ժամանակներում առաջին դիմահարդար-կոսմետոլոգ Մաքս Ֆակտորի կողմից։ Այդ ժամանակներում կանայք, արդեն ակտիվ օգտագործում էին՝ շրթներկ, այտաներկ, թարթչաներկ, իսկ տոնային միջոցները օգտագործում էին միայն դերասաների գրիմի համար։ Դիմափոշին էլ հազվադեպ էր հանդիպում, այն թողարկում էին միայն մի քանի ընկերություններ։

Մաքս Ֆակտորը ուներ սեփական կոսմետիկա արտադրող ընկերություն, որն էլ մատակարարում էր նկարահանումներին իր իսկ կոսմետիկան։ Կոսմետոլոգը նկատեց, որ հաստ գրիմը և դիմափոշին դեմքի վրա դիմակի էֆեկտ են տալիս, այդ իսկ պատճառով դեմքը ոչ բնական տեսք էր ստանում։ Նախ դերասանների մաշկի վրա քսում էին յուղերից կամ մեղրամոմից պատրատված հիմք, հետո դա ծածկում էին դիմափոշիով։ Այդ ամենը պահանջում էր դիմահարարդի նուրբ (մանրակրկիտ) աշխատանք, իսկ այդ դիմակի էֆեկը հեռացնում էին լույսերի ճիշտ դասավորության շնորհիվ։ Մաքս Ֆակտեորը որոշեց միացնել հիմնք ու դիմափոշին ստանալով նոր բանաձև, հիմնված հեղուկ պիգմենտների վրա։ Նոր տոնային միջոցը հեշտ էր քսել դեմքին սպոնժի (սպունգիկի) միջոցով և նա շատ բնական տեսք ուներ։

Ֆակտորի գյուտը իսկապես կարելի է հեղափոխական համարել, քանի որ նրա տոնային քսուքը թույլ տվեց կանանց այն օգտագործել իրենց առօրյա կյանքում: Նախկինում օգտագործվող դիմափոշին շատ չոր էր, անհավասար էր ծածկում դեմքը և հաճախ նույնիսկ ընդգծում էր մաշկի թերությունները և կնճիռները: Նոր Մաքս Ֆակտորի տոնային քսուքը հավասարաչափ էր նստում մաշկին և ընդհանրապես չէր չորացնում այն: Այդ պատճառներով այս կոսմետիկ արտադրանքը կարող է դասակարգվել որպես անցյալ դարի ամենահաջողակ կոսմետիկ գյուտերից մեկը: Տոնային քսուքի շնորհիվ կինոաստղերը ստանում էին արագ և որակյալ դիմահարդարում: Անգամ Չարլի Չապլինը, նկարահանումներից առաջ օգտագործել է Մաքս Ֆակտորի քսուքը նկարահանումներից առաջ:
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ Тональный крем