Աղասի Այվազյան
Կարդալ Աղասի Այվազյան, «Ժամագործների համքարությունը», դուր եկած հատվածը վերլուծել:
Շարունակել կարդալ “Աղասի Այվազյան”Ամառային ճամբար․ օր չորրորդ
Այսօր արդեն ամառային ճամբարի չորրորդ օրն է։ Ընդհանոիր պարապունքի փոխարինելու եկավ այսօր < Ինտելեկտուալ> խաղը։ Ներկայացնեմ մի փոքր։ Բոլոր ջոկատներից 6-ական մասնակից, պետք է պատասխանեյին իրենց տվեց մի քանի հարցերին։ Որ խումբը ավելի շատ միավոր կհավաքեր նա կհաղթեր։ Խաղը, ինչպես նաև հարցերը շատ հետաքրքիր էին։ Մենք շատ ուրախ էինք, չնայած նրան, որ զբաղեցրեցինք 2-րդ տեղը։
Դասարանում մենք քննարկեցինք մեր հետագա ճամփորդությունները։ Որից հետո, մյոս ջոկատների հետ գնացինք երգի դասի։ Այնուհետև, ընկ․ Հասմիկի ջոկատի հետ միասին քննարկեցինք < Մեծապատիվ Մուրացկաններ > գիրքը և գնացինք տուն։


«Փոքրիկ» լեռը
Եթե անկեղծ լինեմ, երբևէ լեռ չեմ բարձրացել։ Երևի ցանկություն չեմ ունեցել, կամ էլ․․․ վախեցել եմ։ Հա, ճիշտ հասկացաք՝ վախ ունեմ բարձրությունից։
Բարձրանալու էինք Արմաղան լեռը։ Առաջին անգամն էր, դրա համար էլ պատկերացում չունեի, ուրենք գնում, ինչի համար։ Արդեն հասնում էինք ու ինձ թվում էր, որ հեսա կհասնենք, մի քիչ կքայլենք ու վերջ։ Բայց դա միայն թվում էր։ Երբ սկսեցին ցույց տալ լեռը, գիտե՞ք մտքիս մեջ ինչ ասեցի․․․ « ես ուր եմ եկել ես, փրկե՜ք »։ Իջնելուն պես դեմքիս մեղմ քամի փչեց, իսկ գետնին իրար հետևից շարվում էին գեղեցիկ ու փոքրիկ ծաղիկները՝ գույնզգույն։ Նայեցի լեռան ու մտածեցի որ անկարող ենք բարձրանալ այս լեռը։ Բայց ես նորից սխալվեցի։
Բարձրանում էինք․․․ սկզբում դժվար էր թվում։ Նայում էինք հետ ու մտածում, որ տեղում քայլում ենք։ Գագաթը չէր երևում, մինչև այն պահը երբ հասանքը ամենավերևը․․․2,5 ժամ անց։
Նայում էին շուրջս ու չէի կշտանում, միշտ երազել եմ թռչուներից վեր լինեմ․․․ ու ասեմ որ եղա, Սևանը հեռվից էլ ավելի գեղեցիկ էր, ավտոբուսը որով եկել էինք, շատ փոքր էր, մի աննշան կետ։ Բա լիճը։ Կլորավուն։ Հանգստացանք ու արդեն իջնում էինք։ Մի պահ հասկացա, որ ոտքրես չեն ուզում շարժվեն։ Բարձրությունից էր։ Սկսեցի փոքր երեխային նման նվնվալ ու նույնիսկ մի պահ թուլանալով լացել։ Մտածում էի կնկեմ և վերջ։ Բայց․․․ Ինչպես կարդացել եմ ընկ․ Լիլիթի բլոգում « նախադասությունները բայց-ով չեն սկսում » ունեմ ընկերներ որոնք չնայելով իմ նվնվոցներին՝ օգնեցին իջնեմ լեռից։ Էքստրիմալ էր, ու ինչպես ընկերներս էին ասում հաղթահարեցի վախս։ Երևի էսպես էլ պետք է լիներ։ Նաև հետ գալուց մի փոքր ֆոտոսեսիա արեցինք, շատ հետաքրքիր էր, չհաշված, որ դրան հաջորդող երկու օրերին ոտքրես բռնվել էին, բայց ասեմ որ դա արժեր։






История боулинга
Բոուլինգի պատմությունը սկսվում է մի քանի հազարամյակներից: Այս խաղի՝ այսպիսի անփոփոխ հատկանիշներ, ինչպիսիք են կեգլիները և գնդակները, հնէաբանները գտել են հին եգիպտական գերեզմանների պեղումների ժամանակ (մ.թ.ա. 5-րդ հազարամյակին):
Ժամանակակից բոուլինգի պատմությունը սկսվել է Ամերիկայում: Խաղը հայտնի դարձավ իր բավականին պարզ կանոնների պատճառով, և ուղին կարող էր տեղադրվել ինչպես տանը, այնպես էլ հենց փողոցում: Հանդիսատեսների շրջանում սկսեցին ավելի արկածախնդիր մարդիկ հայտնվել ՝ խաղադրույքներ կատարելով խաղացողների վրա: Մարդկանց բողոքը խաղի դեմ 9 կեգլիով հանգեցրեց այն փաստի, որ իշխանությունները ստիպված էին արգելել խաղը: Բայց կեգլիներին ավելացնելով ևս մեկը `տասներորդը, և խաղը անվանելով« բոուլինգ », արգելքը շրջանցվեց:

Ամերիկայի համար 19-րդ դարի վերջը այն ժամանակաշրջանն էր, երբ կազմակերպվում էր բոուլինգի համագումարը, որի ընթացքում կազմեցին ընդհանուր կանոններ: Կանանց բոուլինգի միջազգային կոնգրեսի ստեղծումը` մարզիկներին աջակցելու համար, սկիզբ է առել 1916 թվականից:
Սկզբում՝ գնդակներ պատրաստելու նյութ հանդիսանում էր «բակաուտ ( lignum vitae )» ծառը, այնուհետև օգտագործվում էր ռետինը, և արդեն 20-րդ դարի սկզբին սկսվեին փոխաչինել կաուչուկի։ Խաղի պատմության վրա ազդել են նաև առաջացող մեքենաները ՝ որոնք կոչվում են «pinspotter» (որոնք ինքն իրեն կանգնեցնում էին կեգլիները), նրանք վերացրին փինբոյներին ՝ մարդիկ, ովքեր նախկինում կեգլիներ էին տեղադրում: Այն փաստը, որ բոուլերների մասին հաճախ էին խոսում հեռուստատեսությամբ, հանգեցրեց պրոֆեսիոնալ բոուլերների ասոցիացիայի կամ կարճ ասած PBA ստեղծմանը:

Այսօր բոուլինգը պարզապես խաղ չէ, որը հանդիսանում է հանգստի ժամանակն անցկացնելու մեծ ընկերների խմբի հետ, դա արդեն օլիմպիական մարզաձեւ է:
Test ( español )
Test de nivel A1
Test nivel A1 — Acceso / Principiante
Հայոց լեզու (61-70)
61. Բառակապակցություններից քանի՞սն դարձվածք․
ձեռքը բռնել, խելքի բերել, մարդ դարձնել, ձեռքը պինդ, տեղը դնել, սիրտը կախ, միտը պահել, ոտքերն ընկնել, գլուխը տանել։
Շարունակել կարդալ “Հայոց լեզու (61-70)”Սքեյթբորդի պատմությունը
Սքեյթբորդի պատմության արմատները գնում է հեռավոր 50-ականներին: Իսկ եթե ավելի ճիշտ, առաջին օրինակը՝ այս տախտախի, հայտնվել է 1958 թվականին: Կարծիք կա, որ սքեյթը կարող էր առաջանալ սկուտերից, եթե բռնակը հանվեր, բայց դա ճիշտ չէ: Իրականում, սքեյթբորդը առաջացավ սյորֆինգից:
Շարունակել կարդալ “Սքեյթբորդի պատմությունը”Ազգային ժողով / Թեստային աշխատանք
1. Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում
Գործադիր
Օրենսդիր ✓
Դատական